1․ Գտի՛ր և ուղղի՛ր սխալ գործածված բառերն ու բառակապակցաթյունները :
- Բացի աղջըկանից, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել:
- Սիրահարված եմ ձեր երկրի վրա- երկրին
- Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտով-ից
- Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերը-ին
- Ի՞նչ է նշանակում ընկերությունը դավաճանել:- ընկերությանը
- Խոսքը վերաբերվում է քեզ ու քո ցանկություններին:- ցանկությանը
- Ինչպե՞ս ես վերաբերում-վերաբերվում նրանց:
- Քույրս երրորդ դասարան է: դասարանում է
- Բաժակը ձեռքն էր, որ մտավ: ձեռքին
- Շատ լավ է տիրապետում անգլերենը-ին
- Մարսը աղքատ է ջրով-
- Բացի դա, ազատ ժամանակն ու արձակուրդ-ից անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով
- Մուգ ակնոցներիդ-ակնոցներ պատճառով աչքերդ չեմ տեսնում:
- Իմ մայրս-մայրը խոստացել էր նվիրել ինձ նոր հեռախոս։
- Իմ-ինձ համար դա կարևոր չէ։
- Ամառային արձակուրդներս անցկացրի-անցկացրեցի գյուղում։
2․ Տրված նախադասությունները բարդ դարձրո՛ւ։
- Զբոսաշրջիկներ շատ են գնում Լոխ Նեսս լիճ: Զբոսաշրջիկներ շատ են գնում Լոխ Նեսս լիճ և հիանում բնությամբ
- Նրանց անընդհատ հոսքը լճի ափերն աղտուտում է:
- Աղբահավաք Էռնեստ էգլուգերն ամեն օր այնտեղից պահածոյատուփեր, շշեր ու թղթեր էր հավաքում:
- Հերթական պտույտի ժամանակ նա աղբի մեջ` հենց ջրի եզրին, նարնջագույն ծանր առարկա տեսավ։
- Այդ առարկան ռեգբիի գնդակ էր հիշեցնում:
- էգլուզերը, դա գլորելով, աղբարկղին հասցրեց ու մեջը գցեց:
3․ Տրված նախադաությունները պարզեցրու։
- Երեկոյան, երբ աղբահավաքը լճափ է գալիս, աղբարկղում միայն ձվի նարնջագույն կճեպն էր մնացել։
- Պարզ երևում էին աղբարկղից դեպի ջուրը ձգվող հետքեր, քանի որ ավազը թաց էր։
- Հետո նա խոսում էր այն մասին, որ խոնավ ավազի վրա պարզորոշ տեսել էր եռամատ թաթի ու պոչի հետքերը:
- Դա հաստաում էր այն վարկածը, որ Լոխ Նեսսի «վիշապը» դինոզավրերի ցեղից է սերվել:
4.Տրված տեքստերը փոխադրի՛ր` ընդհահուր վերնագիր և հետևություն գրելով:
Ա. Վերջին հինգ հագար տարիների ընթացքում մարդկությունը ստեղծել ու կառուցել է արվեստի շատ գործեր: Դրանցից ո՞րն են համարում հրաշալիք: Հավանաբար այն, ինչը մտահղացման և կատարման տեսակետից նշանակալից ու նույնիսկ եզակի է այն կերտող ժողովրդի մշակույթում և, միաժամանակ արժեքավոր է Երկրագնդի ողջ բնակչության պատմության և մշակույթի համար: Բայց նույնիսկ այդքան խիստ չափանիշները հնարավորություն չեն տալիս մարդկային մշակույթի բոլոր հիասքանչ հուշարձանների պատմությունն ու նկարագրությունը մի գրքում ընդգրկելու համար:
Բ. Շատ վայրերում «որս» բառն ստացել է «սպանդ», «բնաջնջում» բառերին հավասար նշանակություն: Ուրիշ ի՞նչ անուն կարելի է տալ, օրինակ, 1954 թվականին Ֆրանսիայի Իզեր դեպարտամենտում տեղի ունեցած որսին, որին մասնակցում էին ոստիկանական հինգ բրիգադ, երեք հազկկար որսորդ ու մեկ ուղղաթիռ: Եվ դա կազմակերպվել էր մեկ էգ գայլի ու նրա երկու ձագերի դեմ:
1800 տարում երկրի երեսից վերացել է կաթնասուն կենդանիների 33 ձև, իսկ ընդամենը հարյուր հիսուն տարում` յոթանասուներեք: Եթե կենդանիների ոչնչացումն այդքան արագ ընթանա նաև հետագայում, մենք շուտով մենակ կմնանք աշխարհում: Այդ վտանգը միանգամայն իրական է:
4․ Տրված նախադասությունը ձևաբանական և շարահյուսական վերլուծության ենթարկիր․
Քանի որ մենք մենակ էինք, ես հեշտությամբ հասկացա, որ աշխատանքը ինձ է հասնելու։