Բառակազմություն և Բառագիտություն

Բառակազմության մասնիկները

ածանցում (նախածանցում, միջածանցում, վերջածանցում, բարդության ածանցում՝ բարդածանցում), երբ բառակազմական հիմքերին ավելացնելով մասնիկ (ածանց) կազմում ենք նոր բառեր,

բառաբարդում կամ բարդացում (հարադրություն, կրկնություն, կցում), երբ պարզ, ածանցավոր բառերի կամ արմատների համակցումով ստեղծվում են նոր բառեր,

հապավում, երբ սկզբնատառերի՝ սկզբնահնչյունների, բառերի սկզբնամասերի և այլ տարրերի համակցումով բաղադրյալ անուններից կազմում են ուրույն (կրճատ) բաղադրություններ,

քերականական ձևերի քարացում, երբ հին լեզվավիճակների որոշ քերականական ձևեր հետագայում վերածվում են կայուն, անտրոհելի կապակցությունների, բաղադրությունների և գործածվում են իբրև բառի ուղիղ, ինքնուրույն ձևեր (օրինակ՝ շնորհիվ, հարկավ, նաև),

բազմիմաստ բառերի իմաստների հեռացումը, երբ բազմիմաստությունը տրոհվում է և իմաստներից որևէ մեկի մեկուսացումը, հեռացումը հանգեցնում է նոր, ինքնուրույն բառիմաստի հաստատման, նույնանուններիի գոյացման։

Բառագիտություն, լեզվաբանության բաժիններից, գիտաճյուղերից մեկը. ուսումնասիրում է լեզվի բառապաշարը, բառագիտական միավորները՝ բառերը, բառայնացած կայուն բառակապակցությունները։ Լայն ըմբռնմամբ սրա հիմնական հարցադրումներն են՝ բառի սահմանումը, բառատեսակների, բառագիտական միավորների արտահայտության և բովանդակային պլանների փոխհարաբերության հարցերը, բառակազմական կաղապարների բացահայտումը, բառիմաստների քննությունը, դրանց տեսակների առանձնացումը, ապա և՝ իմաստափոխության եղանակներն ու պայմանները, ուղղակի և փոխաբերական իմաստները, բառի ծագումն ու նրա պատմական զարգացումը, բառապաշարի ուսմունքը, այս կապակցությամբ՝ բառային կազմը, բառագործածության ոճական ոլորտները, բառաշերտերը, բառապաշարի հարստացման աղբյուրները, փոխառությունները, բառապշարի տեղաշարժերը, կայուն բառակապակցություններն ու դարձվածքները, բառարանագրության տեսությունն ու տեխնիկան և այլն։

Ըստ այդմ էլ բառագիտության մեջ մտնում են՝

Բառագիտությունից դուրս սրանց մի մասը (օրինակ, իմաստաբանությունը, ստուգաբանությունը, դարձվածաբանությունը) հաճախ դիտվում է իբրև լեզվաբանական առանձին գիտաճյուղ կամ գիտակարգ, իսկ բառակազմության հարցերը երբեմն տեղափոխվում են ձևաբանության բնագավառը։

Ա․ Աշխատանք բնագրով
Վերադառնալով Հայոց աշխարհ՝ իր թագավորության առաջին տարում Տրդատ Մեծը մեծ շքախմբով ուխտի է գալիս Եկեղյաց գավառի Երիզա ավանում գտնվող Անահիտ դիցուհու մեհյանը և զոհեր է մատուցում: Գինարբուքի ժամանակ Տրդատը հրաման է տալիս Գրիգորին, որ նա դրասանգներ և ծառերի թավ ճյուղեր տանի ու նվիրաբերի Անահիտի պատկերը կրող բագինին: Գրիգորի վճիռը, անտարակույս, աներկբա էր, պատասխանը՝ մերժողական: Տրդատը իր օթյակ է կանչում Գրիգորին և ասում.
–Այսքան տարի դու հլու-հնազանդ ծառայել ես ինձ: Այժմն ինչու՞ իմ կամքը չես կատարում:

Առաջադրանք
1. Հակիրճ գրե՛ք՝ ինչ գիտեք Անահիտ աստվածուհու մասին: Ներկայացրե՛ք հայոց դիցարանի մյուս աստվածներին:

