Արցախյան Առաջին (1991-94 թթ․) պատերազմում հայկական զինված ուժերի ստացված ռազմական գործողությունները

Ընտրե՛ք ռազմական գործողություններից մեկը

1992 թվականի մարտ ամիսը նշանավորվել է Ադրբեջանի զինված կազմավորումների կողմից Արցախի խաղաղ բնակավայրերի մշտական հրթիռահրետակոծություններով և զրահատեխնիկայի ու ռազմական ուղղաթիռների կիրառմամբ լայնածավալ հարձակումներով։ Միաժամանակ չեն դադարել նաև օտարերկրյա միջնորդական առաքելությունները, իսկ որոշ տերությունների կողմից՝ նույնիսկ բացահայտ սպառնալիքները։

1992 թվականիգարնանային պատերազմաշրջանի սկզբներին հակառակորդին հաջողվել է ռազմաճակատի առանձին տեղամասերում ժամանակավոր հաջողության հասնել։ Օրեցօր սաստկացող մարտական գործողությունները հրամայաբար պահանջել են կատարելագործել ոչ միայն ինքնապաշտպանական ուժերի կառուցվածքային ու մարտական որակները, այլև կառավարման համակարգը։ Այդ խնդիրները մասնագիտական բարձր մակարդակով լուծելու համար անհրաժեշտ էր ունենալ ԻՊՈւ փորձառու հրամանատար և պաշտպանության խորհուրդ։ Հաշվի առնելով Արկադի Տեր-Թադևոսյանի, ռազմական գործողությունների ղեկավարման ընթացքում ձեռք բերած հեղինակությունը՝ կադրային սպայի ու աֆղանական պատերազմի հարուստ փորձառությունը և մինչ այդ ԻՊՈւ հրամանատարի պարտականությունների հաջող կատարումը, Արցախի Հանրապետության ԳԽ Նախագահությունը 1992 թվականի մարտի 4-ին նրան նշանակել է Արցախի ԻՊՈւ հրամանատար։ Նույն օրը հաստատվել է նաև Արցախի պաշտպանության խորհրդի կազմը, որում ընդգրկվել են Վ. Բալայանը, Օլեգ Եսայանը, Արկադի Կարապետյանը, Արթուր Մկրտչյանը (նախագահ), Սերժ Սարգսյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Ռոբերտ Քոչարյանը։ Մարտի 11-ին Ասկերանի ինքնապաշտպանության շրջանային ուժերը ռազմագործողություն են ձեռնարկել մինչ այդ զիջած դիրքերը վերադարձնելու նպատակով։ Ծավալված մարտերի արդյունքում հակառակորդի խմբավորումը գլխովին ջախջախվել է։ Նույն օրը ԻՊՈւ ռազմագործողություն են սկսել նաև Սրխավենդի կրակակետերի վնասազերծման նպատակով։ Սրխավենդի ու շրջակա գյուղերի ազատագրումով ապահովվել է շրջանը Արցախը կենտրոնի հետ կապող Խաչենագետի կամրջի և Կիչան գյուղով անցնող ավտոճանապարհի անվտանգությունը, առգրավվել է զգալի քանակով ռազմամթերք։

Հիմնավորե՛ք այդ գործողությունը նշանակությունը և կարևորությունը

Այդ գործողությունները շատ կարևեր էին մեր տարացքների համար անցակցնում էին մեծ բանաքցությունների տարբեր ժողովներ ի հետ մեկ տեղ նաև լարված էր սահմանը։

Մանրամասնե՛ք այդ ռազմական գործողության մանրամասները

9-րդ դասարանի պատմության առաջադրանքներ․ նոյեմբերի 14-18

Առաջադրանքներ նախատեսված 9-րդ դասարանի սովորողների համար

Ընթերցե՛ք հետևյալ թեման՝ <<Վերակառուցումն ու Արցախյան շարժման սկիզբը>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • ԽՍՀՄ-ում ե՞րբ և ո՞ւմ կողմից սկսվեց վերակառուցման քաղաքականությունը։ Ի՞նչ նպատակներ էր հետապնդում վերակառուցումը։

Վերակառուցում կամ Պերեստրոյկա 1986 թվականին Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության (ԽՄԿԿ) կողմից իրականացվող քաղաքական շարժում, որի հիմնադիրն էր կենտկոմի այդ ժամանակվա գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը։ Վերակառուցումը իրենից պետք է ներկայացներ տնտեսական բարեփոխումների մի համակարգ։ Ըստ մի շարք պատմաբանների, վերակառուցումը հանդիսացավ ԽՍՀՄ փլուզման գլխավոր շարժառիթներից մեկը։
ԽՍՀՄ-ում ցանկացած տնտեսություն գտնվում էր պետության ձեռքում, և չկային սեփական հողատարածքներ կամ բիզնեսներ։ Սակայն «պերեստռոյկայով» նույնիսկ արտոնություններ էին տրվում որոշ մարդկանց ստեղծելու և սեփականաշնորհելու որևէ հիմնարկ։ Այդ ամենն արվում էր երկրի տնտեսական վիճակը բարելավելու համար, սակայն գործը հաջողությամբ չպսակվեց և մի քանի տարի անց Խորհրդային Միությունը փլուզվեց։

  • Ի՞նչը նպաստեց Արցախյան շարժման սկզբնավորմանը։ Ե՞րբ է սկսվել շարժումը և ո՞ր իրադարձությամբ։ Ղեկավար ի՞նչ մարմին և ե՞րբ ստեղծվեց, ո՞վքեր էին դրա առաջին անդամները։

Արցախի ժողովուրդը ուզում էր Ադրբեջանի կազմից դուրս գալ և մտնել Հայաստանի կազմի մեջ։ 1988 թ․ փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհուրդը դիմեց ԽՍՀՄ գերագույն խորհրդին։ 1998 թ․ փետրվարի 22-ին որպես ղեկավար մարմին ստեղծվել է Ղարաբաղի կոմիտեն։

  • Հիմնական գծերով ներկայացրե՛ք Արցախյան շարժման էությունը և սկզբնական փուլը։

Փետրվարի 25–26–ին Երևանում ցուցարարների թիվը հասնում է մի քանի հարյուր հազարի: Այդպիսի բան չէր եղել ԽՍՀՄ պատմության ողջ ընթացքում: Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում սկսված զանգվածային ելույթները անհանգստացրին ինչպես կենտրոնական, այնպես էլ հանրապետության կոմունիստական ղեկավարությանը: Խորհրդային Միության ղեկավար Մ. Գորբաչովը փետրվարի 26–ին
ուղերձ է հղում «Ադրբեջանի և Հայաստանի աշխատավորներին, ժողովուրդներին», որով կոչ է անում «ժողովուրդների իսկական եղբայրության և միասնության», իսկ հարցի լուծումը տեսնում է Ադրբեջանում ու Հայաստանում կուտակված տնտեսական, սոցիալական, բնապահպանական և այլ հիմնահարցերի լուծման մեջ

  • Ի՞նչ գիտեք սումգայիթյան ոճրագործության մասին։ Ովքե՞ր էին կազմակերպել այն։ Գնահատե՛ք այդ ոճրագործությունը։

Փետրվարի 27-29-ին Սումգայիթում հայերը ենթարկվեցին ջարդի: Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը:  Փետրվարի 26-ին՝ դեպքերից մեկ օր առաջ, Միխայիլ Գորբաչովը հայ մտավորականների հետ հանդիպման ժամանակ «մտավախություն» էր հայտնել Բաքվում ապրող ավելի քան 200.000 հայերի անվտանգության ապահովման շուրջ՝ այն ուղղակիորեն կապելով ԼՂԻՄ-ը Հայաստանի ԽՍՀ-ին վերամիավորվելու արցախահայության պահանջի հետ։ Սումգայիթում կրքերը բորբոքելու համար օգտագործվել են սուտ լուրեր. իբր Հայաստանում զանգվածաբար սպանում են ադրբեջանցիներին, թալանում նրանց ունեցվածքը և այլն։ Երեք օր շարունակվող սպանդի արդյունքները զարհուրելի էին, ջարդարարների գործողությունները՝ անօրինակ դաժան. ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով մի քանի տասնյակ, իսկ ոչ պաշտոնական՝ հազարից ավելի սպանվածներ, որոնց մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզված, հազարավոր վիրավորներ, 18.000 փախստականներ, մի քանի հարյուր ավերված ու թալանված բնակարաններ, տասնյակ կողոպտված կրպակներ, խանութներ, արհեստանոցներ և հասարակական նշանակության օբյեկտներ, մի քանի տասնյակ հրկիզված ու ջարդված ավտոմեքենաներ և այլն։

Դասարանական աշխատանք։ Ծանոթանա՛լ և ներկայացնե՛լ <<Վերակառուցումն ու Արցախյան շարժման սկիզբը>> թեման։

Գավառական նամականի: Ակսել Բակունց

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Դո՛ւրս գրեք հատվածներ, որտեղից երևում է որ.

  • քաղաքը փոքր է,- Մեր քաղաքը գրպանի քարտեզի վրա ամենևին մի փնտրեք, փոքր է, չեն նիշել, թեկուզ որպես միջակետ: 
  • քաղաքը հարուստ չէ,- Քաղաքից գյուղ կամ ոտքով պիտի գնալ, կամ ձիով: Քաղաքում միայն եզան երկու սայլ կա, որ լծում են միայն այն դեպքում, երբ տուն շինելու համար հարկավոր է գետից քար բերել:
  • քաղաքի ճանապարհները ասֆալտապատ չեն,- : Կառք չկա. միայն մի կառք գործկոմն ունի, բայց ճամփեքը առապար են, քարոտ,
  • քաղաքում բոլորն իրար ճանաչում են,- մի ծայրից կարելի է մեկին մյուս ծայրից բարձրաձայն կանչել, և նա կգա, ճաշիդ կհասնի:
  • մի մարդը մի քանի գործ է անում:- Մեր քաղաքը միայն մի ժամագործ ունի, որ ազատ ժամերին կոշիկ է կարկատում, պարապ չմնալու հաւմար: 

բ) Ինչո՞ւ հետևյալ նկարագրությամբ հաստատվեց, որ խորհրդային իշխանությունը հաստատ է.  «Աերոպլանը երևաց երկնքի կապույտում, մի քանի անգամ պտույտ տվեց քաղաքի գլխին և կորավ կապուտակ հեռվում: Շատերը միայն այդ օրը համոզվեցին, որ աերոպլան («այերոպլանգա») կա, իսկ ոմանք էլ…(երդվյալ հակահեղափոխականները), որ խորհրդային իշխանությունը հաստատ է»: 

Անցյալ գարնանն էր, որ մեր քաղաքի գլխով առաջին անգամ աերոպլան թռավ, իսկական և ոչ թե հնարովի. շատերը նույնիսկ ձայնը լսեցին, մի խուլ դռռոց: Այդ օրը քաղաքն անօրինակ տեսքէր ստացել, ասես ժողովրդյան պատուհաս էր շարժվում դիմացի լեռներից: Աերոպլանը երևաց երկնքի կապույտում, մի քանի անգամ պտույտ տվեց քաղաքի գլխին և կորավ կապուտակ հեռվում: Շատերը միայն այդ օրը համոզվեցին, որ աերոպլան («այերոպլանգա») կա, իսկ ոմանք էլ…(երդվյալ հակահեղափոխականները), որ խորհրդային իշխանությունը հաստատ է: Այդ օրը քաղաքի ամենից լավ օրն էր. դեռ մինչև հիմա էլ շատ մարդիկ մի բան հիշել տալու դեպքում, ավելացնում են:

Գավառական նամականի: Ակսել Բակունց

Գորիս (Զանգեզուր), 18 դեկտ.

Մեր քաղաքը գրպանի քարտեզի վրա ամենևին մի փնտրեք, փոքր է, չեն նիշել, թեկուզ որպես միջակետ: Եթե հիշատակում են խոշոր ավանները, մեր քաղաքն էլ նրանց կարգում են դասում և նշանակում: Խորհրդային Միության մեջ հազարներով են մեր քաղաքի չափ բնակավայրեր, որոնք չունեն գործարանի և ոչ մի ծխնելույզ, ոչ մի անգամ սուլիչի ձայն չեն լսել, խոտով պատած և աղբոտ փողոցներով երբեք օթո չի անցել. քաղաքի մի ծայրից կարելի է մեկին մյուս ծայրից բարձրաձայն կանչել, և նա կգա, ճաշիդ կհասնի:

Մեծ քաղաքում կզարմանան, եթե մի օր երկաթուղի չլինի. մեր քաղաքն ուրախ է, եթե շաբաթը մի անգամ փոստ է գալիս: Այդ լուրը բերնե բերան տարածվում է. փոստը գալուց մի օր առաջ են իմանում, որ արդեն այսինչ գյուղից ճանապարհվել է: Ցրիչ չկա. նամակդ ինքդ գնա ստացիր. մտիր փոստ և վարիչին ընկերաբար ասա, որպես մոտ ծանոթի՝

— Օհա՜ն, ես նամակ չունե՞մ.

Եթե դու չունենաս ոչինչ, գոնե կիմանաս, թե քաղաքում ուրիշ էլ ով նամակ կամ լրագիր ստացավ. հարցրու Օհանից, նա անգիր գիտե:

Մեր քաղաքը միայն մի ժամագործ ունի, որ ազատ ժամերին կոշիկ է կարկատում, պարապ չմնալու հաւմար: Քաղաքը փոքր է, հազիվ հիսուն ժամացույց լինի. դե հո ամեն ամիս չպիտի տանեն ժամագործի մոտ: Կառք չկա. միայն մի կառք գործկոմն ունի, բայց ճամփեքը առապար են, քարոտ, միայն տոն օրերին են լծում, ձիերը զարդարում գույնզգույն փնջերով ու զանգուլակներով ևման ածում քաղաքի կարճ ու լայն փողոցներով:

Քաղաքից գյուղ կամ ոտքով պիտի գնալ, կամ ձիով: Քաղաքում միայն եզան երկու սայլ կա, որ լծում են միայն այն դեպքում, երբ տուն շինելու համար հարկավոր է գետից քար բերել:

Շատ մարդ ձի չունի, իսկ կան բաժիններ, որ մի քանի ձի ունեն: Մեր քաղաքի բոլոր բաժինների վարիչները (նույնիսկ զագսի) ձի ունեն՝ շրջան գնալու համար: Եթե ժողովուրդը գիտե, որԱթասանց Իվանը փոխօգկոմի վարիչն է, նա շատ լավ ճանաչում է և նրա ձիուն, Իվանի ձիուն: Եթե այդ ձին մի ուրիշ մարդ նստի, տեսնողը պիտի ճանաչի և ասի.

