English Classwork

  1. June is summer weather
  2. January is the first month of the year
  3. there are six chairs in the room
  4. There is a sofa in the room
  5. What time is
  6. Is this watch correct?
  7. This is the sixth exercise
  8. This is our lecture holl
  9. This our apartament
  10. Is to them garden
  11. The picture is 11 page
  12. What are the winter months?
  13. Agust is summer weather
  14. How many chairs are there in the room?-tuentty
  15. A year has 356 a day

Էլեկտրական հոսանք

Հաղորդիչներում լիցքավորված մասնիկները՝ մետաղներում էլեկտրոնները, էլեկտրոլիտներում` իոնները, կարող են ազատորեն տեղափոխվել մարմնի մի մասից մյուսը: Այդ լիցքավորված մասնիկներին անվանում են ազատ լիցքակիրներ:

Էլեկտրական դաշտի բացակայության դեպքում ազատ լիցքակիրները հաղորդիչում կատարում են քաոսային (ջերմային) շարժում, ուստի կամայական ուղղությամբ նրանք տեղափոխում են  նույն քանակի լիցքեր:

Էլեկտրական դաշտի առկայության դեպքում, նրա ազդեցության տակ, ազատ լիցքակիրները ջերմային շարժման հետ մեկտեղ կատարում են նաև ուղղորդված շարժում և այդ ուղղությամբ ավելի շատ լիցք տեղափոխվում:

electron-mobility1.gif

Էլեկտրական հոսանքի ազդեցությունները

Մենք չենք կարող տեսնել էլեկտրական լիցքերը և նրանց շարժումը հաղորդիչով։ Սակայն էլեկտրական հոսանքի առկայության, նրա ինտենսիվության մասին կարող ենք դատել ըստ նրա ազդեցությունների, որոնք չորսն են՝  ջերմայինմագնիսական,քիմիական և կենսաբանական։

Հոսանքի ջերմային ազդեցությունը.

Երբ հաղորդիչով հոսանք է անցնում այն տաքանում է, երբ անջատում են՝ սառչում է:

Հոսանքի ջերմային ազդեցության վրա է հիմնված բոլոր ջեռուցիչ սարքերի աշխատանքը, որոնցում էլեկտրական էներգիան փոխակերպվում է ջերմային էներգիայի։ Շարժանկարի փորձում երևում է, որ մետաղյա լարը, որով էլեկտրական հոսանք է անցնում, տաքանում և երկարում է:

Էլեկտրական հոսանքն ունի ուղղություն:

Պայմանականորեն, որպես հոսանքի ուղղություն համարել են այն ուղղությունը, որով շարժվում են դրական լիցքավորված մասնիկները:

current.png

Մետաղներում ազատ լիցքակիրները բացասական լիցք ունեցող մասնիկներն են՝ էլեկտրոնները, հետևաբար մետաղում հոսանքի ուղղությունը հակադիր է նրանց ուղղորդված շարժման ուղղությանը:

Էլեկտրոլիտներում հոսանքի ուղղությունը համընկնում է դրական իոնների և հակառակ է՝ բացասական իոնների ուղղորդված շարժման ուղղությանը:

Հաղորդիչներում շարժվող ազատ լիցքակիրներն անհնար է տեսնել: Հետևաբար, հոսանքը հայտնաբերվում է իր ազդեցություններով, որոնք չորսն են.

1. Ջերմային՝ հոսանքի անցնելու ժամանակ հաղորդիչը տաքնում է:

napryag1.gif
heat1.gif