Իմ երգը


Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի— 
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։

Մայրեի

  • Հոմանիշ
  •  անծեր- անտակ, անհուն, երկյուղ- ահ  
  • Հականիշներ
  • հարուստ- աղքատ, առատ-պակաս , ճոխ-խղճուկ, բախտավոր- անբախտ, բարություն- չարություն:
  • Ինչով է հարուստ Թումանյանը: Հովհաննես Թումանյանը հարուստ էր մտքով, խելքով, հոգով:
  • Հոմանիշ
  • Անտակ — հատակ չունեցող
  • Անհուն — անծայր անհուն