7,8- րդ դաս. անցածի կրկնողություն. Ֆիզիկական և քիմիական երևույթներ: Քիմիական ռեակցիաների տեսակները՝ միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման, կատալիտիկ, օքսիդավերականգնման: Քիմիական տարրերի պարբերական օրենքը և համակարգը: Ատոմի բաղադրությունը և էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը: Հարաբերական ատոմային զանգված՝ Ar: Ատոմի հատկությունները՝ ատոմի շառավիղ՝ r, իոնացման էներգիա`I, էլեկտրաբացասականություն`(ՀԷԲ), վալենտականություն (Վ), օքսիդացման աստիճան (ՕԱ): Քիմիական բանաձև, հարաբերական մոլեկուլային զանգված՝Mr : Նյութի զանգված՝m, նյութաքանակ՝մոլ(n), մոլային զանգված`M, մոլային ծավալ`Vm: Քիմիական կապի տեսակները`կովալենտային(բևեռային, ոչբևեռային),իոնայի, մետաղային, ջրածնային:: Նյութի կառուցվածք:
Լաբորատոր փորձեր` <<Քիմիական ռեակցիաների տեսակները՚>>
Տեղակալման և միացման ռեակցիաներ՝ ջրածնի ստացումը և այրումը
Փոխանակման ռեակցիա՝ պղնձի (II) հիդրօքսիդի ստացումը
Քայքայման ռեակցիա՝ ամոնիումի երկքրոմատի քայքայումը:
Առաջադրանք. Գրեք կատարած ռեակցիաների քիմիական հավասարումները, հավասարեցրեք և նշեք ռեակցիայի տեսակը:
Գործնական աշխատանք 2. <<Քիմիական տարրերի պարբերական համակարգի
ֆիզիկական իմաստը>>
Բնութագրեք հետևյալ տարրերը՝ ածխածին, ջրածին, թթվածին, ազոտ, ֆոսֆոր, ծծումբ, նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, ալյումին, երկաթ, ֆտոր, քլոր, բրոմ, յոդ, սիլիցիում, մանգան, պղինձ, ցինկ ըստ հետևյալ սխեմայի՝
- քիմիական տարրի նշանը…….
- կարգաթիվը…..
- միջուկի լիցքը …..
- հարաբերական ատոմային զանգվածը՝ Ar
- ատոմի բաղադրությունը ….
- մեկ ատոմի զանգվածը m0,(գ)
- ո՞ր պարբերության տարր է …
- ո՞ր խմբի և ենթախմբի տարր է …
- ատոմի էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը՝էլեկտրոնների բաշխումն ըստ էներգետիկ մակարդակների,էլեկտրոնային բանաձևը, նաև քվանտային բջիջներով
- մետաղ է,`թե ոչմետաղ
Ինչպիսի՞ պարզ և բարդ նյութերի օրինակներ գիտեք, որոնց բաղադրության մեջ առկա են այդ տարրի ատոմներ` բերեք տարբեր տարրերի հետ առաջացրած միացությունների բանաձևերը և անվանեք:
Գործնական աշխատանք 3. <<Տարբեր քիմիական կապերով մոլեկուլների մոդելների հավաքում>>