Ինչու գնահատել

Գնահատական որակավորումը շատ կարևոր բան է մարդու համար։ Մարդ իրեն այդ շնորհիվ գնահատված է զգում։ Գնահատակնը ոչ միայն թվանաշան է այլ նաև մարդիկ կարող են տալ թվանաշան ոչ մաիյն թվով այլ նաև խոսքով կամ պահվացքով։ Շատ մարդկանց մոտ գնահատակաը դա պարտավորեցնող բան է։ Ինձ համար գնահատականը որպես թվանիշ այդքան ել կարևոր չէ ինչքան վերաբերմունքը կամ իմ կատարած աշխատանքի դիմաց ճիշտ գնահատեը ինձ համար կարևոր է։ Իմ կարծիքով ինչքան ել մարդու համար կարևոր չլինի գնահատականը միևնույն է նա բարձր գնահատական ստանալուց իրեն հաճելի կլինի։

Իմ կարծիքով գնահատել պետք է որպեսզի սովորողի կամ մարդու մեջ ինչ որ բանի ցանկությւոն արդնացնելու համար։ Բայց պետք չէ գնահատակնը դրացնել կյանքի նպատակ որովհետև դա ընդամենը թվանշան է և գնահատակը չի որոշում դու ինչպիսին ես։ Կարևորը մարդը քեզ սիրի ու գնահատի։

Սովորողը պարտավոր է

Պարտավոր է․

Հոդված 20

Սվորողը պարտավոր է` https://akhachatryan9619gmail.wordpress.com/2022/09/08/%d5%bd%d5%b8%d5%be%d5%b8%d6%80%d5%b8%d5%b2%d5%ab-%d5%ab%d6%80%d5%a1%d5%be%d5%b8%d6%82%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8/#more-6304

1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտություններ և կարողություններ, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.

3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.

4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

Իմ տեսանկյունը

  1. Սովորողը պարտավոր է դասաժամին ներկա գտնվելու ուսումնական հաստատությունում

2. Սովորղը պարտավոր է հարգել իր դասընկերներին

3. Պարտավոր է պահպանելու վարքականոնները

4. Պարտավոր է կրթվել

5. Սովորողը պարտավոր է չհատել բացակայություններ նշված քանակի շեմը

6. Սովորողը պարտավոր է հաճախել դպրոց

7. Պարտավոր է ուսուցչի հանդուրժելու և դասը հարգելու նաև հարգանք ցուցաբերելու դասի նկատմամբ թեկուզ եթե դասին պատրաստ չէ կամ չի սիրում ուսուցչուհուն և այլն

26.09.2022

1․ Բառերի մեջ ի՞նչ հնչյունափոխություն կա:
գլխարկ-գլուխ ու-ն սղվում է, գունավոր-գույն ուն-ույ դառձել, բռնապետ-բռնել ու-ը, կրկնել-կրկին-սղվել է , ձնհալ-ձյուն-յու ն ա դարձել, ծննդյան-ծնունդ ու ի է դառնում , թռչնակերպ-թռչուն ու ա է դարձել , ձվաձև

2․ Տրված նախադասություններում առանձնացրո՛ւ գերադաս և ստորադաս նախադասությունները․

Գերադաս Ստորադաս

Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։
Նա սովորություն ուներ ուշ աշնանը վերջին անգամ այգին մտնելու, դուռ ու ցանկապատ ամրացնելու և հնձանը փակելու, որպեսզի ձմռան ցուրտ գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը։
Եթե արևը չխոնարհվեր դեպի մայրամուտ, նա առանց հոգնության երկար կմնար այդ դիրքով և չէր հագենա մրգերը քաղած և արդեն դեղնող ծառերի սոսափից։

