Պետություն։ Պետական իշխանություն և ինքնիշխանություն․

ա/ Պետությունը որպես քաղաքական համակարգի կենտրոնական ինստիտուտ
Պետությունը ձևավորում և վերահսկում է ամեն ինչ՝ կրթությունից մինչև տնտեսական կառավարում, սոցիալական աջակցության համակարգից մինչև առողջապահություն և ներքին կարգի պաշտպանությունից մինչև արտաքին անվտանգություն, իսկ որոշ դեպքերում էլ կարգավորում, թույլատրում կամ արգելում է մարդկանց գործունեության որևէ ձև: Նույնիսկ կյանքի այն ոլորտները, որոնք սովորաբար համարվում են անհատական կամ մասնավոր , այնուամենայնիվ, գտնվում են պետության տեսադաշտում: Զարմանալի չէ, որ քաղաքական գիտությունը հաճախ ընկալվում է որպես պետության, նրա ինստիտուտների, հասարակության վրա նրա ազդեցության ուսումնասիրություն և վերլուծություն:
բ/ Պետական իշխանություն և ինքնիշխանություն
Պետության ինքնիշխանությունը նրա հատկությունն է,որն արտահայտվում է երկրի ներսում պետական իշխանության գերակայությամբ և արտաքին հարաբերություններում անկախությամբ