Nel mio zaino …ci sono…. due libri e un quaderno.❊
A casa non …ce…. nessuno.❊
In questa biblioteca …ci sono…. molti libri.❊
In questa scuola ce…….. un bravo insegnante.❊
In questo bar …ce….. il wi-fi.❊
In questo negozio ..…ce. buone offerte.❊
Nella tua camera …ce… troppo disordine.❊
Alla radio ce…….. un programma interessante.❊
A Roma ci sono……. molti monumenti antichi.
L’esercizio-
A1 1. C’è o ci sono? Completa le seguenti frasi
1. Nel bosco Ce………. una piccola casa. 2. Sul tavolo …Ce…… un quaderno. 3. Sul letto …ci sono……. due magliette. 4. Sotto il tavolo …ce…… un gatto. 5. Accanto alla farmacia ……ce.. un bar. 6. …Ci sono……. due mie amiche quel prato. 7. Non …cio…… più posto per noi. 8. Ci sono………. tutti i nostri amici. 9. Guarda, …ce….. un ragno! 10. …Ce…. una persona che ti vuole conoscere.
1. Non ……ce.. più pasta? 2. …Ce…. qualcuno che mi vuole accompagnare? 3. I miei amici …ce…… ancora o sono andati via? 4. Non …ce…. più speranza. 5. ……Ce.. una cane che abbaia. 6. Ci sono……… dei bambini in mezzo alla strada. 7. …Ce…… persone egoiste. 8. …Ci sono….. ancora molta strada da fare. 9. Non …ce…. più pane, bisogna comprarlo. 10. …Ce…… le pesche: le vuoi?
A2 5. Inserisci c’è, ci sono, dov’è, dove sono ed ecco al posto giusto.
1. …Ce… Marco, finalmente! 2. Non Ce……. nessuno al mondo come te. 3. Non …CI SONO……. più biscotti! Chi li ha mangiati! 4. Dove …dOVE SONO…….. la tua forza? Su, coraggio! 5. I miei compagni di corso ora …Ce……. a Roma. 6. Dove… qui il mio bel gattino! 7. Non …ci sono………. più quei vecchi libri. 8. …Dove……… il mio cappello? 9. Dove ………… quelle spiagge di cui mi parlavi? 10. …Dove sono……. i tuoi nipoti?
Բացատրե՛ք «ատոմ» բառի իմաստը եւ տվե՛ք նրա սահմանումը: Պատկերացրե՛ք, որ ձեր ձեռքին կախարդական փայտիկ է, եւ դուք փոխարկում եք
Ատոմը նյութի անբաժանելի մասնիկն է։
ա) քարը՝ ավազի,
բ) թթվածինը՝ օզոնի,
գ) սառույցը` գոլորշու:
Ո՞ր դեպքում եք դուք քիմիական փոխարկում կատարել:
Հետեւյալ նյութերից որո՞նք են պարզ` ջուր, օզոն, պղինձ, թթվածին, ազոտ:
Լրացրե՛ք բաց թողած բառը. «Քիմիական տարրը միատեսակ հատկություններով…օժտված ատոմների որոշակի տեսակ է»:………. որոշակի տեսակ է»: Ո՞ր պնդումն է վերաբերում
1. պարզ նյութին,-որը կազմված է մեկ տարից
2. բարդ նյութին.-որը կազմված մի քանի տարից ա) ջուրը կազմված է ջրածնի եւ թթվածնի ատոմներից,- բարդ բ) մեխը պատրաստված է երկաթից,-պարզ գ) ածխաթթու գազը կազմված է ածխածնի եւ թթվածնի ատոմներից,-բարդ
դ) մատիտի գրաֆիտը կազմված է ածխածնի ատոմներից,-բարդ ե) շաքարը կազմված է ածխածնի, թթվածնի եւ ջրածնի ատոմներից:-բարդ
Easter is a very interesting day, it is celebrated in different countries with different traditions. It is very nice to celebrate Easter in our family. I love the Easter trade։ And finally, it was so hot yesterday. This year we made a fish, salad, and Easter wine, egg and different colors. Off course chokoled for Easter’s: My mother made a cake: My sister and I decored up the Easter table with an Easter design. It was wonderful
Հայաստանի պատմության և աշխարհագրության մասին գլուխների համար աղբյուր են ծառայել Հայոց քերթողահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ը, Ղազար Ա Ջահկեցու «Դիրք աստուածաբանական որ կոչի Դրախտ ցանկալի» գրքի 20-րդ գլուխը և «Բառգիրք հայկազեան լեզուի» 2-րդ հատորը, որոնցից անհրաժեշտ նյութը բանաքաղված է համարյա անփոփոխ՝ որոշակի համակարգմամբ։
5-րդ գլխում արժեքավոր է Արցախի հայ մելիքներին վերաբերող հատվածը։ Աշխատությունը արտահայտում է 18-րդ դարի 2-րդ կեսի հայ ազատագրական շարժման գաղափարախոսությունը։ Այն տոգորված է ազատասիրությամբ և հայրենասիրությամբ, հայ ժողովրդին կոչ է անում սթափվել, զինված պայքարով թոթափել մուսուլմանական՝ պարսկական ու թուրքական լուծը։
Հայրենիքի Փրկության ծրագիրը հիմնավորված է ու պատճառաբանված, հաշվի են առնված հաղթանակի համար անհրաժեշտ հնարավորությունները (տնտեսական վիճակը, նյութական կարողությունները, քաղաքական դրությունը, աշխարհագրական դիրքը և այլն)։ Իբրև ուսանելի օրինակներ՝ վկայակոչվում են ռուս ժողովրդի ազատագրական պատերազմները, որոնք հանգեցրին ռուսական հողերի միավորմանը և հզոր պետության ստեղծմանը, ինչպես նաե իսպանացիների ու պորտուգալացիների հաղթական կռիվներն արաբական նվաճողների դեմ։ «Նոր տետրակ որ կոչի հորդորակ»-ի նպատակն էր հայ ժողովրդին հավատ և վստահություն ներշնչել սեփական ուժերի նկատմամբ, համախմբել ու միասնական պայքարի մղել նրան՝ վերականգնելու հայկական պետականությունը։ Կրելով եվրոպական լուսավորական փիլիսոփայության ազդեցությունը՝ աշխատությունը քննադատում է բացարձակ միապետական կարգերը, անհրաժեշտ գտնում վերականգնվելիք հայկական նոր պետությունը կազմակերպել սահմանադրական հիմքերի վրա։ «Նոր տետրակ որ կոչի հորդորակ»-ի պատմա-աշխարհագրական հատվածները Վառլամ Վահանովի թարգմանությամբ հրատարակվել են ռուսերեն լեզվով՝ 1786 թվականին։
Հանդուրժողականություն, տոլեռանտություն, հանդուրժել, սոցիոլոգիական տերմին, այլ աշխարհայացքի հետ հարմարվելու կարողություն։ Հանդուրժողականությունը ձեռնպահ լինել չէ, անտարբերություն չէ, համաձայն լինել չէ, ներողամտություն չէ, հարմարվողականություն չէ։ Միաժամանակ չի նշանակում ընդօրինակել խորթ աշխարհայացքը կամ կենսակերպը։Հանդուրժողականություն շատ ուժեղ երևույթ է, որը կարելի է համարել թշնամու զենք; Ցավոք շատ քիչ մարդիկ են հանդուրժող պետք չէ միանգամից բռնկվել պետք է ճշգրիտ և հանդուրժող լինել։