 3․ Բացատրի՛ր բութի գործածությունը։

Եվ հոգնությունից հանգստանում էր՝ աչքը հեռու սարերին։
Նստել էր ու միտք էր անում՝ ականջը սիմինդրի տերևների խշշոցին։
Հնձանի ստվերում՝ ուռենու կողովների մեջ, սև խաղողը շողշողում էր։
Ներսը՝ քարե տաշտի մեջ, Դիլան դային, մինչև ծնկները բաց ոտներով, ճմլում էր խաղողը, և արնագույն շիրան քարե տաշտից ծորում էր կավե կարասը։
Դու` Վարդան Գրիգորյանդ, և նրանք՝ Արամ և Աշոտ Գասպարյանները, պիտի մասնակցեք մրցույթին։
Որպես հայ ազգային հերոս՝ Վարդան Մամիկոնյանը պաշտամունք է դարձել։

4․ Կետադրի՛ր՝ հինավորելով.

  • Գայանեի ներկաներին ուղղված հայացքը միանգամից սառեց:
  • Կաքավի որսորդի հրացանից խոցված մարմինն ընկավ լիճը:
  • Յուրաքանչյուրի ինձ ուղղված խոսքը խոցում էր սիրտս:
  • Առագաստանավի անցյալ դարում ապրած նավապետի գրառումները գտնվեցին։
  • Արեգակի ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:
  • Կերպարանքը փաթաթված սև թիկնոցով առանց դուռը բախելու ներս մտավ:
  • Երկու լեռնաշղթաների արանքում որի մեջտեղով գլորվում էր լեռնային գետակը ընկած է փոքրիկ քաղաքը:
  • Ապարանքի շուրջբոլորը քարե հաստաբեստ պարիսպ էր աշտարակներով ու երկաթյա դռներով որոնք զարդարված էին ոսկեձույլ արձանիկներով:

5․ Կետադրի՛ր՝ հիմնավորելով։

Սոնան էր զառ մանդիլով նորահարսը լույս ատամներով այն աղջիկը որ որպես զրնգան ծիծաղում էր երբ առվակի մեջ կախում էր սպիտակ սրունքները իսկ դրացու տղան Դիլանը, ջուր էր ցնցղում նրա ողկույզի պես գանգուր մազերին։

6․ Կատարի՛ր բառակազմական, ձևաբանական, շարահյուսական վերլուծություն․

Դռան մոտ զրնգացին Սոնայի շալե շապիկի արծաթ սուրմաները, և ներս մտավ, ինչպես միամիտ հավքը վանդակի բաց դռնով;

Դռան մոտ զրգացին Սոնայի արծաթե շալե շապիկի սուրմաները, և հավքը վանդակի բաց դռնով ներս մտավ

ՀՀ օգտակար հանածոների քարտեզ

Դեղին գույնով նշված է ոսկու հանքավայրը, ինչից էլ և երևում է, որ Հայաստանում կա ոսկու մեկ հանքավայր:
Նարնջագույնով նշված են պղնձի երկու հանքավայրերը:
Մոխրագույնով գույնի նշվածնորը ցույց են տալիս երկաթի հանքավայրերը:
Երկու իրար մոտ գտնվող կանաչ գույնի մոլիբդենի հանքերն են:
Մանուշակագույնով նշված են հանքային ջրերը:
Նշվածներից ամենաշատ հանքերը կարմիր գույնով նշվածներն են՝ տուֆի հանքերը:

Հայոց լեզու

  1. Գրի´ր՝ ի՞նչ հնչյունափոխություն է կատարվել:
    բուսակեր-բույս երկհնչյունը դարձել է ու, գիտուն-գետ ի դարձել է ե, գունավոր-գույն ույ երկհնչյունը դարձել է ու, սիրել -սեր ե ի է դարռնում, ալրաղաց-ալյուր յու-ն սղվել է, բրդոտ-բուրդ ու-ը դարձել, լուսավոր-լույս ույ դարձել է ու, սրել-սուր ու ը դարձել-, մատենավարություն- մատյան յա — ե, գրկել-գիրկ ի-ը, համբուրել-համբույր յու ու, հրավառություն- հուր ու ը դարձել, կիտել-կետ ե սղվել է , գունագեղ-գույն ույ ու
  1. Ենթարկիր բառակազմական վերլուծության:
    վարկաբեկել-վարկ ա հոդակապ բեկել , ջրարբի-ջուր արբի, ողբասաց- ողբ ասաց, արևմտաեվրոպական-արևմութք եվրոպական, հոգեվիճակ-հոգե վիճակ
  2. Ո՞ր շարքի բոլոր բաներում է թավ գրված ե-ն արտասանվում է։
    1) անելանելի, ամենաեռանդուն, սևերես, ձայներիզ
    2) քսաներեք, աներևակայելի, տասներեք, բազկերակ
    3) աներկյուղ, համաեվրոպական, ափեզը, բազմերանգ
    4) աներևույթ, զորաերթ, աներկբա, աներկյուղ
  3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գաղտնավանկի ը-ն սխալ տեղադրված։
    1) աստ(ը)վածավախ, մրմ(ը)նջալ, մարմ(ը)նեղ, բ(ը)նանկարի
    2) արծ(ը)վային, կտ(ը)րվածք, կողմ(ը)նացույց, գիրք(ը)դ
    3) վաթսուն(ը)մեկ, կերակ(ը)րել, հ(ը)րաձգարան, դստ(ը)րիկ
    4) հագ(ը)նվել, կայս(ը)րուհի, կրկ(ը)նություն, երկ(ը)րորդ
  4. Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերի վերջին վանկն է շեշտվում:
    1) սովորություն, պատանիները, վազեվազ, լայնատերև
    2) գիսաստղեր, Հովհաննես, երկրորդ, հոլանդական
    3) գրեթե, աշակերտից, տանուտեր, բարևներ
    4) չորրորդ, գլուխ տալ, գիտակցորեն, եվրոպական
  5. Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է վերջին վանկը շեշտվում:
    1) այգեբաց, երփներանգ, բոսորագույն, օրագիր
    2) թռչուն, գետակ, լիտր, բուրմունք
    3) բարեկամ, պանծանք, պատմիչ, սակր
    4) ճախրել, անտառը, եղնիկ, հրճվանք
  6. Ո՞ր շարքի բոլոր բառերի վերջին վանկը չի շեշտվում:
    1) մանր, արծաթագույն, գրադարան, Լոռի
    2) որերորդ, միմիայն, ցույց տալ, կարծր
    3) միթե, իններորդ, զբոսայգի, ծաղկափթիթ
    4) թրըմփ, կատու, վագր, բաց անել։
  7. Ո՞ր բառը ներքին հոլովման չի պատկանում:
    1) գինետուն
    2) վերնատուն
    3) փառատոն
    4) կնքահայր
  8. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ածականներ:
    1) լեզվանի, հովանի, պիտանի
    2) ապառիկ, տակառիկ, անառիկ
    3) աշխարհիկ, բացառիկ, պատառիկ
    4) հպանցիկ, միջանցիկ, տարանցիկ
  9. Ո՞ր նախադասության մեջ թվականի կազմության կամ գրության սխալ չկա:
    1) «Փողոցում ուշադրություն էր գրավում իներորդ շենքը։
    2) Արդեն եկրորդ անգամ եմ նույնը կրկնում
    3) Տասներեքը խորհրդավոր թիվ է։
    4) X-րդ դարը հայ գրականության համար շրջադարձային էր:
  10. Ենթարկի’ր ձևաբանական և շարահյուսական վերլուծության։
    Երբ զարկում էին եկեղեցու զանգերը, Շարմաղ տատին բացում էր տան դուռը։
  11. Կարդա՛ Օշոյի առակները։ Գրի՛ր այդ առակների ասելիքի ընդհանությունը։

Հրեշը

Սա շատ հին պատմություն է, որը պատմել են մարդիկ, որոնց համար կարևոր էր իմաստությունը: Այն պատմում է չորս հարևան ընկերների մասին, որոնք ուսանում էին այնպիսի վարպետների մոտ և ուսանելու ընթացքում հասել էին այնպիսի զարմանալի բարձունքների, որ նրանցիցի յուրաքանչյուրը վստահորեն կարող էր ասել, որ հասել է իմացության գագաթնակետին:

Այնպես պատահեց, որ այս չորսը որոշեցին ճամփորդել և գործածել իրենց իմացությունը, քանի որ ինչպես  ասվում է.

«Արդյո՞ք հիմար չէ նա, ով ունի գիտելիքներ և դրանք չի օգտագործում»:

Նրանք  ճամփա ընկան միասին, սակայն ի սկզբանե գիտեին և  նախապես էլ հայտնի էր, որ ի տարբերություն երեք ընկերների, որոնք հմուտ էին և՛ տեսության, և՛ իրագործման մեջ, չորրորդը գիտելիքներով թույլ էր, բայց ընբռնելու շնորհ ուներ:

Որոշ ժամանակ անց, երբ նրանք ավելի լավ ճանաչեցին  միմյանց, երեք ընկերները զգացին, որ իրենց գործընկերը չունի համապատասխան որակնե,ր և որոշեցին նրան տուն ուղարկել:

Երբ նա հրաժարվեց, ընկերները նրան ասացին.

— Դա հատուկ է այնպիսիններին, ինչպիսին դու ես՝ անտարբեր առավելություններ ունեցող, զարգացած  մարդկանց նկատմամբ և համառելով, որ դու նրանց հետ հավասար ես:

Բայց այնուամենայնիվ, նրանք թույլատրեցին, որ նա հետևի իրենց, թեպետ նրան դուրս մղեցին իրենց շրջապատից։ Ստացվեց այնպես, որ նրանք  ճանապարհին  ոսկորներ և ինչ-որ կենդանու մասեր գտան:

— Ահա,-  ասաց առաջինը,- իմ պատկերացմամբ այս կույտի մեջ  առյուծի կմախք և ոսկորներ են:

— Իսկ ես, — ասաց երկրորդը,- տիրապետում եմ այնպիսի գիտելիքների, որ կարող եմ այս կմախքի միջոցով վերականգնել առյուծի մարմինը:

—Դե, իսկ ես, — ասաց երրորդը, — տիրապետում եմ այնպիսի արվեստի, որ կարող եմ վերադարձնել կյանքը, այնպես, որ ես կարող եմ կենդանանցնել այս մարմինը:

Նրանք որոշեցին այդպես էլ վարվել ոսկորների կույտի հետ՝ կիրառել իրենց գիտելիքները. Չորրորդը, բռնելով նրանց ձեռքերը, ասաց հետևյալ խոսքերը.

—Թեև ես բավարար տաղանդ և ընդունակություն չունեմ, բայց այնուամենայնիվ ինչ-որ բան հասկանում եմ: Սրանք իսկապես առյուծի մնացորդներ են: Նրան կյանքի կվերադարձնենք, և նա մեզ տեղում կսպանի:

Բայց այն երեքը շատ էին ոգևորվել տեղում գործնական աշխատանք կատարելու  հնարավորությունից: Մի քանի րոպե անց նրանց դիմաց կանգնեց մի հսկա, կենդանի ու սոված առյուծ:

Մինչ այն երեքը զբաղված էին իրենց գործողություններով, չորրոդը  բարձրացավ բարձր ծառի վրա:

Այնտեղից նա տեսավ, թե ինչպես առյուծը հոշոտեց իր ուղեկիցներին և սլացավ դեպի անապատ.