Անահիտ դիցուհի, պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, վաղ շրջանում՝ նաև ռազմի աստվածուհի հայկական դիցաբանությունում, Արամազդի դուստրը (որոշ տվյալների համաձայն Արամազդի կինը, ոչ թե դուստրը)։ Անահիտի կերպարի մարմնավորումն իր արտացոլումն է գտել նաև այլ ժողովուրդների դիցարաններում, մասնավորապես պարսկականում՝ Անահիտային, հունականում՝ Արտեմիսին, հռոմեականում՝ Դիանային, եգիպտականում՝ Նիիթին։

Հայոց դիցաբանության աստվածներից են նաև Արմազդ, Վահագն, Նանե և այլն
2. Բացատրե՛ք մեհյան, բագին, դրասանգ բառերի իմաստները:

Մեհյան-հեթանոսական տաճար

Դրասանգ-Ծաղկաշղթա

Բագին-Հեթանոսական տաճար
3. Հրաման բառով կազմեք նոր բառեր (առնվազն 3 բառ):

Համր, մանր, համ
4. Բացատրե՛ք օթյակ բառի օթ արմատի նշանակությունը: Նույն արմատով բառաբարդման և ածանցման միջոցով գրե՛ք նոր բառեր (առնվազն 3 բառ) և նշե՛ք իմաստները:
5. Տեքստում գործածված բառերից ո՞ր բառերի հոմանիշներն են խնջույք և ստույգ բառերը:

Գինարբուք-խնջույք
Անտարակույս-ստույգ
6. Բառաբարդման և ածանցման միջոցով ուխտ արմատով կազմե՛ք բառեր (առնվազն 3 բառ):

Ուխտավոր

Ուխտագնաց


7. Տրդատ Մեծ բաղադրյալ հատուկ անվան նմանողությամբ գրե՛ք հատուկ անձնանուններ, որոնց որոշիչն արտահայտված լինի որակական, հարաբերական ածականներով և թվականով (մեկական բառ):

Տիգրան Մեծ-որակական
Խոսրով Կոտակ-հարաբերական ածական


8. Դո՛ւրս գրեք այն նախադասությունը, որի կազմում կա վերաբերմունքային իմաստ արտահայտող խոսքի մաս: Ընդգծե՛ք այդ բառը:

Տրդատ Մեծ, Գրիգորի վճիռը,  անտարակույս, աներկբա էր, պատասխանը՝ մերժողական:

Սպիտակուցների սինթեզ՝ տրանսկրիպցիա և տրանսլյացիա

Օրգանիզմի ցանկացած բջիջ ունակ է սինթեզելու սեփական սպեցիֆիկ սպիտակուցներ: Այս հատկությունը գենետիկ է և փոխանցվում է սերնդե-սերունդ: Սպիտակուցների կառուցվածքի մասին ինֆորմացիան պարունակվում է ԴՆԹ-ի մեջ:

ԴՆԹ-ի այն հատվածը, որը պարունակում է ինֆորմացիա կոնկրետ սպիտակուցի առաջնային կառուցվածքի մասին կոչվում է գենոմ: Սպիտակուցի սինթեզը սկսվում է տրանսկրիպցիայով, որն ԴՆԹ-ի գենոմի ինֆորմացիայի ինֆորմացիոն ՌՆԹ-ի “արտագրելու” պրոցեսն է. այն անհրաժեշտ է մի պարզ պատճառով` ԴՆԹ-ն գտնվում է բջջի կորիզում, իսկ սպիտակուցի սինթեզի պրոցեսը ընթանում է ցիտոպլազմայում` ռիբոսոմնների վրա: Ռիբոսոմների վրա ինֆորմացիոն ՌՆԹ-ից (իՌՆԹ կամ մատրիցային ՌՆԹ` մՌՆԹ) սպիտակուցների սինթեզը անվանում են տրանսլյացիա: Այն հանդիսանում է սպիտակուցի սինթեզի վերջին փուլը:

Սպիտակուցի սինթեզի համար նահրաժեշտ ամինաթթուները ռիբոսոմններ են հասցվում տրանսպորտային ՌՆԹ-ի միջոցով: Ռիբոսոմների վրա սպիտակուցի բիոսինթեզին մասնակցում են բազմաթիվ ֆերմենտներ, որոնք կատալիզում են ամինաթթուների իրար միանալով շղթա կազմելու բարդ պրոցեսը: Այս պրոցեսի ժամանակ ծախսվում է բավականաչափ էներգիա, հետևաբար այն ընթանում է ԱԵՖ-ի մասնակցությամբ: