Երանի ես լինեի Ջուր․․․․

Beautiful Wallpaper Water Drop

Ես կլինեի այն ջուրը, որը սարերում ձնհալից կաթիլ — կաթիլ գոյանալով ու լեռների լանջից բխող աղբյուրններին խառնվելով կարկաչելով ու երգելով գլորվում է դեպի դաշտերը։ Իմ կարկաչով և խոխոջով կլցնեի աշխարհը կախարդական ու դյութիչ գույններով, կլցնեի աշխարհը երանգներով և հնչյուններով։ Ես կստեղծեմ նոր կյանքեր և հնարավորություն կտամ առողջ ապրելու։ Վառվռուն աչիկներով փոքրիկ մանուկները ուրախ ու զվարթ կխաղան ինձ, հետ, իսկ ամռանը տապից հոգնած ճամփորը հագեցնի իր ծառավը ։ Ես կծաղկեցնեմ իմ հայրենիքը, հանդերը դաշտավայրերը և արտերը։ Ես լույս ու ջերմություն կպարգևեմ ու մարդիկ կշենացնեն մեր աշխարհը ։ Ես այն ջուրն եմ , որը մարդուն տալիս է առողջ ապրելու հնարավորություն, որպեսզի նա մի օգտակար գործ անի աշխարհի վրա։ Ես կօգնեմ, որ մարդկանց սրտերում սերը ապրի և չլինեն չարություն ու նախանձ։ Ես այն ջուրն եմ, որ հիվանդ մարդուն ոտքի է կանգնեցնում ։

Ջուրը կյանք է․․․

Առանց ջրի կյանք չկա․․

***

* * *

Ա՜խ, ես երանի
Կայծա՜կ լինէի,
Որոտ-ճայթյունով
Մըռայլ ամպերից

Ժայթքեի ըմբոստ,
Զարկեի ուժգին,
Պատռեի խավար
Կամարը երկնի,
Ցույց տայի մարդուն

Գաղտնիքը վերին,
Որ տեսներ՝ այնտեղ
Ի՞նչ բան կա ահեղ,
Կամ ո՞վ է նըստած,
Եվ ո՞ւր է աստված․․

Հսկա բալադ վերլուծություններ։

Ինչպիսին էր քեզ համար Հսկա բալադը-Հսկա բալադը շատ ուսուցանող և հետաքրքիր բալադ էր։ Թե իմաստները թե հերոսներով թե բառերով ես դաս քաղեցի այս բալադից։ Այս բալադը ուզում է ասել, որ աշխարհում բոլոր մարդիկ իրար հավասար են և պետք չէ պառծենալ ին, որ բանով դիմացինի։

Նկարագիրի հերոսններին

Հսկան-Հսկան շատ պառծենկոտ գոռոզ մենակ իր հարստությության և իր տարացքների մասին էր մտածում։ Մարդկային որակններից շատ հեռու էր։

Հսկայի մայրը-Հսկայի մայրը տարբերվում էր բոլորից։ Ինձ դուր եկավ հսկայի մայրը, որովհետև նա հսկային հասկացրեց մարդկային, որակնների մասին, որ պետք չէ տարբերություն դնել իր և իրենից տարբերվող մարդկանց մեջ միևնույն է իրենք ել են մարդ։ Մոր խորհուրդը հսկային ինձ շատ դուր եկավ։շ

Ինձ ամենա շատ դուր եկած հատվածը բալադի մեջ։

Բա չե ՞ս տեսնում, թե քո ձեռին
Ոնց են դողում: Ասենք մեծ ես,
Մի՞թե պիտի փոքրին տանջես:
Մեծ թե փոքըր, ինչ էլ լինի,
Ամեն ապրող շունչ կենդանի,

Որ ծընվել է արևի տակ,
Էս աշխարհքում միատեսակ,
Մինը պակաս, մյուսը ավել,
Ողջ էլ գիտեն խընդալ, ցավել,
Չըպարծենա երբեք ոչ ոք,

Հսկա Բալադ։

Լավ չեմ հիշում, թե որ դարում,
Հին ժամանակ, մեր աշխարհում
Ասում են թե՝ կար մի իշխան.
Մի մեծ իշխան, էնքան ուժեղ,

Որ թե մարդիկ նըրա աչքում,
Թե՛ հասարակ ճանճ ու մըժեղ:
Ինչ որ աներ ու կամենար,
Օրենք էր էն երկրի համար.
Ո՞վ էր գըլխից ձեռ վեր կալած,

Ո՞վ դուրս կըգար նըրա դիմաց:
      Ուներ անթիվ ու անքանակ
Ոչխարի հոտ, մարդի բանակ,
Կովի նախիր, խոզի բոլուկ,
Երամակներ ձիու, ջորու,

Էս բոլորը ցըրված, փըռված
Մինչև ծովի ափը հեռու:
Մինչև ուր որ քըշեր, տաներ,
Իր աշխարհքի սահմանն էն էր.
Ո՞վ էր գըլխից ձեռ վեր կալած,

Ո՞վ դուրս կըգար նըրա դիմաց:
      Մի անգամ էլ էս իշխանը
Երբ նըստած էր իրեն տանը,
Լեղապատառ ներս ընկավ տուն
Իր հոտերի վերակացուն.

— Ապրած կենաս, մեր տեր իշխան,
Հապա՜, էսպես հրաշք մի բան.
Արածում էր ծովի ափին
Բազմությունը քո հոտերի,
Մին էլ տեսնենք՝ ծովի միջին

Մի վիթխարի մարդ է գալի:
Մի վիթխարի մարդ եմ ասում,
Որ մենք իր մոտ լու ենք չընչին,
Ծովը մինչև ծունկն է հասնում,
Իսկ գըլուխը ամպի միջին:

Եկավ, կանգնեց մեր հանդիման
Ու որոտաց ամպի նըման.
«Ո՞վ է, ասավ, էսպես բերում
Թողնում ապրանքն իմ հանդերում.
Կորե՛ք իսկույն, դուք մարդուկներ,

Ձեռըս քանի չի հասել դեռ…»
Էն ժամանակ վեր կացա ես
Ու պատասխան տըվի էսպես.
«Էդ սևակնած, մութ ամպերում
Զուր ես էդքան բարձըր գոռում.

Ով էլ լինես, ուսկից էլ գաս,
Էս մի բանը լավ իմանաս,
Դու, երկնահաս, ահեղ հըսկա,
Մեծ իշխանի ապրանքն է սա,
Ո՞վ է գըլխից ձեռ վեր կալած,

Ո՞վ դուրս կըգա նըրա դիմաց»:
Բայց ինձ իսկի չըլսեց էլ
Էն անճոռնի աժդահակը,
Էն ամպերից ցած կըռացավ,
Ձեռը կոխեց ծովի տակը,

Դուրս հանեց մի ձուկն ահագին
Ու դեմ արավ արեգակին,
Որ խորովի…» — Հազիվ էսքան
Պատմեց հովիվն իշխանական
Ու վեր ընկավ, շունչը փչեց:

Խիստ զայրացավ իշխանը մեծ.
— Ո՞վ է, ասավ, համարձակվել
Իմ տերության սահմանն եկել
Ու էդպես էլ վըրես հաչում…
Ինձնից ուժեղ չեմ ճանաչում

Ես ոչ մի տեղ և ոչ մեկին…
      Էսպես ասավ ու զայրագին
Հըրամայեց՝ զորքերը գան:
Հըրամայեց՝ զորքերն եկան.
— Կեցցե՛ մեր տեր, մեր թագավոր,

Անհաղթ, անմահ, ամենազոր…
— Ապրե՛ք, ասավ իշխանը սեգ,
Ելեք իսկույն ու գընացեք,
Մանուկ ու ծեր
Իմ առյուծներ,

Ո՞վ է, տեսեք, վըրես հաչում
Ու իմ ուժը չի ճանաչում:
Ցույց տըվեք դուք, որ ոչ մի տեղ
Չըկա ոչ ոք ինձնից ուժեղ…
Ասավ՝ զորքերն իրենց կարգին

Փող փըչեցին, թըմբուկ զարկին,
Շըրըխկոցով, զըրընգոցով
Ճամփա ընկան դեպի մեծ ծով:

   Հասան, տեսան — ա՜յ քեզ հըսկա,
Գըլուխն էստեղ, ոտներ չըկա.

Գընա՜, գընա՜, թե որ գըտնես…
Երկար ու մին ձըգված էսպես,
Հըսկայական քընով քընած:
Էստեղ, էնտեղ դիրքեր բռնած՝
Դես չոքեցին, դեն պառկեցին,

Հա զարկեցին ու զարկեցին,
Տեսան տեղից ժաժ չի գալի,
Խըռըմփում է զարհուրելի,
Խըռըմփոցից, ինչ-որ խոսում,
Մարդիկ իրար ձեն չեն լըսում:

Մոտ գընացին, էլի՜, էլի՜…
Դարձյալ տեղից ժաժ չի գալի:
Կամաց-կամաց սիրտ առնելով,
Գոռգոռալով, հարայ տալով,
Դուրս թափվեցին թաքուստներից,

Ելան վըրեն, դեսից, դենից,
Որը ոտին,
Որը քըթին,
Որը լանջին,
Որն ականջին,

Փորի վըրա, միրքի միջում,
Ձի են քըշում, նիզակ ճոճում,
Զարկում, զարկում,
Ձըգում, թըքում,
Հայհոյում են էսպես, էնպես…

Մին էլ հըսկան էն սարի պես
Վըրա նստեց—մե՜ծ, ահարկու.
Ինչ պատահեց—ոչ տեսնես դու:
Հազարներով մարդն ու իր ձին
Տակովն եղան, կոտորվեցին.

Որն էլ գըլխից, քըթից, լանջից,
Կամ ուսերից, կամ ականջից
Ներքև ընկավ՝ թե մարդ, թե ձի,
Նըրա օրն էլ դու իմացի:
      Շատ զարմացավ հըրեշ հըսկան,

Թե, տեր աստված, արդյոք էսքան
Մանըր-մունըր ինչ բաներ են,
Որ եկել են թափվել վըրեն:
Տեսավ, ինչ որ կենդանի կան՝
Վազ են տալի, թե ետ գընան.

Բուռն արավ իր բըռնովը մեծ,
Իրար խառնեց, ողջ հավաքեց
Գըրպանն ածավ
Ու վեր կացավ,
Լընգլընգալեն իրիկունը

Գընաց հասավ իրենց տունը:
Տանը իը պես մեծ, ահագին
Մի մեր ուներ, բարի մի կին:
Գընաց հըսկա մորը պատմեց
Թե իրեն հետ ինչ պատահեց,

Ու գըրպանից հանեց բոլոր՝
Ահից խելառ ձին-ձիավոր:
Բարի կինը հենց որ տեսավ,
— Ամա՜ն, որդի, վա՜յ ինձ, ասավ.
Ի՞նչ ես անում էդ խեղճերին,

Բա չե ՞ս տեսնում, թե քո ձեռին
Ոնց են դողում: Ասենք մեծ ես,
Մի՞թե պիտի փոքրին տանջես:
Մեծ թե փոքըր, ինչ էլ լինի,
Ամեն ապրող շունչ կենդանի,

Որ ծընվել է արևի տակ,
Էս աշխարհքում միատեսակ,
Մինը պակաս, մյուսը ավել,
Ողջ էլ գիտեն խընդալ, ցավել,
Չըպարծենա երբեք ոչ ոք,

Թե ինքն անհաղթ մի բան է ջոկ.
Միշտ ուժեղից ուժեղը կա,
Իսկ ամենից ուժեղը՝ մահ…
Բա՛ց թող, որդիս,
Բա՛ց թող՝ գընան,

Ապրեն ազատ
Ուր կամենան:

 Ու, հընազանդ մոր խըրատին,
Իսկույն հանեց հըսկա որդին
Իր գըրպանից ձին-ձիավոր,

Իրար խառնած զորքը բոլոր,
Թողեց գընան՝
Ուր կամենան:

Հողաթափիկ ինֆուզորիան

Հողաթափիկ ինֆուզորիան ունի քիմիական զգացողություն, որով տարբերակում է սննդանյութերը անպիտան և վնասակար գոյացություններից: 

0.png

Շնչառությունը և արտաթորությունը: Շնչառությունը կատարվում է բոլոր նախակենդանիների նման՝ մարմնի ողջ մակերեսով: Արտաթորությունը համարժեք է մտրակավորներին՝ կազմված կծկողական վակուոլներից և դրանց շրջապատող աստղաձև հավաքող խողովակներից: 

7.jpg

Գրգռականությունը: Ինֆուզորիաներն, ի տարբերություն այլ նախակենդանիների, օժտված են զարգացած գրգռականությամբ:Նրանք ունակ են տարբերակել արտաքին միջավայրի գրգռիչները և դրսևորել որոշակի պատասխան ռեակցիա: Պատասխան ռեակցիան հիմնականում դրսևորվում է շարժման տեսքով: Ինֆուզորիաները աղի ջրի կաթիլից տեղափոխվում են դեպի մաքուր ջրային միջավայր, որը կոչվում էբացասական տաքսիս: Եթե հարևան ջրի կաթիլում ավելացվեն ջրիմուռներ, ապա ինֆուզորիաները կանցնեն դեպի այդ կողմ. այս երևույթն էլ կոչվում է դրական տաքսիս:Տաքսիսը օրգանիզմի պատասխան ռեակցիայով ուղեկցվող գրգռականության պարզագույն դրսևորումն է:

0-11.png

 Բազմացումը: Հողաթափիկ ինֆուզորիան ունի երկու կորիզ, որոնցից մեծը կարգավորում է կենսագործունեությունը, իսկ փոքրը մասնակցում է սեռական գործընթացին: Հողաթափիկ ինֆուզորիան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակով: Այսպիսով, թարթիչավորների մոտ առաջին անգամ դրսևորվում է սեռական գործընթաց: Անսեռ բազմացումը նույնական է բոլոր միաբջիջ կենդանիներին. բարենպաստ պայմաններում կատարվում է բջջի լայնական կիսում:Անբարենպաստ պայմաններում երկու ինֆուզորիա մոտենում են միմյանց, և փոքր կորիզը բաժանվում է երկու մասի: Ինֆուզորիաների բերանային անցքով կատարվում է կորիզանյութի ժառանգական տեղեկատվության փոխանակություն: Այս երևույթը կոչվում է կոնյուգացիա

infozor.jpg

 Ուշադրություն

Քիմիա անցած հարցեր 16.02.2021

Քննարկվող հարցեր
1.Ատոմը՝շարունակեքԱտոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է:   Էլեկտրաչեզոք 
2.Տարրը՝ շարունակեք-Քիմիական տարրը միատեսակ հատկություններով օժտված ատոմների որոշակի տեսակ է:
3.Ատոմը կազմված է՝-նետրոներից(0), պռոտոններից(+) և էլեկտրոների(-)ց։
4.Ֆիզիկական երևույթների ժամանակ և ատոմ ները և մոլեկուլները պահպանվում են ……,իսկ քիմիակամ երևույթների ժամանակ մոլեկուլները.. քայքայվում են… ատոմները պահմանվում են ,,,,,
5.Պարզ են կոչվում այն նյութերը…..,որոնք կազմված են տարրի…ատոմներից:Բարդ են կոչվում այն .նյութերը….,որոնք կազմված են տարբեր քիմական տարերի…..ատոմներից:
6.Բերեք օրինակներ ատոմների և մոլեկուլների շարժման հետ
7.Պինդ,հեղուկ,գազային  նյութերում ատոմները և մոլեկուլներ գտնվում են՝ 

Պինդի ժամանակ ատոմները և մոլեկուլները համարյա չեն շարժվում

հեղուկ նյութերում ատոմները և մոլեկուլներ ավելի շատ շարժման մեչ են  քան պինդ նյութերում

գազային նյութերում ատոմները և մոլեկուլները ամեն շատն են շարժման մեջ։


Ներքոբերյալ  նյութերը `H2, HCl, O2, H2O, N2, Na,  NH3, CH4, P4, S8, NaCl, Fe, H2SO4    դասակարգեք  պարզ  և  բարդի, անվանեք  և  լրացրեք  աղյուսակԱղյուսակ.

  Պարզ  նյութեր    Բարդ  նյութեր
H2HCL
O2H2O
N2NH3-ամենիա
NA\aCH4
P4NaCL
S8H2SO4-ծծմբական թթու
Fe