Միակ փրկվածը ծառից իջավ և ճիշտ համարեց վերադառնալ տուն:

Թարգմանությունը՝ Աշխեն Թադևոսյանի

Իմ կարծիքով այս առակը նրա մասին է, որ պարտադիր չէ ամեն ինչից տեղեկացվաց լինես և քեզ ցույց տաս որպեսզի խելցի երևաս։ Մարդ կարա քիչ բան իմանա բայց շատ ճիշտ կողմնոշվի և ավելի խելացի քայլեր անի։ Այս իրավիճակում առաջինը ընկերներն էին սխալ որովհետև հաշվի չէին առնում իրենց ընկերոջ կարծիքը։

Արժեք

 Մի մարդ սիրում էր գուշակել տառային հապավումները: Մի օր նա գնաց ուսուցչին տեսնելու և հպարտությամբ պատմեց իր որոնումների մասին: Ուսուցիչն ասաց.

-Լավ: Գնա տուն և կռահիր ԱԲՈՄՆՉ հապավման թաքնված իմաստը: Մարդը երկար փորձում էր կռահել, թե ինչ է նշանակում այդ հապավումը: Երբ նա հետ վերադարձավ` ուսուցիչը մահացել էր:

-Այժմ ես երբեք չեմ կարող ճշմարտությունն իմանալ,- հառաչեց մարդը: Այդ պահին հայտնվեց ուսուցչի ավագ աշակերտը: Նա ասաց.

— Եթե դու վշտացել ես, որ չես կարող գտնել, թե ինչ է նշանակում ԱԲՈՄՆՉ հապավումը, ես այն կբացեմ: Այն այսպես է հնչում. «Այս բառերը ոչ մի նշանակություն չունեն»:

-Ինչո՞ւ էին ինձ այդպիսի հիմար առաջադրանք տվել, — բղավեց տարակուսած մարդը:

-Եթե քեզ մոտ է գալիս ավանակը, դու նրան կաղամբ ես տալիս: Դա նրա սնունդն է ու կապ չունի, թե նա ինչպես է այն անվանում: Ավանակները հավանաբար, մտածում են, որ կարևոր բան են անում, բայց նրանք պարզապես կաղամբ են ուտում:

Այս առակի ասելիքը նրանում է կայանում, որ երեբեմն ուսուցիչներն էլ են սխալվում և սովորողին հուսահատեցնել նրանք էլ կարող են։ Ուսուցիչները երբեմն մտածում են, որ սովորողներնել իրենց տարիքին են և ամեն ինչ հասկանում են բայց մի-թո այդպես է։ Նա կարող էր սովորողին ոգևորել ոչ- թե ինչ որ առաջադրանք տար։ Այդ առջադրանքով չի որոշվում սովորղը լավն է թե վատը։

Միտք և բանականություն

Շահի որդին անասելի հիմար էր: Շահը երկար մտածեց, թե ինչ ուսման տա նրան և որոշեց. թող սովորի ավազի վրա գուշակություններ անել: Ինչքան էլ որ դեմ էին գուշակ գիտնականները, ստիպված եղան հնազանդվել տիրոջ կամքին: Մի քանի տարի անց նրանք շահի որդուն բերեցին պալատ և խոնարհվեցին շահի առաջ:

-Ձեր տղան յուրացրեց մեզ հայտնի բոլոր գաղտնիքները: Ավելին մենք սովորեցնելու ոչինչ չունենք:

Շահը ափի մեջ ամուր սեղմեց նեֆերտիտե մատանին և հարցրեց.

-Ասա, տղաս, ի՞նչ կա իմ ձեռքում:

Պատանին ավազի վրա նկարեց պատկերներ և մտածելով պատասխանեց.

-Ձեռքիդ մեջ ինչ-որ կլոր բան կա՝ մեջտեղը կլոր անցքով: Ըստ երևույթին դա քար է:

Շահը գոհ ասաց.

-Դու բոլոր նշանները ճիշտ ասացիր: Ասա առարկայի ամբողջ անվանումը:

Պատանին մտածեց և ասաց.

-Ջրաղացքար է:

— Որքան էլ դու գիտելիքի ուժով նշաններ գտնես, -բացականչեց շահը,- միևնույն է, դու չունես այնքան խելք հասկանալու համար, որ ջրաղացքարը չի կարող տեղավորվել ձեռքի մեջ:

Երբեմն մարդիկ իրենց կարողությունները ցույց տալու համար մոռանում են խելքի գոյության մասին։

26.09.2022թ    ինքնուրույն աշխատանք

1․ Բարձրացրեք քառակուսի.

1. (m+n)^2=m^2+2mn+n^2

2. (2 -a)^2=22-4a+a2

3. (x+5)^2=x^2+10x+25

4. (5z+t)^2=25z^2+10zt+t^2


2. լուծի՛ր հավասարումը 

ա․ x+16=30=x=30-16 x=14 x=-14

, 34-x=16    x=34-16=x=18 x=-18

բ․x^2-16=0  x=V16=4 42-16=0 , x^2+25=0 x=V25=5 52-25=0 x=5 x=-5

g.x^2-4x=0 4x=16 x=4

x^2+6x=0= 6x=36 x=6

3.Լուծի՛ր լրիրվ քառակուսային հավասարումը 

x^2-4x+5=0 

D=16-4*1*5=-4

x^2-6x+5=0 

D=36-4*1*5=16

x=6-4/2=1

x=6+4/2=5


4. 3, 4, 5, 6 թվանշաններից յուրաքանչյուրը մեկական անգամ օգտագործելով՝ կազմիր 4-ի բաժանվող հնարավոր ամենամեծ քառանիշ թիվը։

.5364


  1. 3675:25=147

2. 147-42=105

3675:105=35

35-25=10

3. 147-42=105

105*35=3675

3675:25=147
147:1,470=100

Գոյական անուն

Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական: Առարկա ասելով հասկանում ենք՝

  • իրեր, oրինակ՝  պատ, աթոռ, ծաղիկ,
  • կենդանիներ, oրինակ՝ արջ, կրիա,
  • երևույթներ, օրինակ՝ երազանք, ամպրոպ և այլն,
  • անձինք, oրինակ՝ մարդ, աղջիկ, այդ թվում՝

Գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝

  • հասարակ և հատուկ գոյականներ,

Այն բառերը, որոնք անվանում են առարկայի տեսակը ընդհանուր կերպով և կարող են մասնավորվել տվյալ տեսակի բոլոր առարկաների վրա, կոչվում են հասարակ գոյականներ։ Միևնույն տեսակին պատկանող, ամեն մի առանձին առարկային տրվող անունները կոչվում են հատուկ անուն։

  • թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ

Թանձրացական գոյականներն անվանում են բուն առարկայական աշխարհն
իր ամբողջ բազմազանությամբ, իսկ վերացական գոյականները նյութական
մարմիններ չեն անվանում, այլ ցույց են տալիս հատկանիշներ, երևույթներ
(բնության, հասարակական, մտավոր), բայց քերականորեն հասցված են
առարկայի աստիճանի, որպես առարկա մտածված։

  • անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ

Անձ ցույց տվող գոյականները անձերի հատուկ և հասարակ անուններն են, ոչ անձ (իր) ցույց տվող գոյականն են մյուս բոլոր գոյականները։
Անձ ցույց տվող գոյականները սովորաբար ներգոյական հոլով չեն ունենում, իսկ ոչ անձ ցույց տվողների ճնշող մեծամասնությունը այդ հոլովն ունի։ Անձ ցույց տվողները պատասխանում են «ո՞վ», իր ցույց տվողները՝ «ի՞նչ» հարցին։

Գոյականի թիվը

Գոյական անուններն ունեն երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թիվը ցույց է տալիս եզակի, մասնավոր առակա կամ տվյալ տեսակի առարկան ընդհանրապես, ինչպես՝ ծառտղա։ Բառի ուղիղ ձևն է։ Հոգնակի թիվը ցույց է տալիս նույն տեսակի մեկից ավելի առարկաներ՝ ծառերտղաներ։ Կազմվում է եր և ներ վերջավորությունների միջոցով։ Միավանկ բառերին ավելանում է եր վերջավորությունը, իսկ բազմավանկներին՝ ներ-ը։

Շեղումներ կանոնից

  • Մի շարք գրաբարյան բառեր հոգնակիի կազմության ժամանակ վերականգնում են ն մասնիկը՝ ստանալով ներվերջավորությունը։

Դրանք են՝ բեռ, գառ, լեռ, եզ, դուռ, մատ, նուռ, ծունկ, թոռ, կուռ, ծոռ, ձուկ, հարս, մուկ բառերը։

  • Կին-կանայք, մարդ-մարդիկ
  • Եթե բարդ բառի վերջին միավանկ բաղադրիչը գոյական է, ապա ավելանում է ԵՐ։ Օրինակ՝ շարասյուներ, իսկ եթե բառի վերջին միավանկ բաղադրիչը բայ է կամ ունի բայական իմաստ, ապա ՆԵՐ։ Օրինակ՝ անասնակերներ։
  • Եթե մեկուկես վանկանի բառի կես վանկը գտնվում է բառասկզբում, ապա ավելանում է ՆԵՐ։ Օրինակ՝ բը-ժիշկ-ներ։ Իսկ եթե մեկուկես վանկանոց բառի կես վանկը գտնվում է բառավերջում, ապա ավելանում է ԵՐ։ Օրինակ՝ կայ-սըր-եր։

Բացառություն՝ գամփռ-գամփռներ կամ գամռեր, անգղ-անգներ կամ անգղեր

Գոյություն ունեն նաև գոյականների անեզական և անհոգնական խմբեր։

Հոլով

Արևելահայերենի գոյականն ունի 7 հոլով՝ ուղղականսեռականտրականհայցականգործիականբացառական
և ներգոյական։

Հոլովման տիպերը

Ըստ կրած փոփոխությունների դիրքի և օրինաչափության՝ տարբերակում ենք արտաքին (Ի, Ու, Ան, Ց, Վա, Ոջ հոլվումներ), ներքին (Ա, Ո հոլովումներ)։

Գոյականի կազմությունը

 Գոյականակերտ ածանցներ։ Գոյականները  կազմվում են   գոյականակերտ ածանցների՝  վերջածանցների միջոցով։

Եվ չիմացանք թե ինչու՞ — Համո Սահյան

Ես չիմացա թե ի՞նչու,
Դու չիմացար թե ի՞նչպես
Պատահեցին մեկ-մեկու
Մեր երազներն—առանց մեզ։

Պատահեցին մեկ-մեկու
Ու կանչեցին ինձ ու քեզ,
Ես չիմացա թե ի՞նչպես,
Դու չիմացար թե ի՞նչու։

Դու չիմացար թե ի՞նչպես,
Ես չիմացա թե ի՞նչու
Բուրմունք փռեց ծաղկի պես
Դաշնությունը մեր հոգու։

Ես էությամբ դարձա դու,
Դու էությամբ դարձար ես,
Ես չիմացա թե ինչպե՞ս,
Դու չիմացար թե ի՞նչու։

Խառնվեցին երկու «ես»
Ու դարձան մեկ՝ «ես ու դու»,
Դու չիմացար թե ի՞նչպես,
Ես չիմացա թե ի՞նչու։

Բայց չներեց բախտը մեզ,
Ես դարձա — ես, դու էլ՝ դու,
Դու չիմացար թե ի՞նչու,
Ես չիմացա թե ի՞նչպես։

Ու բախվեցինք մեկ–մեկու,
Ու հեռացանք մշտապես,
Եվ չիմացանք թե ի՞նչու,
Եվ չիմացանք թե ի՞նչպես։