Վերածննդի ժամանակաշրջանԿատարման ժամկետը 15․05․20-20․20․02 թթ․Առաջին պարապմունք Վերածննդի (Ռենեսանս) մշակույթին բնորոշ են անտիկ մշակույթի հիմնական հատկանիշները, մարդասիրական աշխարհայացքը, անտիկ մշակութային ժառանգությունը «վերածնելը». այստեղից էլ՝ դարաշրջանի անվանումը, որը շրջանառության մեջ է դրել իտալացի նկարիչ և ճարտարապետ Ջորջո Վազարին (Բարձր Վերածնության շրջան): «Վերածնունդ» եզրույթը ժամանակակից նշանակությամբ գործածել է ֆրանսիացի պատմաբան Ժյուլ Միշլեն XIX դարում: «Վերածնունդ» փոխաբերաբար նշանակում է նաև մշակույթի ծաղկում: Վերածնունդը պայմանավորված էր ավատական արտադրահարաբերությունների քայքայումով և Եվրոպայի տնտեսապես առավել զարգացած երկրներում ու շրջաններում վաղ կապիտալիստական արտադրահարաբերությունների սաղմնավորումով: Վերածնունդն առավել ցայտուն դրսևորվել է Իտալիայում, որտեղ դեռևս XIII–XIV դարերում այն կանխագուշակել են բանաստեղծ Ալիգիերի Դանտեն, նկարիչ Ջոտտոն և ուրիշներ: Այդ դարաշրջանում նոր աշխարհայացքի կրողների՝ բանասերների, փիլիսոփաների, արվեստի գործիչների ստեղծագործության մեջ առանցքայինը մարդն էր. նա հռչակվել է տիեզերքի կենտրոն, բնության առավել կատարյալ ստեղծագործություն: Բյուզանդացի վտարանդի գիտնականներն Իտալիայում XV դարում թարգմանել են հին հունական գրեթե բոլոր բանաստեղծների և փիլիսոփաների երկերից, ճշգրտել և վերաիմաստավորել միջին դարերից հայտնի անտիկ գործերը, որոնց տարածմանը նպաստել է տպագրության գյուտը (Յոհան Գուտենբերգ, 1455 թ.) Գերմանիայում: Արվեստաբանները կերպարվեստի և ճարտարապետության նյութի հիման վրա պարբերացրել են Վերածննդի մշակույթը՝ Վաղ (XV դար, իտալական հումանիստական գրականության մեջ՝ XIV դարից), Բարձր (XV դարի վերջ – XVI դարի 1-ին քառորդ) և Ուշ (XVI դար) Վերածնունդ: XV դարի վերջին – XVI դարի սկզբին Վերածննդի մշակույթը տարածվել է Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում, Անգլիայում, Իսպանիայում և Եվրոպայի այլ երկրներում:Վերածննդի փիլիսոփայությունը հակաֆեոդալական ու հակաեկեղեցական էր. տարածվել են պանթեիզմի (փիլիսոփայական ուսմունք, համաձայն որի՝ աստված և բնությունը նույնական են) ու նորպլատոնականութան (անտիկ փիլիսոփայության վերջին խոշոր ուղղությունը) գաղափարները, վերածնվել են ստոիցիզմը (հին հունական ստոիկյան դպրոցի փիլիսոփայությունը, որի կենտրոնում բարոյագիտությունն էր) և էպիկուրականությունը (հույն փիլիսոփա Էպիկուրի ուսմունքը): Փիլիսոփայության հիմքում դիալեկտիկական ուսմունքն էր, որն ընդունում էր կեցության հավերժական շարժումն ու փոփոխականությունը, «հակադրությունների համընկնման» (Նիկոլա Կուզանցի, Ջորդանո Բրունո) և պայքարի՝ որպես աշխարհում տեղի ունեցող ամեն ինչի պատճառի մասին ուսմունքը (Բեռնարդինո Տելեզիո): Բնագիտության մեջ տեղի են ունեցել խոշոր տեղաշարժեր: Աստղագիտության հաջողություններից էին աշխարհի արևակենտրոն համակարգի ստեղծումը (Նիկոլայ Կոպեռնիկոս) և երկնային մարմինների շարժման օրենքների հայտնագործումը (Յոհան Կեպլեր):
Հանրահաշիվ
08.02.2021
միացման կանոնները` ստանում ենք`
(a+b)(a2-ab+b2)=a3-a2b+ab2+ba2-ab2+b3=a3+b3:
Այսպիսով`
(a+b)(a2-ab+b2)=a3+b3
հավասարությունն անվանում են խորանարդների գումարի բանաձև:
a2-ab+b2 բազմանդամն անվանում են a-ի և b-ի տարբերության թերի քառակուսի:
Առաջադրանքներ(դասարանում)
1) Արտահայտությունը ներկայացրեք 3 ցուցիչով աստիճանի տեսքով.
ա) 125=53
բ) 8=23
գ) 27x3=(3x)^3
դ) 64y6=(4y2)^3
ե) x3y6=(xy2)^3
զ) 18p3==(1/2p)^3
2) Արտահայտությունը ներկայացրեք խորանարդների գումարի տեսքով`
ա) x3+8=x3+23=(x+2) (x^2-2x+4)
բ)27+a3=(9-3a+a2)
գ) 1+m6=13+m2= (1-m2+m4)
դ) a9+27b3=a3+3b3=(a3)^3+(3b)^3=(a3+3b)(
ե) 64p9+q12=<4p3>+q
զ) x18+8y21
3) Երկանդամը վերլուծեք արտադրիչների.
ա) m3+n3=m^3+n^3
բ) p6+q6=p^2+q^2
գ) b3+8=b^3+4
դ) c6+125d3=c^2+5d^3
ե) 8p6+8=4p^2+4
զ) 64y3+1=4y^3+1
4) A, B և C միանդամներն ընտրեք այնպես, որ տեղի ունենա հավասարությունը.
ա) m3+4=(m+B)(m2-mn+n2)
բ) (x+5)(x2-5x+25)=x3+B
գ) (2x+3y)(4-9+5)=8x3+27y3
Լրացուցիչ(տանը)
5) Երեք արկղերում կա 68կգ բալ: Երկրորդ արկղում կա 2 անգամ ավելի, քան առաջինում, իսկ երրորդում՝ 8կգ ավելի, քան առաջինում: Որքա՞ն բալ կա երրորդ արկղում:
- 68*2=136
- 136:8=17
Պատ՝․ 3-րդ արկղում կա -17 բալ։
6) Առաջին ձմերուկը 3 կգ-ով թեթև է, քան մյուսը, և 5 անգամ թեթև է, քան երրորդը: Առաջին և երրորդ ձմերուկները միասին 3 անգամ ծանր են, քան երկրորդը: Գտնել, թե որքան են կշռում երեք ձմերուկները միասին:
է․
7) Զամբյուղում երկու անգամ ավելի քիչ խաղող կար, քան արկղում: Զամբյուղի մեջ 4կգ ավելացնելուց հետո նրա, միջի խաղողը 0.5 կգ-ով ավելի դարձավ, քան արկղի խաղողը: Որքա՞ն խաղող կար արկղում:
8) Պարզեցրեք արտահայտությունը.
ա) (a3+1)(a6-a3+1)=2a3 -a^19
բ) (2+n2)(n4-2n2+4)=2n2 -2n^12
գ) (x+y2)(x2-xy2+y4)=
դ) (p3+q2)(q4-p3q2+p6)=
9) Պարզեցրեք արտահայտությունը․