— Էս ընկեր Իվանի ձին է…

Մեր փոքրիկ քաղաքում, որ երկաթուղուց 200 վերստ հեռու է, բարձր լեռներով շրջապատված, հնուց ավանդ մնացած սովորույթ շատ կա. իգիթ լինելու, լավ ձի քշելու, փողոցներով սրարշավանցնելու, գյուղին մոտենալիս ձիու սանձը մի քիչ թափահարելու, որ ձին վիզը կեռ պահի, բարձրախոս լինելու և էլի այսպես տեսակ-տեսակ շարժ ու ձև, իրեն կեցվածքին ու տեսքին վայելուչ ձևտալու անմիտ սովորույթ:

Անցյալ գարնանն էր, որ մեր քաղաքի գլխով առաջին անգամ աերոպլան թռավ, իսկական և ոչ թե հնարովի. շատերը նույնիսկ ձայնը լսեցին, մի խուլ դռռոց: Այդ օրը քաղաքն անօրինակ տեսքէր ստացել, ասես ժողովրդյան պատուհաս էր շարժվում դիմացի լեռներից: Աերոպլանը երևաց երկնքի կապույտում, մի քանի անգամ պտույտ տվեց քաղաքի գլխին և կորավ կապուտակ հեռվում: Շատերը միայն այդ օրը համոզվեցին, որ աերոպլան («այերոպլանգա») կա, իսկ ոմանք էլ…(երդվյալ հակահեղափոխականները), որ խորհրդային իշխանությունը հաստատ է: Այդ օրը քաղաքի ամենից լավ օրն էր. դեռ մինչև հիմա էլ շատ մարդիկ մի բան հիշել տալու դեպքում, ավելացնում են:

— Հերու էր, էն որ այերոպլանգան շուռ էր գալիս երկնքում:

Շատ անիմաստ կլիներ մեր փոքրիկ քաղաքի գոյությունը, եթե նրա հիշատակման արժանի կողմերը՝ փոստը լիներ, կամ զագսի ձին և կամ թե անցյալ տարվա աերոպլանը:

Մաթեմատիկա օլիպիադայի խնդիրններ

  1. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը, եթե արտադրիչներից մեկը մեծացնենք
    6 անգամ, մյուսը փոքրացնենք 2 անգամ։
    1) կմեծանա 3 անգամ 2) կմեծանա 4 անգամ
    3) կմեծանա 8 անգամ 4) կմեծանա 12 անգամ
  2. Բազմահարկ շենքը ունի մեկ մուտք, իսկ յուրաքանչյուր հարկում կա երեք
    բնակարան։ Բնակարանները համարակալված են 1-ից սկսած։ Գտնել 23-րդ հարկի
    բնակարանների համարների գումարը։
    1) 195 2) 204 3) 213 4) այլ պատասխան
    3․ Թիվը իր 1
    մասից մեծ է 24-ով։ Որքանո՞վ է այդ թիվը մեծ իր 1
    4
    մասից։
    1) 18 2) 27 3) 30 4) 32
  3. 1, 5, 17, 53, 161․․․, ․․․, թվերը գրված են որոշակի օրինաչափությամբ։ Գտնել 161-ից
    հետո գրված թիվը։
    1) 481 2) 483 3) 485 4) այլ պատասխան
    5․ Դաշտում կովեր են արածում։ Դրանց ոտքերի թիվը 24-ով ավել է գլուխների թվից։
    Քանի՞ կով է արածում դաշտում։
    1) 12 2) 10 3) 8
    4) 6
  4. Ամիսներից մեկում կար 5 կիրակի օր։ Սակայն ամսվա առաջին և վերջին օրերը
    կիրակի չէին։ Շաբաթվա ի՞նչ օր էր այդ ամսվա 20-ը։
    1) երկուշաբթի 2) երեքշաբթի 3) չորեքշաբթի 4) հինգշաբթի
    7․ Արամը գտել է 2022-ից մեծ այն ամենափոքր թիվը, որն ունի երեք կրկնվող
    թվանշան։ Նարեկը գտել է 2022-ից փոքր այն ամենամեծ թիվը, որը նույնպես ունի
    երեք կրկնվող։ Ինչքանո՞վ է Արամի գտած թիվը մեծ Նարեկի գտած թվից։
    1) 100 2) 111 3) 112 4) այլ պատասխան
  5. Քառանիշ թիվը սկսվում է 8 թվանշանով։ Եթե այդ թվանշանը տեղափոխեն թվի
    վերջը, թիվը 2187-ով կփոքրանա: Գտնել սկզբնական թվի թվանշանների գումարը։
    1) 23 2) 25 3) 27 4) 28
    9․ Քանի՞ եռանիշ թիվ կա, որոնցից յուրաքանչյուրի թվանշանների գումարը
    հավասար է 4-ի:
    1) 8 2) 9 3) 10 4) 11
  6. Գտնել այն երկնիշ թվերի քանակը, որոնցից յուրաքանչյուրը 7-ի բաժանելիս
    մնացորդում ստացվում է 2։
    1) 11 2) 12 3) 13 4) 14
    11․ Միքայելը միևնույն թիվը բաժանում է 7-ի և 8-ի, այնուհետև ստացված
    մնացորդները բազմապատկում։ Նշվածներից ո՞ր թիվը նա չի կարող ստանալ։
    1) 25 2) 27 3) 28 4) 30
    12․ Ինքնաթիռը 3 ժամ 20 րոպեում անցավ 3300 կմ։ Այդ ընթացքում ինքնաթիռը
    յուրաքանչյուր վայրկյանում քանի՞ մետր էր անցնում։
    1) 165 2) 330 3) 300 4) 275
    13․ Պահակը մեկ օր աշխատում է, հաջորդ երկու օրը հանգստանում։ Առաջին անգամ
    երբ նա գնաց աշխատանքի երկուշաբթի էր։ Շաբաթվա ի՞նչ օր էր, պահակի 20-րդ
    աշխատանքային օրը։
    1) երկուշաբթի 2) երեքշաբթի 3) չորեքշաբթի 4) հինգշաբթի
    14․ Ուղղի վրա նշված են A, B, C, D, E, F կետերը։ Քանի՞ հատված կա, որոնց
    ծայրակետերը նշված կետերն են։
    1) 5 2) 10 3) 15 4) այլ պատասխան
    15․ Անին որոշեց ծննդյան օրը իր բոլոր 31 համադասարանցիներին կոնֆետ
    հյուրասիրել։ Նա հաշվեց, որ եթե աղջիկներից յուրաքանչյուրին տա 4 կոնֆետ, իսկ
    տղաներից յուրաքանչյուրին՝ 3 կոնֆետ, ապա պետք է գնի 111 կոնֆետ։ Քանի՞ աղջիկ
    է սովորում այդ դասարանում։
    1) 16 2) 17 3) 18 4) 19
    16․ Տասը ափսեում մրգեր են դրված։ Ցանկացած երկու ափսեում եղած մրգերի քանակը
    չի գերազանցում 7: Ամենաշատը քանի՞ միրգ կարող է լինել բոլոր ափսեներում
    միասին։
  7. Լևոնի սլաքավոր ժամացույցով ժամը 7 անց է 43 րոպե։ Դավիթի սլաքավոր
    ժամացույցի ժամ ցույց տվող սլաքը գտնվում է այն դիրքում, որ դիրքում գտնում է
    Լևոնի րոպե ցույց տվող սլաքը։ Դավիթի ժամացույցը քանի՞ րոպեով է առաջ Լևոնի
    ժամացույցից։
    18․ Նարեն 24 տարեկան է։ Երբ նա այնքան տարեկան էր, որքան Մանեն հիմա,
    վերջինիս տարիքը 2 անգամ փոքր էր Նարեի այժմյան տարիքից։ Քանի՞ տարեկան է
    Մանեն։
  8. Արմենը վերցրեց 78 միատեսակ քառակուսի և դրանք կողք կողքի դնելով`
    ստացավ ուղղանկյուն: Ամենաշատը քանի՞ տարբեր պարագծերով ուղղանկյուն
    կարող է նա ստանալ:
  9. Կլոր սեղանի շուրջ դրված աթոռները մի ուղղությամբ հերթով համարակալված
    են՝սկսած 1-ից։ Պարզվում է, որ 16 և 37 համարներով աթոռների միջև կա այնքան
    աթոռ, ինչքան 40 և 6 համարներով աթոռների միջև։ Քանի՞ աթոռ է դրված կլոր
    սեղանի շուրջ։