Ձայնն անդրադառնում է պինդ մակերևույթներից. եթե մենք կանգնենք բարձր ժայռի առջև և ամբողջ ձայնով բղավենք, ապա քիչ անց կլսենք անդրադարձած ձայնը: Դա էլ հենց արձագանքն է: Օգտագործելով ստորջրյա արձագանքը՝ նավաստիները որոշում են մինչև ծովի հատակը (կամ մինչև ստորջրյա որևէ առարկա) եղած հեռավորությունը: Ձայնի արձագանքով հեռավորություն որոշող սարքը կոչվում է ձայնային տեղորոշիչ: Այս սարքն ուղարկում է ձայնային ալիքների իմպուլսներ և չափում է այն ժամանակը, որից հետո ձայներն անդրադառնալով վերադառնում են: Որքան մեծ է այդ ժամանակը, այնքան մեծ է չափվող հեռավորությունը:
Արձագանքը ձայնային ալիք է, որն անդրադարձել է որևէ արգելքից (շենքից, բլուրից, անտառից և այլնից) և վերադարձել դեպի սկզբնաղբյուրը (տե՝ս նկարը):
Ստամոքսից սննդախյուսն անցնում է բարակ աղիներ, որը մարսողական խողովակի ամենաերկար հատվածն է (4,5−6)մ:
Բարակ աղու սկզբնամասը կոչվում է 12-մատնյա աղի, որի մեջ են բացվում լեղածորանը և ենթաստամոքսային գեղձի ծորանը:
Բարակ աղու լորձաթաղանթում գտնվող գեղձերի կողմից արտադրվում է մեծ քանակությամբ աղիքահյութ, որի ազդեցության տակ տեղի է ունենում սննդանյութերի հետագա մարսումը:
Բարակ աղիում են մարսվում սննդի հիմնական բաղադրամասերից ածխաջրերը, ճարպերն ու սպիտակուցները: Այստեղ սպիտակուցները քայքայվում են` վերածվելով ամինաթթուների, ճարպերը` գլիցերինի և ճարպաթթուների, ածխաջրերը` գլյուկոզի: Բարակ աղու լորձաթաղանթը առաջացնում է բազմաթիվ մանր ելուստներ՝ թավիկներ, որոնք խիստ մեծացնում են ներծծող մակերեսը և նպաստում առպատային մարսողությանը:
Բարակ աղիում մարսողության գործընթացը կատարվում է 3 փուլով` խոռոչային, առպատային մարսողություն և ներծծում:
Խոռոչային մարսողությունը տեղի է ունենում աղիների խոռոչում ֆերմենտների ազդեցությամբ. սննդի խոշոր մոլեկուլները մտնում են աղիքի խոռոչ, որտեղ կատարվում է դրանց մարսողությունը:
Առպատային մարսողությունը կատարվում է աղիքի լորձաթաղանթի մակերեսային շերտում, որտեղ սննդի մասնիկները թափանցում են միջթավիկային տարածություն:
Բարակ աղիում մարսողական հյութով շաղախված և ապա նաև մարսված սննդանյութերը տեղաշարժվում են դեպի հաստ աղի: Դա կատարվում է աղիքի պատի օղակաձև և երկայնակի մկանաթելերի պարբերական կծկման շնորհիվ: Օղակաձև մկանաթելերն աղիքի մի մասում կծկվում են, իսկ հարևան տեղամասում թուլանում, և այդ ընթացքում սննդանյութերը տեղաշարժվում են կծկման հատվածից թուլացման հատվածը:
Հաստ աղի: Բարակ աղու շարունակությունը հաստ աղին է, որն ունի 1,5−2 մ երկարություն: Հաստ աղիում կուտակվում է սննդանյութերի չմարսված զանգվածը, որը կարող է այստեղ պահպանվել 12−20 ժ: Այդ ընթացքում որոշ մանրէների ազդեցությամբ շարունակում են քայքայվել սննդի դեռևս չմարսված բուսական (մասամբ նաև կենդանական) ծագում ունեցող բաղադրամասերի ճարպերն ու բարդ ածխաջրերը (օսլա, ցելյուլոզ) և ջրի հետ ներծծվում է հաստ աղու պատերում գտնվող արյան անոթների մեջ: Սննդի չմարսված մասերից ձևավորվում է կղանքը, որը հաստ աղու վերջնամասի` ուղիղ աղու միջոցով հեռացվում է օրգանիզմից:
Ուշադրություն
Բարակ աղուց հաստ աղի անցման տեղում գտնվում է կույր աղին` իր որդանման ելունով, որում կան մեծ քանակությամբ ավշային գեղձեր: Վերջիններս կատարում են պաշտպանական գործառույթ:
Հաճախ մարդու կույր աղի են ներթափանցում մանրէներ կամ չմարսված սննդի կոշտ մասնիկներ և առաջացնում են բորբոքային երևույթներ: Դա վտանգավոր է կյանքի համար, և այդպիսի դեպքերում վիրահատության միջոցով հեռացնում են կույր աղու որդանման ելունդը:
Ներծծում: Ներծծումը սննդանյութերի տեղափոխությունն է աղու խոռոչից դեպի արյան անոթներ: Որոշ նյութեր, ինչպիսիք են ալկոհոլը, հանքային աղերը, ջուրը, գլյուկոզը, արյան մեջ են թափանցում նաև ստամոքսի պատերից: Սակայն մարսված նյութերի հիմնական մասի ներծծումը կատարվում է բարակ աղիներում: Բարակ աղու լորձաթաղանթում կան հսկայական քանակությամբ թավիկներ, որոնք մեծացնում են ներծծման մակերեսը: Յուրաքանչյուր թավիկ մոտ 1 մմ երկարություն ունեցող լորձաթաղանթի ելուն է, որի պատը ծածկված է միաշերտ էպիթելով, իսկ ներսում գտնվում են արյան և ավշային անոթներ, նյարդաթելեր:
Թավիկներ: Ածխաջրերի քայքայման հետևանքով առաջացած գլյուկոզը և սպիտակուցների քայքայումից ձևավորված ամինաթթուներն անմիջականորեն ներծծվում են արյան մեջ: Օրգանիզմի բջիջներում այդ նյութերից նորից սինթեզվում են արդեն օրգանիզմին բնորոշ սպիտակուցներ և ածխաջրեր: Ճարպերի քայքայումից առաջացած ճարպաթթուներից ու գլիցերինից թավիկի էպիթելում սինթեզվում են օրգանիզմին բնորոշ ճարպեր և ներթափանցում ավշային մազանոթներ: Ներծծման գործընթացն ընթանում է էներգիայի մեծ ծախսով և կարգավորվում է ինչպես նյարդային, այնպես էլ հումորալ մեխանիզմով:
Մարսողության նյարդային և հումորալ կարգավորում:
Ուշադրություն
Մարսողական համակարգի գործառույթը կարգավորվում է նյարդային և հումորալ եղանակներով:
Այսպես` սնունդը գրգռում է բերանի խոռոչի ընկալիչները, որոնցից գրգիռը կենտրոնաձիգ նյարդերով անցնում է երկարավուն ուղեղ (թքարտադրության կենտրոն): Այստեղից կենտրոնախույս նյարդերով գրգիռն անցնում է թքագեղձեր, և թքազատությունն ուժեղանում է: Դա ոչ պայմանական ռեֆլեքս է: Սակայն թքազատությունը կարող է ուժեղանալ նաև սննդի տեսքից, հոտից (պայմանական ռեֆլեքս):
Մարսողական գեղձերի հումորալ կարգավորումն իրականանում է սննդանյութերի և նրանց քայքայման արգասիքների միջոցով: Սննդանյութերի քայքայումից հետո նրանցում գտնվող կենսաբանական ակտիվ նյութերը ստամոքսի պատից ներծծվում են արյան մեջ և նպաստում ստամոքսահյութի արտադրմանը: