Image result for trndez

Հարսնացու սովորաբար ընտրում էին իրենց տարածաշրջանից կամ հարևան գյուղից: Այդ առումով արժե մեջ բերել հին հայկական մի ասացվածք «ավելի լավ է աղջկան տալ տեղացի հովվին, քան օտար թագավորին»: Վայոց ձորում, օրինակ, մինչև վերջերս կային գյուղեր, որտեղի բնակիչներն իրենց անվանում էին «հին» հայեր՝ այդպես առանձնացնելով իրենց Իրանից եկած հայերից, որոնք հաստատվել էին այդ շրջանում 1828 թվականին՝ Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միանալուց հետո: Եվ ինչն է հետաքրքիր, որ «հին» հայերը նախընտրում էին իրենց հարս դարձնել «հին» հայերից կամ հարևան գյուղերից ընտրած աղջիկներին: Նույն կերպ էին վարվում նաև նոր եկողները: Հայաստանում ազգամիջյան ամուսնություն-ներ սկսեցին կնքվել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներից: Ռուսաստանում աշխատող շատ հայ երիտասարդներ ամուսնանում էին տեղի աղ-ջիկների հետ և նրանց բերում Հայաստան: Հարսանեկան արարողության հետաքըր-քըրական բաղադրիչներից մեկը փեսայի կողմից վճարվող հարսիգինն է կամ գլխագինը: Տարածված է նաև աղջիկ փախցնելը (երբ համաձայն է աղջիկը, բայց դեմ են ծնողները): ՈՒսումնասիրողներն այն եզրահանգմանն են եկել, որ ամուսնության երկու եղանակներն էլ պատմական նույն ժամանակաշրջանում են առաջացել, պարզապես, եթե առաջինը դիտվել է որպես իրավական կառույց, երկրորդը՝ աղջիկ փախցնելը, համարվել է անօրինական, և դրանով խախտվել են ընդունված սովորույթները: Հայերի մոտ աղջիկ փախցնելու դեպքեր գրանցվել են անցյալում, և այդ երևույթը գոյություն է ունեցել դեռևս 19-20-րդ դդ. և ավելի ուշ: Այսօր էլ մեր իրականությունում ամուսնությունները լինում են ինչպես փոխհամաձանեցմամբ, այնպես էլ աղջիկ փախցնելով:

Թողնել մեկնաբանություն