THe passive voice

  1. 1.Any major decision has never been taken without his father’s knowledge or advice.
  2. 2. His instructions must be obeyed.
  3. 3. You are expected to meet the chief by people.
  4. 4. They were known that had sent the invitations out two weeks earlier.
  5. 5. What is it called ?
  6. 6. He hasn’t been seen anywhere this week.
  7. 7. He had been informed of the news before they announced it by evidently somebody.
  8. 8. Some new metro lines are being constructed now.
  9. 9. The tape-recorder couldn’t be used, they were repairing it.
  10. 10. A very interesting program were beiing broadcasted, when I switched on the radio.
  11. 11. I was informed that they had seen you in Oxford Street.
  12. 12. It will be forgotten by people very soon.
  13. 13. English is spoken in different parts of the world.
  1. 14.A lot of new houses are build in this district every year.
  2. 15.The Passive Voice is formed with the help of the auxilliary verb ‘to be’.


1. The light is turned on when it is dark.
2. This consonant with aspiration is pronounced by us.
3. Chalk is being used for writing on the blackboard.
4. Some friends had invited to sea by me.
5. The article was translated without a mistake by the students.
6. The fields in winter will be covered.
7. Tomorrow the homework will be handed by them.
8. The button on to your coat she had sewn.
9. I’m always being invited to dinner parties by her.
10. On the window-sill my book was found by her.
11. On the phone someone wanted you.
12.
13. In physics people have made great progress.
14. The possibility of negotiations is being discussed.
15.

Traveling

I love to travel, traveling has become an integral part of my life. I like to travel with my friends and family. I enjoy traveling. I have traveled to almost all the sights of Armenia, I have traveled to several countries. I go to Moscow every year, I love traveling to Moscow, it’s so interesting.Thanks to traveling, you become more developed, you become more knowledgeable, you learn new and beautiful things. I especially like our school trips, where when you get off your phones, there is no internet, you spend time with your friends and you don’t want to sleep at night, according to tradition, you start every frame for fixed memories. And then you remember that trip for the whole year.

Վանո Սիրադեղյան | Անանձրև հուլիս

Սուրճի դառնությունը պետք չի, որ շեղի. շաքարավազ բեր, լցրու կես գդալ՝ քաղցրությունը թող չշեղի, և խառնիր զգույշ, հանկարծ գդալը գավաթի պատին աղմուկով չառնի, – եթե աչքերդ սառել են առավոտ կանուխ, ուրեմն հայացքդ անցնելիք ճանապարհ ունի, այս վաղ ժամին հյուր չեն գալիս:

Մոխրամանդ փոխիր, թող թվա, թե անցած օրը իր աղբն ու հետքը տարել է հետը, այսօր էլ ապրիր երեխայի պես՝ օրը սկսիր որպես նոր կյանք: Հագնվիր այնպես, որպես թե տնից դուրս ես գալիս, ճանապարհի շորերդ հագիր: Այս առավոտ վեր ես կացել՝ օրը գտել ես քեզ բազկապանակ. թուղթը՝ աջիդ տակ, ծխախոտն ու սուրճը՝ ձախիդ, պատը՝ դեմդ, – քո կախարդական հայելին է, աստված օգնական՝ հիմա կտեսնես քեզ այն օրվա մեջ:

Ահա քանի օր դու արթնանում ու տեսնում ես՝ երկու կես ես: Մի կեսդ այստեղ՝ ութսուներկու թվականի հուլիսի վերջին օրերի մեջ կիսով քնում – կիսով զարթնում է, ոչ քնելուց է բան հասկանում, ոչ արթնանալուց և արյունը՝ ջուր, հոդերը՝ թույլ, բերանի մեջ՝ անհամություն – օրը տանում է որպես իշու բեռ, իսկ կեսդ այնտեղ՝ քսանհինգ տարվա ճանապարհ հեռու, ամառվա մի օր իմաստալից մի քայլ անելու ջանքով է լեցուն, բայց հավասարակշռությունը չկա կեսի մեջ:

Բույրի զառամյալ հիշողությունը բերում- տանում է սեխի խաբուսիկ ծաղկահոտը, ձմերուկի խակահոտը, արև առած բազալտ քարի մետաղահոտը, բազալտին կառչած վայրի թզենու կծվահոտը, բեռնավտոյից խանութ կրվող հացի բուրմունքը… Բայց բույլի մեջ չեն ամբողջանում հոտ ու բուրմունք, բայց գույները լավ չեն կպչում հոտ ու բուրմունքին, բայց ծղրիդների ձայնը բնապատկերի վրա չի կախվում անլռելի, և պատկերը ջուրը ընկղմած ջրանկար է՝ երանգները հեղհեղուկ են, և տեսիլքը չի բևեռվում վայրկյանից ավելի և այդ շոգ օրը հա´ լուծվում է ինքը իր մեջ:

Ծխախոտ ճարի, ծխախոտի պակասությունը չարժե, որ շեղի: Մեծ բան չի մեր ուզածը, գրողը տանի. մեր ինքնաքամ զրկանքի դիմաց՝ մեզ՝ ծխախոտի ու սուրճի փող, աշխատունակ լինելու համար՝ նաև հացի, մեր կանանց մե՛ծ համբերություն, երեխաներին՝ առողջություն, իսկ երջանկություն միգուցե ինքը աստված մեզ տա:

…Ինչ լավ է, որ գոնե մանրուքում բախտդ բերում է: Խանութը բաց էր, ծխախոտ կար: Արվարձանային անձուկ խանութ, վաճառողուհին՝ տնեցիներով շրջապատված, տնավարի էլ քեզ խաբում են մի չնչին առևտրի մեջ, բայց տալիս ես չհասկանալու, որովհետև եթե աչքերդ սառել են առավոտ կանուխ, չի կարելի կոպիտ բաների վրա սևեռվել, չի կարելի զռացող գույների նայել, չի կարելի ընծա օրը քոռուփուչ անել… գերեզմանների սակավամարդ ճամփով տուն դառի: Գերեզմանոցի կողքին ապրելուց օգուտդ քաղի: Ոչինչ, որ արդեն երրորդ գերեզմանոցի կողքին ես ապրում, նոր բնավորվողին չեն նստեցնում գլխների վրա, եկվորի տեղը մեռյալների ու ապրողների արանքում է նախ:

Ոչինչ, ապրում ես լռության ու կանաչի մեջ, երեխաներդ քրդի կաթից հայի մերած մածուն են ուտում: Ապարանի ջուր են խմում, քաղաք ուզելիս ասում են՝ գնանք Երևան: Հիմա կինդ գյուղում հայրական տանը արթնացել, ափսեն ձեռին ման է գալիս չորս տարեկան տղայի ետքից ու եթե երեք րոպեն մեկ անգամ հաջողացրեց գդալը խցկել խուփ բերանը՝ երջանիկ է: «Եթե չուտես, հայրիկը չի գա»: Այնինչ գլխում բարձից պոկած կպչուն միտքն է, թե դու, ով գիտի, այս առավոտ որ մի ամուրի ընկերոջդ տանը արթնացար, մենա՞կ արդյոք, խմբովի՞ն արդյոք… Բայց կնոջ միտքը ինքնասիրությանը անձեռնտու թեման մերժում, պակաս ցավոտ հարցի է անցնում. տեսնես հոնորարը ստացավ՝ խմե՞ց, թե նոր պիտի ստանա- խմի, տեսնես տան վարձը կտա՞ – կխմի մնացածը, թե խմելունը կսկսի խմել ու քամուն կտա եղած-չեղածը…

Որդիդ, սակայն, հասկացողի կպչուն միտք չունի և հոր կարոտը համատեղում է որսորդական իր կրքի հետ. գդալը ձեռին բախտավորվող-հուսահատվող մորը պապի տան շուրջ բոլորը քարշ է տալիս, մինչև որ բլոճ կամ որդ չգտնեն՝ գդալը բերան չի առնի: Սովերի միջով դարավերջին հասած պապը հետևում է ամենօրյա այդ պայքարին ամենօրյա տարակուսանքով՝ «Երկրի վրա ախորժակը էս ո՞նց պակասեց»: Այդ անախորժակ կամակորին մեծ քույրիկը պատրաստ է լավ դաս տալու, բայց ինքը պապոնց տանն է վաղուց, իսկ ախպերիկը նոր է հյուր եկել, կարելի է մի քանի օր դեռ համբերել:

Պապը կով չունի, պապը ձի չունի, ոչխար, այծ, խոզ, նույնիսկ էշ չունի, մնում է, որ անցած տարվա անտուն շունը գա ցախատանը լակոտներ բերի, բայց անցած տարի պապը թուլեքին պարկը գցեց, տարավ անտառ ու ետ եկավ դատարկ պարկով (ախպերիկը հարց է տալիս. «Շան ձագերը անտառում գա՞յլ են դառնալու»), ու այս տարի շունն էլ չի գալիս, և մեծ քույրը, հարկադրված, եղբոր համար քար է շուռ տալիս, անձրևաորդ ու միջատ է պեղում: Բայց կամակորի զանցանքները մեկառմեկ մտապահում է, մեղադրականը անգիր է արել, մնում է հայրը շեմից ներս մտնի:

Այնինչ, հայրիկը այս շաբաթվա վերջին էլ չեկավ: Շաբաթ օրը գյուղ բարձրացող առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ ավտոբուսով, ոչ մի բանով հայրիկը չեկավ, երեկոյան հիշեց, որ չեկավ, կիրակին անցավ՝ չեկավ հայրիկը, քեռիները եկան-գնացին, ուրիշները եկան-գնացին, գյուղը խաղաղվեց, մայրիկը մթնեց, ինքը տխուր է, լացը գալիս է, բայց հայրիկը կպաշտպանի, ախր, հայրիկը, եթե մնալու պատճառ չունենար, հաստատ կգար, հայրիկը ուրիշ ի՞նչ պիտի աներ գալուց բացի: Լույսի նման քո դստրիկը իրիկվանից քաշվել է իր մեջ, մորից, բոլորից մնում է հեռու, որպեսզի մայրը, առավել ևս ուրիշ մեկը, իր նեղսրտությանը հոր աղջկան մասնակից չանի: Իր տխրությունը իրեն հերիք է: Նա հիմա փոքրիկ գազան է կտրել, նրա սերը հոգսից ազատ է և իր հայրիկին կպաշտպանի: Քանի դեռ փոքր է՝ կպաշտպանի:

Իրիկնաժամին այս նկարը շուռ տուր պատին՝ շրջած էլ քոնն է ու շահածդ մենակությանը տեր կանգնիր տղամարդու պես – ամբողջ տարին մտածել ես այս ամսվա մասին: Չէ, շնագայլի կյանք չէ ուզածդ, պարզապես քո մենակությունը քո հանգիստն ու ազատությունն է: Համենայնդեպս՝ քեզ մատչելի միակ հանգիստն է: Այս տարիքում, այս վիճակում ազատությանդ միակ ձևն է:

Մենակությունը քեզ համար այս սեղանը բացեց. գլուխ սոխ ու աղի ձվածեղ, սառնարանից երեք շաբաթ չհանած պանիր, մի կտոր հաց՝ երեք օրվա, մի կտոր լավաշ՝ ժանգը կերած փշրվող թիթեղ. – էլ ինչո՞ւ է մենակությունդ աչքի փուշ: Քո կծուլեզու ներկայությունը նրանց հանգիստը թունավորում է, որովհետև ամեն մեկը հացի հարց ունի, որ լուծում է կակազելով, գիրկապ անելով, նաև համրությամբ՝ ամեն օր ու ամեն ժամ, բայց առավել անտանելին քո հեգնաժպիտ ներկայությունն է, նույնն է թե՝ առանձնությունդ: Իրենք՝ նախիրով, իրենք ոհմակով լինելով՝ էլի անապահով են, դու, ախր, դու էդ ինչի՞ տեր ես, որ ինքդ քեզ այդքան հերիք ես…

Մի կյանք տևած վերջին չորս-հինգ տարիներին քո գրասեղան-ուղղանկյունին չորս պատ անելու ամենօրյա ջանք ես թափել գործատեղիդ՝ պարապությունից զազրախոս, պարապությունից գռեհկացող պարապությունից անառակացող մթնոլորտում, իսկ մտնող-ելնող հարկ է համարել ձեռագիրդ գնահատել տարօրինակ: Դու տխմարի պես ժպտացել ես, որպեսզի նրանք չմտածեն, թե խանգարում են, որպեսզի ներեն, որ իրենց հետ չես, իսկ անպատկառ հայացքները սահմանապահ լուսարձակների անողորմությամբ բևեռել են քո տևական անզորության ու ինքնագոհության սակավ պահերը, ու քո հոգու մերկությունից սարսռացել ես, անակնկալի բերված մերկանդամ կնոջ նման ծալծլվել ու կծիկ ես դառել, մեկ էլ լրբի-հուսահատվածի կեցվածք ես բռնել՝ էհ, տեսածդ կեր, ձեռ տվածդ կեր…

Իսկ նրանք անցել-դարձել-անցել են՝ – Ստեղծագործում ենք, ասել կուզի… – Լավ է, լավ… «Չե՛նք ստեղծագործում, իշի զավակներ, – մղկտացել ես քո ապուշ ժպիտից դենը, որովհետև այդ բառից գլխիդ որդերը ժաժ են գալիս, – չենք ստեղծագործում, մեր երեխեքին զրկում ենք հացից… Չենք ստեղծագործում, եզի նման ջլատվում ենք, ուզում ենք տեսնենք՝ պարտադի՞ր է, որ մարդ գրելիս սուտը ասի, իմանանք, տեսնենք՝ դա գրելո՞ւց է, ապուշությունի՞ց, դժվա՞ր կյանքից, թե՞ հեշտ կյանքից, սովորական գրչակ լինելո՞ւց, թե տոհմական տականք ծնվելուց…

Հետո ինչ, որ իմացածս ինձ պետք չի գալու. անդրշիրիմի սպասավորներն ինձ չեն քննելու, իրենց չիմացած բաներն ինձնից չեն սովորելու, բայց ես պիտի իմացած գնամ: Ինձ համար այսպես իմանամ ու գնամ:

Ծխախոտի նոր բացված տուփը խոստանում է մի քանի ժամվա ապահովություն: Ծխախոտը՝ քեզ, ածխի փոշին վնասակար է ածխահատին, բարձրությունը՝ օդաչուին, խորությունը՝ սուզանավորդին, քսաներորդ դարը՝ բոլորին – գործիդ մնա, հետն էլ ականջիդ օղ արա, տղա´, կյանքդ քո կամքով չի եղել, որ կարճելն ու երկարացնելը քո կամքով լինի… Երկարացնես էլ՝ կբարակի:

Սովոր իրերը քեզ չեն շեղի: Ծխախոտը, լուցկին, սուրճը ձախիդ տակ են, թուղթը՝ աջիդ, առօրյայիդ հետ լեզու գտիր, կորուստներիդ հետ հաշտվիր նորից, ծրագրերդ համարիր չեղյալ, մտահոգություններդ խորը ներս գցիր, – ստոր մարդիկ իրենց արժանի մահ կգտնեն, առաքինի հոգիները մի բանով, էլի, կմխիթարվեն (շատ որ չեղավ՝ կմեռնեն թեթև), ծախվածները կարժանանան զավակների արհամարհանքին, ճշմարիտ խոսքը սիրո նման նույնիսկ քար սիրտը թեկուզ մեկ անգամ թունդ կհանի – համարիր, որ այդպես կլինի, խելքդ տուն կանչիր, հայացքդ շուռ տուր դեպի ներս, աստված մեծ է՝ պիտի որ տեսնես քեզ այն օրվա մեջ:

Մտքիդ ընթացքին մի բռնանա, ինչի որ տեր ես, թող հայացքիդ առջևով անցնի, պատկանելությունը հաստատի՝ գնա: Այս թռուցիկ զորատեսը միգուցե քեզ ուժ ու կորով տա: Այս պատկերի առաջ էլ կանգ առ, մանրամասները մտապահելու նման նայիր ու շուռ տուր պատին՝ շրջված էլ քոնն է. մի ջահել աղջիկ քո կյանքը մտավ երկուշաբթի օրվա նման անկասելի, քո կողքին, նաև՝ ընտանիքիդ, կանգնեց շիտակ, անավելորդ՝ վերջին պահին շնչասպառ-ցնծուն տեղ հասած, ընտանեկան լուսանկարը ամբողջացնող դեմքը, որպես թե՝ հեռու քաղաքից տարեմուտին հասած լինի սիրելի դուստրդ, որպես թե կինդ իր հարկի տակ իրեն նման – իրենից ջահել քույր ունենա, որին մի թեթև խանդելու է ամուսնու հանդեպ, – այսպես նա կա՝ շունչը թեթև և ճակատագրիդ գծի բեկվելը մի քիչ էլ պիտի նրա թափանցիկ ափին երևա..

Ոչ, ճակատագրապաշտ երբեք չես լինի, դա մի անհամ փափկություն ունի, դրանով արագ հափշտակվում են ու վերակերպվում հեզ արվամոլի… Բայց այսպես եղավ, այս ուշ տարիքում մետակ շորով գարնան առաջին, սառը անձրևի տակ մնացիր, անծանոթ մեկին ներսդ առար վերջին շնչի պես անբռնելի, ու քանի նա կա՝ շունչը թեթև է, պահ է գալիս՝ թվում է քեզ, թե գերեզմանից ետ շտապող հուղարկավորներիդ կտաս կանցնես՝ գլխարկդ կիպ աչքերիդ քաշելով: … Բայց սիրո մասին՝ զգույշ, տղա. երեխաներդ հասնում են սիրո տարիքին: Եվ մահվան մասին կամաց խոսիր, որ մորդ գյուղում գեշ երազ չգա – տարին բոլորեց, չտեսար նրան:

Այսպես չտեսար, չտեսար, հորդ և կանուխ մի զանգ քեզ որբերի շարքերն անցկացրեց: Զանգը կանուխ էր քաղաքի համար, գյուղում վերջին աքլորականչից վաղուց անց էր: Ժամեր առաջ, կեսգիշերին, եղբայրներդ՝ երկու հասուն որբ, դուրսը՝ գերանի երկու ծայրին երեսները իրարից շրջած սպասելու էին լուսաբացին և փոքրի կարիքը ամեն պահ փղձկալու աստիճան զգալու էին, որովհետև իրենք որբ էին ու գիտեին, դու որբ էիր, բայց չգիտեիր, քո չիմանալով մահն անհեթեթ էր, քո իմանալն էլ ժամանակի մեջ երկրորդ մահն էր: Որովհետև իրենք մեծ էին, որբությունը քեզ էր հասնում ամենից առաջ: Եվ երկու պարթև տղամարդիկ, երեսները իրարից շրջած, գերանի երկու ծայրին նստած, քթները վեր քաշած սպասում էին, որ քաղաքում փոքրն արթնանա:

Հետո մայրդ ողբով կասի. «Էսքան մոտիկ եկար անցար, բա քո սիրտը քեզ բան չասե՞ց…»: … Աղջիկների հետ ծածուկ սիրային զբոսանք էր՝ հայրենիքդ ցույց էիր տալիս: Գյուղիդ կողքով գիշերով անցաք, ասիր՝ «Է՛ն սարի ետևն եմ ծնվել»: «Օ՛, ինչ մութ է»… «Բա քո սիրտը քեզ բան չասե՞ց»: Տղամարդու թալուկ սիրտը գելուգազանի բաժին է, մայրիկ, մի կշտամբիր: Համ էլ կյանքը մեր ուզածով չեղավ: Ուզում էինք գանք, բայց չէր ստացվում: Ուզում էինք գանք լիքն ու բարով, որ անհոգ մնաք, ջահել մնաք: Ուշացումով եկանք, որ լավ գանք, չեկանք, որ լավ գանք… Մեկ էլ տեսանք, որ ապրում ենք առանց ծնողի… Է, ապրվում է, ապրում ենք, էլի, կյանք է, հո որբանոց չի…

Հետո, ախր, կյանքը մեր ուզածով չեղավ և առուփախի հրապարակում ապշած մնացինք: Հետո ցավից երկու տակ եղանք, հետո քունքներս ճերմակեցին մի գիշերվա մեջ, բերաններս դառն իմաստությամբ ծամածռվեցին, ընդոստ շտկվեցինք, որ չտրորեն, – այսպես դարձանք հուսահատության քարե արձան. իրանը՝ ձիգ, գլուխը՝ բարձր, ձեռքերը՝ ծոցը, որ մաքուր մնան: …Խաղը պառավեց: Կախարդական հայելին ճաքեց գիշերվա կեսին, մասերը տարանջատվեցին, մոխրամանը աղբաման դարձավ, լուցկու տուփը հագավ հատ-հատ, ծխախոտի ծուխը՝ ամպերին, սուրճի մրուրը շուրթերիդ հասավ, – ամբողջականության հույսը ցնդեց:

Հրաշք չի լինի: Տարիների պատն անթափանց է, կուրացնող է մանկությունից եկող լույսը, հիշողության ճանապարհը լի է փորձանքով՝ դարանակալ տարիների հոգսով, կորուստով, սիրով, ցավով.. Եվ միայն բույրի հիշողությունն է մտակորույսի ցանցառությամբ բերում-տանում բույրի ծվեններ, և կայծկլտում են աղոտ պատկերներ, բայց ոչ մի բույր չի բռնում գույնը, բայց ոչ մի ձայն տեղը չի դնում բնապատկերը, և պապանձված է ամռան օրը, և իմաստալից քայլ անելու ջանք է ապարդյուն, որովհետև հավասարակշռություն չկա կեսի մեջ:

Իմ կարծիքով այս պատվածքի ասելիքը այն էր որ պետք է ավելի խնայենք մեր ժամանակը պետք է գնահատենք այն ինչ ունենք այս պատմվածքի ամեն մի հատվածում կարսծես իր կյանքի ամեն մի տարին էր որը որ չի գնահատել։ Հեշտ է քեզ խաբես և ասես որ ամեն ինչ լավ է բայց հետո հասկանում ես որ կողքիտ մարդիկ իրականությունը քեզ հուշում են ։ Նա ասում է որ ամեն ինչին պետք է իրական նայել և լինլ հեռանկար որովհետև կյանքի և ժամանակի կանոն է այդպես։ Պետք չէ ապրել կյանքը այնպես իբր բան չի եղել չխնայել ժամանակը։ Ի վերջո դու մնալու ես մենակ դու քո մթքերի հետ և քանի կարող ես գնահատիր քո գյուղի տունը գյուղի կնոջը։ պետք չէ գլուխ գովալ մի բանի համար ինչը ներսումտ անհանգիստ է որ դու տարիներով չես գնացել այդ տեղը։ Դու կխաբես կողքիններիտ բայց քեզ չես ների։ Եղիր իրական և հասկացիր որ պահը տրվում է մեկ անգամ հետո դա անցյալում է մնալու և հաևց է անցյալից քեզ լավ հուշեր կմնան թե ոչ։

Ռուբեն Սևակ

1․ Նախագիծ՝ «Կարդում ենք Ռուբեն Սևակ»

Նախագծի նպատակը՝ Ռուբեն Սևակի ստեղծագործությունների ընթերցում-վերլուծում-տարածում

Ստեղծագործությունները

ոգիս

Հիվանդ տերև մը տեսա կանաչին մեջ դաշտերուն։
Ի՜նչ աղվոր էր գարունը, փափուկ հովեն օրորուն,
Սիրուն խոտերը դաշտին, ծաղիկներն ալ բյուր գույնով,
Կը խնդայի՜ն լռելյայն գաղջ արևին տաք գինով։

Բայց գարնային կենսավե՜տ այդ պահին մեջ օրորուն,
Հիվանդ տերև՜ մը տեսա, կանաչին մեջ դաշտերուն,
Չորցած տե՜րև մը նիհար, որ զեփյուռին հըպումով
Մեռելամերձ կը դողար մարգերուն մեջ ակնաթով։

Սիրտս անհո՜ւն ցավով լի, ես հեռացա սըգահար,
Մատներու մեջ առի զայն ու իր մարմինը նիհար
Գուրգուրանքով, արցունքով մոտեցուցի շըրթունքիս։

Անժամանա՜կ թարշամած գարնան տերև մ’է հոգիս.
Ծաղիկներու մեջ կյանքին, զեփյուռին տակ մայիսի,
Ա՛լ ժըպտալու անկարող, ան կը դողա՜, կը մըսի՜․․․

Հիվա՜նդ տերև մը տեսա կանաչին մեջ դաշտերուն․․․

Ինձ շատ դուր եկավ կարդալ արևելահայերեն շատ գեղեցիկ էր գրված։

Այս տողերում հեղինակը ուզում էր ասել, որ իր սերը նա առտահայտում է գարնան միջոցով։ Կարծես նա իր կողակցին պատկերացնում էր գարնան կերպարանքով ։ Նա գարնան մեջ տեսնում էր նրա արտացոլանքը ում սպասում էր ում մտորում էր։

Ահմադը: Հովհաննես Թումանյան

Ա

Ես իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում:

Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այստեղ էի լինում: Իմ քեռիներից ամենից փոքրը՝ Ահմադը, հովիվ էր:

Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարջի կարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգն ու ածում:

Ու աստղալի, լուսնյակ գիշերները, ահագին խարույկի շուրջը բոլորած, ծափ էին տալի, խնդում էին իմ պապն ու տատը, իսկ ես թիթեռի նման թրթռում, պար էի գալի նրանց շրջանի մեջ:

Ահմադը թուրքի անուն է, դրա համար էլ երբ մենք խոզի միս էինք ուտում, միշտ տանեցիք հանաք էին անում, ծաղրում, ծիծաղում էին Ահմադի վրա, թե՝ Ահմադը հայացավ, Ահմադը հայացավ․․․

Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է, բայց հենց ներս մտներ, տեսներ, թե Ահմադը ինչպես էր ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ տան սիրելի տղան է:

 աղջիկներին ու փոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր, ինչպես և մյուս քեռիներս: Անասունների համար հոգին տալիս էր: Մինը հիվանդանալիս գրեթե ինքն էլ հետն էր հիվանդանում, էնքան էր սիրում: Ինքն էլ էնպես սիրելի էր ամենքին: Ահմադը հիվանդանում էր թէ չէ՝ մեր ուրախությունն էլ հետը կտրում էր: Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ-որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե ուրիշ ինչ կուզի սիրտը:

Բ

Մի առավոտ էլ վեր կացա, տեսնեմ՝ բոլոր տանեցիք տխուր են: Իմ տատը արտասվելով քթքթում էր, ման էր գալի անկյուններում, ու ինքը չէր իմանում, թե ինչ էր անում:

Հարսներն ու աղջիկները լուռ, տխուր ներսուդուրս էին անում: Վրանի դռան կողքին նստած խոսում էր իմ պապը, իսկ մի քիչ հեռու գլխիկոր նստած էին քեռիներս:

― Աստված լինի քու օգնականը, բալա ջան,― խոսում էր պապս:― Չոր քարին գնալիս՝ չոր քարն էլ կանաչի քեզ համար: Պակաս օրդ խնդությունով անց կենա․․․ Դե, վեր կաց, օրն անց է կենում, ճամփեդ երկար է: Վեր կաց, բալա ջան:

Ահմադը չուխի փեշով աչքերը սրբեց, վեր կացավ, եկավ մոտեցավ իմ պապին: Պապս գրկեց, համբուրեց Ահմադին, ու աչքերը լցվեցին արտասուքով:

― Քո աշխատանքը մեզ հալալ արա, Ահմադ ջան, մեր աղ ու հացն էլ քեզ հալալ լինի, քո մոր կաթնի պես: Մեզ մտիցդ գցես ոչ: Թե աջողություն ունենաս՝ իմացրու, որ հարեհաս լինենք: Դե, գնա, քեզ մատաղ, աստված բարի ճամփա տա:

Ապա թե տատս գրկեց, համբուրեց Ահմադին, հետո մնացածները լաց լինելով ձեռն առան: Ապուշ կտրած փոքրերիս էլ Ահմադը համբուրեց և մի երկու կով, հորթ, գոմեշ, ձագ, մի կտրկան ոչխար, մի բարձած էշ առաջն արած, մի երկու շուն էլ ետը գցած, ճանապարհ ընկավ:

Մյուս քեռիներս ուղեկցում էին Ահմադին:

― Աստված բարի ճամփա տա, Ահմադ ջան, գնաս բարով, բալա ջան,― ձեռքը ճակատին դրած՝ ետևից ձայն էր տալի պապս:

Գ

Ահմադը անցավ սարի մյուս կողմը, մյուս քեռիներս վերադարձան: «Բայց ինչո՞ւ էին լաց լինում մեր տանը, քեռի Ահմադը ո՞ւր գնաց»,― մտածում էի ես:

― Ահմադը ո՞ւր գնաց, նանի,― հարցրի իմ տատին:

― Իրենց տուն գնաց,― պատասխանեց տատս:

― Իրենց տունը ո՞րն է․․․․

― Ուրիշ տեղ է:

― Ահմադը ո՞վ էր որ․․․․

― Ահմադը թուրք էր, մեր ծառան էր: Է՜, քանի տարի մեր տանն էր․․․ Հիմի իր իրավունքն առավ ու գնա՜ց․․․․

― Բա էլ չի՞ գալու:

― Չէ՜, բալա ջան, գնա՜ց․․․

ա)  Փաստերով ցո՛ւյց տվեք, որ.

Ահմադը տան սիրելի տղան է,- Ահմադը ինչպես էր ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ տան սիրելի տղան է: 

Ահմադը հարազատի պես էր վերաբերվում բոլորին,-

ԱՅՈ  Ում կամենում   սաէր, տուն էր բերում, պատվում, ճամփու դնում: Աղքատը ողորմություն ուզեր, թե հարևանը՝ հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էր տալիս: Տան

Ահմադը տանն ուներ նույնքան իրավունք, որքան տան մյուս անդամները,  

Ահմադը տան ծառան էր:

բ)  Ո՞րն է ստեղծագործության ասելիքը (գաղափարը): Ընտրե՛ք մտքերից մեկը և հիմնավորե՛ք:

  • Ինչքան էլ հարազատ լինեն, մարդիկ կարող են հեռանալ,այսպիսի մի լավ խոսք կա ամեն-ինչ հավերժ չէ և իրականում դու պետք է անակնկալի չգաս որովհետև հարազատը ինչքան մոտ է կարող է այդքան էլ հեռու լինել։
  • Լա վ ծառայելու համար ազգությունը կարևոր չէ,
  • Օտար մարդն էլ կարող հարազատ դառնալ և իրեն ընտանիքի անդամ զգալ,
  • Հայերն ու թուրքերը ջերմ հարաբերությունների մեջ էին:

Հայոց լեզու վահանով

Պ. Բեդիրյան, Բառերի խորհրդավոր աշխարհից

Վահանով

Նրա խիստ դատին
Արհամարհանքին դիմեմ վահանով
Եվ սուր նետերը ուղղված իմ սրտին
Փշրե՛մ, ջախջախե՛մ աննված թափով  ։

(Շուշանիկ Կուրղինյան, «Ապրել եմ ուզում)

Ո՞վ չգիտե, որ վահանը մեր նախնիների զինանոցի կենսական բաղադրիչ է եղել, սրի անբաժան զուգակիցը, պաշտպանության անգնահատելի միջոցը։ Ահա թե ինչու հայերենում վահան բառը (և նրա հոմանիշներն այլ լեզուներում) վաղուց ի վեր ստացել է «ամուր, ամրակուռ պաշտպան կամ պաշտպանություն» փոխաբերական նշանակությունը։ Ահա, բացի վերևինից, մի օրինակ էլ Ավետիք Իսահակյանից.

զարկեցիր նենգ թշնամուն բարբարոս,
ոխի դեմ դարձար վահան ու պատվար։ («Սիրելի հերոս Ս.Գ. Զաքիյանի անմահ հիշատակին»)

(Փակագծերի մեջ ասեմ, որ վահան առարկայի արտաքին նմանության զուգորդությամբ վահան կամ վահանակ անունն են ստացել շատ առարկաներ. կա ղեկավարման վահանակ, նույնիսկ բասկետբոլի վահանակ)։

Եվ հին աշխարհի կանայք՝ մայր, քույր թե կողակից, իրենց հարազատ պատանիներին կամ տղամարդկանց կռվի ուղարկելիս հույսով, հավատով կամ հորդորանքով մրմնջում էին մաղթանքի սուրբ խոսքեր, մարտաշունչ ու հայրենասիրական հետևյալ բառերը՝ «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին»։

Սա նշանակում է ՝ «Կա՛մ վահանը ձեռքիդ, այսինքն՝ հաղթանակած վերադարձիր, կա՛մ հերոսաբար զոհված»։ Այս վերջինը լավ հասկանալու համար պետք է գիտենանք, որ հին աշխարհում հույների մեջ սովորություն է եղել մարտերում զոհված հերոսների դին ծննդավայր տեղափոխել նրանց վահանների վրա։

Եվ այդ հի՜ն-հին ժամանակներից «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին» բանաձևումը դարձել է թևավոր խոսք. այն արտասանում են մարդիկ, երբ կանգնած են վճռական, ճակատագրական գործողությունների շեմին։

Առաջադրանքներ

Հին աշխարհի ո՞ր սովորությունից է ծագում «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին» արտահայտությունը։ Հին աշխարհի կանայք՝ մայր, քույր թե կողակից, իրենց հարազատ պատանիներին կամ տղամարդկանց կռվի ուղարկելիս հույսով, հավատով էին մաղթանքի սուրբ խոսքեր, մարտաշունչ ու հայրենասիրական հետևյալ բառերը՝ «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին»։

Քո կարծիքով ի՞նչ երրորդ տարբերակ էին բացառում կանայք, որի մասին տեքստում չի խոսվում։

Իմ կարծիքով տեքստում ուզում է ասե,լ որ մենք միշտ եղել ենք պաշտպանված մեր կողակիցներով։

Մեր օրերում ո՞ր դեպքերում է տեղին այդ արտահայտությունը։

Իմ կարծիքով պատերազմի ժամանակաշրջանում երբ-որ իրար համար վահան ենք դառնում մեր զինվորները մեզ համար վահան են դառնում

Գտիր, դուրս գրիր ա ներքին հոլովման ենթարկվող գոյականները։

Տեքստից գտիր դերանունները, որոշիր տեսակները։

մեր-անձնական,իրենց-ցուցական,սա-ցուցական,ով՞-հարցական,մի-

Գտիր ածականները, որոշիր տեսակները։

կենսական-հարաբերական,անբաժան-հարաբերական,անգնահատելի-հարաբերական,ամուր,ամրակուռ,պաշտպան-որոշյալ,հին-հարաբերական,թևավոր-հարաբերական,վճռական, ճակատագրական -որոշյալ։

7. Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայներն են, ինչ կազմություն ունեն, որ սեռի են։