Վերածննդի ժամանակաշրջանԿատարման ժամկետը 15․05․20-20․20․02 թթ․Առաջին պարապմունք Վերածննդի (Ռենեսանս) մշակույթին բնորոշ են անտիկ մշակույթի հիմնական հատկանիշները, մարդասիրական աշխարհայացքը, անտիկ մշակութային ժառանգությունը «վերածնելը». այստեղից էլ՝ դարաշրջանի անվանումը, որը շրջանառության մեջ է դրել իտալացի նկարիչ և ճարտարապետ Ջորջո Վազարին (Բարձր Վերածնության շրջան): «Վերածնունդ» եզրույթը ժամանակակից նշանակությամբ գործածել է ֆրանսիացի պատմաբան Ժյուլ Միշլեն XIX դարում: «Վերածնունդ» փոխաբերաբար նշանակում է նաև մշակույթի ծաղկում: Վերածնունդը պայմանավորված էր ավատական արտադրահարաբերությունների քայքայումով և Եվրոպայի տնտեսապես առավել զարգացած երկրներում ու շրջաններում վաղ կապիտալիստական արտադրահարաբերությունների սաղմնավորումով: Վերածնունդն առավել ցայտուն դրսևորվել է Իտալիայում, որտեղ դեռևս XIII–XIV դարերում այն կանխագուշակել են բանաստեղծ Ալիգիերի Դանտեն, նկարիչ Ջոտտոն և ուրիշներ: Այդ դարաշրջանում նոր աշխարհայացքի կրողների՝ բանասերների, փիլիսոփաների, արվեստի գործիչների ստեղծագործության մեջ առանցքայինը մարդն էր. նա հռչակվել է տիեզերքի կենտրոն, բնության առավել կատարյալ ստեղծագործություն: Բյուզանդացի վտարանդի գիտնականներն Իտալիայում XV դարում թարգմանել են հին հունական գրեթե բոլոր բանաստեղծների և փիլիսոփաների երկերից, ճշգրտել և վերաիմաստավորել միջին դարերից հայտնի անտիկ գործերը, որոնց տարածմանը նպաստել է տպագրության գյուտը (Յոհան Գուտենբերգ, 1455 թ.) Գերմանիայում: Արվեստաբանները կերպարվեստի և ճարտարապետության նյութի հիման վրա պարբերացրել են Վերածննդի մշակույթը՝ Վաղ (XV դար, իտալական հումանիստական գրականության մեջ՝ XIV դարից), Բարձր (XV դարի վերջ – XVI դարի 1-ին քառորդ) և Ուշ (XVI դար) Վերածնունդ: XV դարի վերջին – XVI դարի սկզբին Վերածննդի մշակույթը տարածվել է Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում, Անգլիայում, Իսպանիայում և Եվրոպայի այլ երկրներում:Վերածննդի փիլիսոփայությունը հակաֆեոդալական ու հակաեկեղեցական էր. տարածվել են պանթեիզմի (փիլիսոփայական ուսմունք, համաձայն որի՝ աստված և բնությունը նույնական են) ու նորպլատոնականութան (անտիկ փիլիսոփայության վերջին խոշոր ուղղությունը) գաղափարները, վերածնվել են ստոիցիզմը (հին հունական ստոիկյան դպրոցի փիլիսոփայությունը, որի կենտրոնում բարոյագիտությունն էր) և էպիկուրականությունը (հույն փիլիսոփա Էպիկուրի ուսմունքը): Փիլիսոփայության հիմքում դիալեկտիկական ուսմունքն էր, որն ընդունում էր կեցության հավերժական շարժումն ու փոփոխականությունը, «հակադրությունների համընկնման» (Նիկոլա Կուզանցի, Ջորդանո Բրունո) և պայքարի՝ որպես աշխարհում տեղի ունեցող ամեն ինչի պատճառի մասին ուսմունքը (Բեռնարդինո Տելեզիո): Բնագիտության մեջ տեղի են ունեցել խոշոր տեղաշարժեր: Աստղագիտության հաջողություններից էին աշխարհի արևակենտրոն համակարգի ստեղծումը (Նիկոլայ Կոպեռնիկոս) և երկնային մարմինների շարժման օրենքների հայտնագործումը (Յոհան Կեպլեր):
Հանրահաշիվ
08.02.2021
միացման կանոնները` ստանում ենք`
(a+b)(a2-ab+b2)=a3-a2b+ab2+ba2-ab2+b3=a3+b3:
Այսպիսով`
(a+b)(a2-ab+b2)=a3+b3
հավասարությունն անվանում են խորանարդների գումարի բանաձև:
a2-ab+b2 բազմանդամն անվանում են a-ի և b-ի տարբերության թերի քառակուսի:
Առաջադրանքներ(դասարանում)
1) Արտահայտությունը ներկայացրեք 3 ցուցիչով աստիճանի տեսքով.
ա) 125=53
բ) 8=23
գ) 27x3=(3x)^3
դ) 64y6=(4y2)^3
ե) x3y6=(xy2)^3
զ) 18p3==(1/2p)^3
2) Արտահայտությունը ներկայացրեք խորանարդների գումարի տեսքով`
ա) x3+8=x3+23=(x+2) (x^2-2x+4)
բ)27+a3=(9-3a+a2)
գ) 1+m6=13+m2= (1-m2+m4)
դ) a9+27b3=a3+3b3=(a3)^3+(3b)^3=(a3+3b)(
ե) 64p9+q12=<4p3>+q
զ) x18+8y21
3) Երկանդամը վերլուծեք արտադրիչների.
ա) m3+n3=m^3+n^3
բ) p6+q6=p^2+q^2
գ) b3+8=b^3+4
դ) c6+125d3=c^2+5d^3
ե) 8p6+8=4p^2+4
զ) 64y3+1=4y^3+1
4) A, B և C միանդամներն ընտրեք այնպես, որ տեղի ունենա հավասարությունը.
ա) m3+4=(m+B)(m2-mn+n2)
բ) (x+5)(x2-5x+25)=x3+B
գ) (2x+3y)(4-9+5)=8x3+27y3
Լրացուցիչ(տանը)
5) Երեք արկղերում կա 68կգ բալ: Երկրորդ արկղում կա 2 անգամ ավելի, քան առաջինում, իսկ երրորդում՝ 8կգ ավելի, քան առաջինում: Որքա՞ն բալ կա երրորդ արկղում:
- 68*2=136
- 136:8=17
Պատ՝․ 3-րդ արկղում կա -17 բալ։
6) Առաջին ձմերուկը 3 կգ-ով թեթև է, քան մյուսը, և 5 անգամ թեթև է, քան երրորդը: Առաջին և երրորդ ձմերուկները միասին 3 անգամ ծանր են, քան երկրորդը: Գտնել, թե որքան են կշռում երեք ձմերուկները միասին:
է․
7) Զամբյուղում երկու անգամ ավելի քիչ խաղող կար, քան արկղում: Զամբյուղի մեջ 4կգ ավելացնելուց հետո նրա, միջի խաղողը 0.5 կգ-ով ավելի դարձավ, քան արկղի խաղողը: Որքա՞ն խաղող կար արկղում:
8) Պարզեցրեք արտահայտությունը.
ա) (a3+1)(a6-a3+1)=2a3 -a^19
բ) (2+n2)(n4-2n2+4)=2n2 -2n^12
գ) (x+y2)(x2-xy2+y4)=
դ) (p3+q2)(q4-p3q2+p6)=
9) Պարզեցրեք արտահայտությունը․
Երկրաչափություն ինքնուրույն աշխատանք․
1․ Գտեք ABC անկյան կից անկյունը, եթե` <ABC=1250
180-125=55
Քանի որ, անկյունների գումարը 180^0 , ապա <ABC -ի կից անկյունը կլինի ՝ 180^0 -125^0= 55^0
2․Նկարում <AOB=500, <FOE=700: Գտեք AOC, BOD, COE և COD անկյունները:
<AOB=500\
<FOE=700
<AOB=<BOD=500 հակադիր անկյուններ
<FOE=<BOC=700 հակադիր անկյուններ <BOD= 1200
Գտեք AOC, BOD, COE և COD ?
- 70+50= 120
Պատ՝․ AOC, BOD, COE և COD 120
4.Տրված է AB=BC, AB=2AC
P=50 սմ
AB=?, BC=?, AC=?
P=50 սմ
AB=?, BC=?, AC=?
AC= x սմ =10սմ
=BC=AB=2x սմ=20 սմ
50=2x+2x+x
50=5x
x=10 սմ
4.Նկարում AB=BC, <1=1300: Գտեք <2-ը:
<A = <C ( եռ․ ABC հավասարասրուն է)<C= 180^0-130^0= 50^0 ( կից անկյուններ )
<A=<2 ( հակադիր անկյուններ ) =50^0
- 180-130=500
Պատ՝․ 500
5. Երկու զուգահեռ ուղիղներ երրորդով հատելիս առաջացած միակողմանի անկյուններից մեկը 320-ով մեծ է մյուսից: Գտեք այդ անկյունները:
Միակողմանի անկյունների գումարը 180^0
180^0-32^0=148^0
148^0:2=74^0
74^0+32^0=106^0
Պատ՝ 74^0,106^0
Նյութի խտություն
Խնդիրների լուծում Վ.Ի.Լուկաշիկի
225. m1= 21տ
v2=19մ3
p=2600 4գ/p3
m-?
———————————-
ρ=m/v
m2=S*V2
m=p*v
p=2600 4գ/p3
=49400կգ=49,4 + 60,4տ
բ/ V=250*120*60մմ=0,25,0,12,0,0 6մ
m=3տ
p=1800 կգ/մ3
Շունն ու Կատու անծանոթ բառեր:
trade-
kittens
pulled
oblige
peach
doorstep
grumble
tussle
Judge
famous
disappeared
առևտուր
կատուներ
քաշեց
պարտավորեցնել
դեղձ
շեմը
փնթփնթալ
քաշքշուկ
Դատավոր
հայտնի
անհետացավ
Լրացուցիչ(տանը)
4) AC հիմքով ABC հավասարասրուն եռանկյան մեջ տարված է AD կիսորդը: Գտեք <ADC-ն, եթե <C=500:
<ADC ?
<C=500
- 180-50=130
- 180-130=50
Պատ՝. ADC=500
5) Գտեք հավասարասրուն եռանկյան անկյունները, եթե հիմքին առընթեր անկյունը երեք անգամ փոքր է իրեն կից արտաքին անկյունից:
- 180:3=60
Պատ՝. 60
Վահան Տերյան ամենաշատ օգտագործվող բառեր։
Ամենաշատ օգտագործվող բառերը։շ
Հեզ, տրտում, թախիծ, թովիչ, Ցնորք
Հեզ-խոնարհ — մեղմիկ, հանդարտ-հանդուգն գոռոզ
Տրտում-. Տրտմություն արտահայտող-, թախծոտ, վշտոտ- ուրախ, զվարթ
թախիծ-. Տխրություն, — կսկիծ-բերկրանք
Թովիչ- հափշտակող—գրավիչ, դյութիչ—ոչգրավիչ
Ցնորք- երևակայական պատկեր—տեսիլք, պատրանք—իրականություն
Երկրաչափություն տնային 10.02.2021
Առաջադրանքներ(դասարանում)
1) ABC եռանկյան AM միջնագիծը հավասար է BC կողմի կեսին: Ապացուցեք, որ ABC-ն ուղղանկյուն եռանկյուն է:
2) ABC եռանկյան A և B անկյունների կիսորդները հատվում են M կետում: Գտեք <AMB-ն, եթե <A=580, <B=960:
- 96-58=38
- 180-38=42
Պառասխան՝․ <AMB=420
3) Հավասարասրուն եռանկյան արտաքին անկյուններից մեկը 1150 է: Գտեք եռանկյան անկյունները:
65
Լրացուցիչ(տանը)
4) AC հիմքով ABC հավասարասրուն եռանկյան մեջ տարված է AD կիսորդը: Գտեք այդ եռանկյան անկյունները, եթե <ADB=1100:
- 180-110=70
Պատ՝․ եռանկայն անկյունները 700 է։
5) ABC եռանկյան C անկյունը 150 է: AC կողմի վրա նշված է D կետն այնպես, որ <ABD=120, <ADB=800: Ապացուցեք, որ ABC-ն ուղղանկյուն եռանկյուն չէ:
- 15+12+80=107
- 180-107=73
Միաբջիջ կենդանիներ. Կանաչ Էվգլենա
Արմատամտրակավորնորի տիպի բնութագիրըԱրմատամտրակավորների տիպ. Արմատամտրակավորներն ունեն պարզագույն կառուցվածք և շարժվում են կա՛մ կեղծ ոտիկների, կա՛մ մտրակների օգնությամբ: Ինչպես արդեն գիտեք, արմատամտրակավորների տիպն ունի երկու դաս՝ արմատոտանիների և մտրակավորների: Տվյալ դասերն ունեն մեծ բազմազանություն, ինչպես սննդառության ձևերի, եղանակների, այնպես էլ բջջային արտաքին կառուցվածքի և բնակության միջավայրի:

Արմատոտանիների դաս: Այս դասի մեջ ընդգրկված են այն նախակենդանիները, որոնք չունեն բջջի կայուն ձև և զուրկ են արտաքին ամուր թաղանթից: Նրանց բջջի ցիտոպլազմայի շարժումը որևէ ուղղությամբ առաջացնում է արտափքումներ՝ ելուստներ, որոնք էլ դրսևորվում են որպես կեղծ ոտիկներ: Կեղծ ոտիկներով նրանք կարողանում են տեղաշարժվել և սնունդ հայթհայթել: Արմատոտանիներին բնորոշ ներկայացուցիչը սովորական ամեոբան է: «Ամեոբա» թարգմանաբար նշանակում է փոփոխվող:

Ամեոբայի կենսամիջավայրը և կառուցվածքը: Փոքր ջրամբարներում, նաև ջրափոսերում ու տիղմի մեջ կարող է բնակվել ամեոբան, որը 0,2−0,5 մմ մեծությամբ միաբջիջ կենդանի է: Այն արտաքինից հիշեցնում է դոնդողագնդիկի, որի բջիջը կազմված է շարժուն ցիտոպլազմայից, օրգանոիդներից և ունի մեկ կորիզ, որը ղեկավարում է նրա կենսագործունեությունը:

Սննդառությունը: Ամեոբայի համար սնունդ են դառնում միաբջիջ ջրիմուռները և այլ քայքայվող սննդային մասնիկները: Ամեոբան կեղծ ոտիկներով շրջապատում է սնունդը, ապա կուլ տալիս՝ վերցնելով իր ցիտոպլազմայի մեջ: Այնուհետև ցիտոպլազմայում սննդի շուրջ ձևավորվում է մարսողական վակուոլ, որի մեջ ընթանում է սննդի մարսումը: Սննդի չմարսված մնացորդները դուրս են բերվում բջջից ուղղակի կերպով:

Շնչառությունը: Ամեոբան թթվածնի և ածխաթթու գազի միջև գազափոխանակությունը իրականացնում է բջջի ողջ մակերեսով: Ամեոբայի շնչառության հիմքում դիֆուզիայի օրենքն է: Արտաթորությունը: Ինչպես արդեն գիտեք, կենդանիների նյութափոխանակությունը սերտ կապված է ջրի հետ: Որոշ թունավոր և անպիտան արգասիքներ ջրում լուծելի են և հեռացվում են ջրի ավելցուկի հետ միասին: Ամեոբան ունի կծկողական վակուոլ՝ բնորոշ նաև քլամիդոմոնադին, որի օգնությամբ կատարվում է ավելցուկ ջրի և արգասիքների արտազատումը: Բազմացումը: Ամեոբան բարենպաստ պայմաններում բազմանում է անսեռ եղանակով: Անսեռ բազմացումը ընթանում է բազմակիսման միջոցով:

Ցիստայի առաջացումը: Ամեոբան անբարենպաստ պայմաններին դիմակայում է միաբջիջ ջրիմուռների նման: Եթե ջրիմուռները առաջացնում են սպոր, ապա ամեոբան սկզբնավորում է ցիստա: Սպորը և ցիստան ունեն նույն գործառնական նշանակությունը: Գարնանը ամեոբան ցիստայից կրկին վերաճում է ակտիվ բջջի:

Մտրակավորների դաս: Մտրակավորները մարմնի կայուն ձև և մեկ կամ մի քանի մտրակներ ունեցող նախակենդանիներ են: Հիմնականում ջրային կենսակերպ վարող օրգանիզմներ են: Նրանց բնորոշ են սննդառության երեք տիպերն էլ՝ ավտոտրոֆ, հետերոտրոֆ, միքսոտրոֆ: Միքսոտրոֆ մտրակավորներից է կանաչ էվգլենան:

