Վարժություններ
1։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնահնչյունը հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում է բառակազմության ժամանակ։
Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ,
նուռ։
2։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։
Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան
եզակի-սեգ, սար, ձյուն, կատար, արև, վիշտ, ցավ, գարուն, աղբյուր, առու, բուրմունք, զեփյուռ, կակաչ, ծաղիկ, ժայռ, քար, ձյուն․
Պատուհանից այն կողմ երևում էին ձյան փաթիլները։
Սարի լանջին միասին երգում էինք։
Մայրիկիս գեղեցիկ կակաչ նվիրեցի։
հոգնակի—։ դարեր, ժայռեր, շանթեր, հողմեր, անդունդներ, գագաքներ, լանջեր․
Դարեր շարունակ այդ ավանդույթը պահպանվեց։
Ժայռերից այն կողմ լսվում էր նրա ձայնը։
Անդունդներում նկատվում է շրջանառություն։
3։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմվում –եր վերջավորությամբ։
1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր
2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր
3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ
4. եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն
5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ
6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող
7. անվաճաղ, արքայատոհմ, բնակվարձ, գետաձի
8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք
9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ
10. մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ
4։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է
կազմվում –ներ վերջավորությամբ։
1. գորգագործ, որմնադիր, մեղվաբույծ, էքսկավատորավար
2. ածխահատ, գյուղատնտես, այգեգործ, երգիծաբան
3. հանդիսատես, հատապտուղ, էլեկտրամուրճ, հեքիաթագիր
4. հրուշակագործ, ձիթաբլիթ, հերթապահ, մանկաբույժ
5. պատգամ, պատճեն, ջրատար, սննդամթերք
6. տիեզերագնաց, ուղղաթիռ, փականագործ, քարայր
7. քարհատ, առակագիր, ատամնաբույժ, արգելացանց
8. բնանկար, գաջագործ, դեղասրվակ, խճանկար
9. ծաղկաբույծ, համազգեստ, հատապտուղ, մեդալակիր
10. նորաբնակ, շերամապահ, սերնդակից, վաճառատեղ
Գործնական աշխատանք
1. Գտնե՛լ գոյականական անդամի լրացումները և որոշե՛լ
տեսակը։
Արևագալից առաջ դարան էինք մտել կիրճում: Գիշերային ամոթխած գեղեցկուհին՝ լուսինը, (բացահայտիչ) վաղուց արդեն թաքնվել էր հանդիպակաց (որոշիչ) երկնակարկառ (որոշիչ) լեռան հետևում: Հատուկենտ (որոշիչ) աստղերն էլ դանդաղորեն (որոշիչ) հեռանում էին իրենց (որոշիչ) ասպարեզից: Խավարչտին գիշերը հետզհետե աղոտացավ, տարրալուծվեց օդում: Գիշերվա նիրհից արթնացավ վաղորդյան (որոշիչ) մեղմօրոր (որոշիչ) զեփյուռը, և հազարաթույր (որոշիչ) ծաղիկների (հատկացուցիչ) զգլխիչ (որոշիչ) բույրով տոգորվեց ողջ (որոշիչ) մթնոլորտը։ Ես աննկատելի դուրս էի եկել իմ (բացահայտիչ) թաքստոցից և զմայլված ու անէացած շուրջս էի դիտում: Հանկարծ ինչ-որ ձայն լսվեց. չորացած (որոշիչ) մի (որոշիչ) ճյուղ էր, որ ճռռոցով կոտրվեց մոտիկ (հատկացուցիչ) անտառում: Ես առաջին անգամ էի տեսնում եղջերուին ազատ բնության գրկում քայլելիս: Դուրս եկավ մի (որոշիչ) խաղաղ (որոշիչ) հպարտությամբ, վեհ (որոշիչ) ու չքնաղ (որոշիչ) քայլվածքով: Վայրենի շնորհքով ոլորեց երկայն (որոշիչ) վիզը՝ զգուշորեն նայելով շուրջը (մասնավորող բացահայտիչ): Ապա սուրաց դեպի բացատում բխող (որոշիչ) ականակիտ (որոշիչ) աղբյուրը: Հասնելով ջրին՝ եղջերուն հանկարծ կանգ առավ և գլուխը գիրթ բարձրացնելով՝ հայացքն ուղղեց դեպի ինձ: