Երկրաչափություն տնային 10.02.2021

Առաջադրանքներ(դասարանում)

1) ABC եռանկյան AM միջնագիծը հավասար է BC կողմի կեսին: Ապացուցեք, որ ABC-ն ուղղանկյուն եռանկյուն է:

2) ABC եռանկյան A և B անկյունների կիսորդները հատվում են M կետում: Գտեք <AMB-ն, եթե <A=580, <B=960:

  1. 96-58=38
  2. 180-38=42

Պառասխան՝․ <AMB=420

3) Հավասարասրուն եռանկյան արտաքին անկյուններից մեկը 1150 է: Գտեք եռանկյան անկյունները:

65

Լրացուցիչ(տանը)

4) AC հիմքով ABC հավասարասրուն եռանկյան մեջ տարված է AD կիսորդը: Գտեք այդ եռանկյան անկյունները, եթե <ADB=1100:

  1. 180-110=70

Պատ՝․ եռանկայն անկյունները 700 է։

5) ABC եռանկյան C անկյունը 150 է: AC կողմի վրա նշված է D կետն այնպես, որ <ABD=120, <ADB=800: Ապացուցեք, որ ABC-ն ուղղանկյուն եռանկյուն չէ:

  1. 15+12+80=107
  2. 180-107=73

Միաբջիջ կենդանիներ. Կանաչ Էվգլենա

Արմատամտրակավորնորի տիպի բնութագիրըԱրմատամտրակավորների տիպ. Արմատամտրակավորներն ունեն պարզագույն կառուցվածք և շարժվում են կա՛մ կեղծ ոտիկների, կա՛մ մտրակների օգնությամբ: Ինչպես արդեն գիտեք, արմատամտրակավորների տիպն ունի երկու դաս՝ արմատոտանիների և մտրակավորների: Տվյալ դասերն ունեն մեծ բազմազանություն, ինչպես սննդառության ձևերի, եղանակների, այնպես էլ բջջային արտաքին կառուցվածքի և բնակության միջավայրի: 

78.jpg

Արմատոտանիների դաս: Այս դասի մեջ ընդգրկված են այն նախակենդանիները, որոնք չունեն բջջի կայուն ձև և զուրկ են արտաքին ամուր թաղանթից: Նրանց բջջի ցիտոպլազմայի շարժումը որևէ ուղղությամբ առաջացնում է արտափքումներ՝ ելուստներ, որոնք էլ դրսևորվում են որպես կեղծ ոտիկներ: Կեղծ ոտիկներով նրանք կարողանում են տեղաշարժվել և սնունդ հայթհայթել: Արմատոտանիներին բնորոշ ներկայացուցիչը սովորական ամեոբան է«Ամեոբա» թարգմանաբար նշանակում է փոփոխվող: 

DucS.gif

Ամեոբայի կենսամիջավայրը և կառուցվածքը: Փոքր ջրամբարներում, նաև ջրափոսերում ու տիղմի մեջ կարող է բնակվել ամեոբան, որը 0,2−0,5 մմ մեծությամբ միաբջիջ կենդանի է: Այն արտաքինից հիշեցնում է դոնդողագնդիկի, որի բջիջը կազմված է շարժուն ցիտոպլազմայից, օրգանոիդներից և ունի մեկ կորիզ, որը ղեկավարում է նրա կենսագործունեությունը: 

տ.jpg

Սննդառությունը: Ամեոբայի համար սնունդ են դառնում միաբջիջ ջրիմուռները և այլ քայքայվող սննդային մասնիկները: Ամեոբան կեղծ ոտիկներով շրջապատում է սնունդը, ապա կուլ տալիս՝ վերցնելով իր ցիտոպլազմայի մեջ: Այնուհետև ցիտոպլազմայում սննդի շուրջ ձևավորվում է մարսողական վակուոլ, որի մեջ ընթանում է սննդի մարսումը: Սննդի չմարսված մնացորդները դուրս են բերվում բջջից ուղղակի կերպով: 