Կանաչ էվգլենայի կենսամիջավայրը, սննդառությունը և կառուցվածքը: Էվգլենան քաղցրահամ ջրամբարներում բնակվող 0,05 մմ մեծությամբ կանաչ օրգանիզմ է, որը իլիկաձև է և ունի մեկ մտրակ: Էվգլենան ցերեկը կատարում է ֆոտոսինթեզ, իսկ գիշերը սննդառում որպես հետերոտրոֆ:Շնչառությունը և արտաթորությունը: Համարժեք է ամեոբային շնչառությանը և արտաթորությանը: Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվող կծկողական վակուոլը շրջապատված է հավաքող խողովակներով, որոնք իրենց պարունակությունը պարբերաբար դատարկում են կծկվող վակուոլի մեջ:

Գրգռականություն: Էվգլենան ունի կարմիր լուսազգայուն աչիկ, որով կարողանում է տարբերակել լույսի առկայությունը: Էվգլենան օժտված է դրական ֆոտոտաքսիսով:Դրական ֆոտոտաքսիսը գրգռականության ձև է, որը նրան առաջնորդում է դեպի լույսի աղբյուրը:Բազմացումը: Էվգլենայի բազմացումը կատարվում է նույն կերպ՝ անսեռ եղանակով: Եթե ամեոբայի բջիջը կիսվում է պատահական սկզբունքով, ապա էվգլենան կիսվում է խիստ կանոնակարգված՝ մարմնի երկարությամբ: Կիսման արդյունքում ի հայտ են գալիս երկու դուստր բջիջներ, որոնք լրիվ նույնական են միմյանց և մայրական — նախնական բջջի հետ:
Ցիստայի առաջացումը: Էվգլենան ևս անբարենպաստ պայմաններում ցիստավորվում է՝ կորցնելով մտրակը:
Ատոմա-մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը

| Մոլեկուլ |
|---|
| Քիմիական հատկություններ |
| Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
{\displaystyle B_{2}H_{6}} մոլեկուլ
Մոլեկուլ, երկու կամ ավելի ատոմներից բաղկացած էլեկտրականապես չեզոք խումբ: Ատոմները միասին պահվում են քիմիական կապերի միջոցով: Մոլեկուլները տարբերվում են իոններից էլեկտրական լիցքի բացակայությամբ: Բայց քվանտային ֆիզիկայում, օրգանական քիմիայում և կենսաքիմիայում «մոլեկուլ» տերմինն հաճախ գործածվում է պակաս խստությամբ և օգտագործվում է նաև բազմատոմ իոնների դեպքում: Գազերի կինետիկ տեսության մեջ «մոլեկուլ» տերմինը հաճախ օգտագործվում է ցանկացած գազանման մասնիկի համար՝ անկախ նրա բաղադրությունից: Համաձայն այդ սահմանման՝ ազնիվ գազերի ատոմները համարվում են մոլեկուլներ, քանի որ նրանք հանդես են գալիս միատոմ մոլեկուլներով:
Մոլեկուլը կարող է լինել հոմոմիջուկային, այսինքն՝ կազմված լինել միևնույն քիմիական տարրի ատոմներից, ինչպես թթվածինը (O2), կամ կարող է լինել հետերեմիջուկային՝ մեկից ավելի քիմիական տարրերից բաղկացած միացություն, օրինակ՝ ջուրը (H2O): Ատոմները և կոմպլեքս միացությունները, որոնց փոխազդեցությունը ոչ կովալենտային է (ջրածնային և իոնական կապեր), սովորաբար չեն համարվում առանձին մոլեկուլներ: Մոլեկուլները, որպես նյութի բաղադրիչներ, առկա են օրգանական նյութերում, հետևաբար և կենսաքիմիայում: Նրանք կազմում են նաև օվկիանոսների և մթնոլորտի մեծ մասը: Երկրագնդի վրա մեզ հայտնի պինդ նյութերի մեծ մասը, այդ թվում նաև միներալները, որոնք կազմում են երկրակեղևը, միջնապատյանը և Երկրի միջուկը, պարունակում են շատ քիմիական կապեր, բայց բաղկացած են չնույնականացված մոլեկուլներից: Բացի դրանից, տիպիկ մոլեկուլը չի կարող բնորոշել իոնային բյուրեղները (աղեր) և կովալենտ բյուրեղները (ցանցային կապերով մարմիններ), չնայած նրանք հաճախ բաղկացած են կրկնվող տարրական բջիջներից, որոնք տարածվում են կամ հարթության վրա (գրաֆիտ), կամ եռաչափ տարածության մեջ (ալմաստ, քվարց, նատրիումի քլորիդի բյուրեղ): Կրկնվող տարրական մասնիկների թեման ակտուալ է նաև մետաղական կապ պարունակող խտացված ֆազերի համար, որը նշանակում է, որ պինդ մետաղները ևս բաղկացած չեն մոլեկուլներից: Ապակիներում, որոնցում գոյություն չունի մասնիկների կարգավորված դասավորություն, ատոմները կարող են միմյանց հետ կապված մնալ քիմիական կապերով առանց որևէ որոշակի մոլեկուլ կամ կրկնվող միացություններ առաջացնելու, որոնք բնութագրական են բյուրեղներին:Ա. Ավոգադրո
Պատմություն և ծագումնաբանություն
Մոլեկուլի գաղափարը և անվանումը առաջինն օգտագործել է ֆրանսիացի բնափիլիսոփա Պիեռ Գասենդին (1592-1655 թվականներ)։ Մոլեկուլը՝ որպես քիմիական փոխարկումների ենթարկվող և ատոմից տարբերվող նյութի ամենափոքր քանակություն, ձևակերպել է Ա. Ավոգադրոն (1811 թվական)։
Համաձայն Merriam-Webster և Online Etymology բառարանների «մոլեկուլ» բառը առաջացել է լատիներեն “moles” բառից, որը նշանակում է չափազանց փոքր զանգված:
Անգլերեն` molecule (1794), Ֆրանսերեն՝ molécule (1678), լատիներեն molecula՝ նվազական փաղաքշական բառ: Նորաձև բառ է եղել մինչև 18-րդ դարի վերջերը, հետքերը տանում են մինչև Դեկարտի փիլիսոփայություն]:
«Մոլեկուլ» բառի սահմանումը էվոլյուցիայի ենթարկվեց մոլեկուլի կառուցվածքի մասին գիտելիքների ծավալի մեծացման հետ զուգընթաց: Ավելի վաղ եղած սահմանումները ստույգ չէին, որոնք մոլեկուլը բնութագրում էին որպես մաքուր քիմիական նյութի փոքրագույն մասնիկ, որը պահպանում է իր բաղադրությունը և քիմիական հատկությունները[10]: Այս սահմանումը հաճախ խախտվում է, քանի որ շատ նյութեր, ինչպիսիք են լեռնային ապարները, աղերը և մետաղները ոչ թե բաղկացած են առանձին մոլեկուլներից, այլ քիմիապես միմյանց հետ կապված ատոմների, կամ իոնների մեծ բյուրեղական ցանցերից:
Մոլեկուլ հասկացությունը պաշտոնապես գիտության մեջ է մտել ավելի ուշ (Կարլսրուեի միջազգային կոնգրես, 1860 թվական)։ Ֆրանսիացի ֆիզիկոս Ժ․ Պերենի բրոունյան շարժման ուսումնասիրությունները (1906 թվական) դարձան մոլեկուլի գոյության առաջին փորձնական ապացույցը։ Մոլեկուլի կառուցվածքի հիմնական օրինաչափությունները պարզվեցին քիմիական ռեակցիաների հետազոտման, նոր, հատկապես օրգանական միացությունների սինթեզի, անալիզի և ֆիզիկական մեթոդների կիրառման շնորհիվ։ Մոլեկուլի հայտնագործումը քիմիայի՝ որպես գիտության զարգացման արդյունքն է։ Մոլեկուլի կառուցվածքը, հատկությունները և փոխարկումների օրինաչափություններն այսօր էլ քիմիայի ուսումնասիրության հիմնական առարկաներն են։ Քիմիական ռեակցիան նյութերի մոլեկուլների փոխարկումն է այլ նյութերի մոլեկուլների։