0-12.png

Շնչառությունը: Ամեոբան թթվածնի և ածխաթթու գազի միջև գազափոխանակությունը իրականացնում է բջջի ողջ մակերեսով: Ամեոբայի շնչառության հիմքում դիֆուզիայի օրենքն է: Արտաթորությունը: Ինչպես արդեն գիտեք, կենդանիների նյութափոխանակությունը սերտ կապված է ջրի հետ: Որոշ թունավոր և անպիտան արգասիքներ ջրում լուծելի են և հեռացվում են ջրի ավելցուկի հետ միասին: Ամեոբան ունի կծկողական վակուոլ՝ բնորոշ նաև քլամիդոմոնադին, որի օգնությամբ կատարվում է ավելցուկ ջրի և արգասիքների արտազատումը: Բազմացումը: Ամեոբան բարենպաստ պայմաններում բազմանում է անսեռ եղանակով: Անսեռ բազմացումը ընթանում է բազմակիսման միջոցով: 

i.jpg

Ցիստայի առաջացումը: Ամեոբան անբարենպաստ պայմաններին դիմակայում է միաբջիջ ջրիմուռների նման: Եթե ջրիմուռները առաջացնում են սպոր, ապա ամեոբան սկզբնավորում է ցիստա: Սպորը և ցիստան ունեն նույն գործառնական նշանակությունը: Գարնանը ամեոբան ցիստայից կրկին վերաճում է ակտիվ բջջի: 

0-01.png

Մտրակավորների դաս: Մտրակավորները մարմնի կայուն ձև և մեկ կամ մի քանի մտրակներ ունեցող նախակենդանիներ են: Հիմնականում ջրային կենսակերպ վարող օրգանիզմներ են: Նրանց բնորոշ են սննդառության երեք տիպերն էլ՝ ավտոտրոֆ, հետերոտրոֆ, միքսոտրոֆ: Միքսոտրոֆ մտրակավորներից է կանաչ էվգլենան:

GlassAnguishedAmphibian-size_restricted.gif

Կանաչ էվգլենայի կենսամիջավայրը, սննդառությունը և կառուցվածքը: Էվգլենան քաղցրահամ ջրամբարներում բնակվող 0,05 մմ մեծությամբ կանաչ օրգանիզմ է, որը իլիկաձև է և ունի մեկ մտրակ: Էվգլենան ցերեկը կատարում է ֆոտոսինթեզ, իսկ գիշերը սննդառում որպես հետերոտրոֆ:Շնչառությունը և արտաթորությունը: Համարժեք է ամեոբային շնչառությանը և արտաթորությանը: Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվող կծկողական վակուոլը շրջապատված է հավաքող խողովակներով, որոնք իրենց պարունակությունը պարբերաբար դատարկում են կծկվող վակուոլի մեջ:

0-09.png

Գրգռականություն: Էվգլենան ունի կարմիր լուսազգայուն աչիկ, որով կարողանում է տարբերակել լույսի առկայությունը: Էվգլենան օժտված է դրական ֆոտոտաքսիսով:Դրական ֆոտոտաքսիսը գրգռականության ձև է, որը նրան առաջնորդում է դեպի լույսի աղբյուրը:Բազմացումը: Էվգլենայի բազմացումը կատարվում է նույն կերպ՝ անսեռ եղանակով: Եթե ամեոբայի բջիջը կիսվում է պատահական սկզբունքով, ապա էվգլենան կիսվում է խիստ կանոնակարգված՝ մարմնի երկարությամբ: Կիսման արդյունքում ի հայտ են գալիս երկու դուստր բջիջներ, որոնք լրիվ նույնական են միմյանց և մայրական — նախնական բջջի հետ: 1113.pngՑիստայի առաջացումը: Էվգլենան ևս անբարենպաստ պայմաններում ցիստավորվում է՝ կորցնելով մտրակը: