9-րդ դասարանի պատմության առաջադրանքներ․ նոյեմբերի 14-18

Առաջադրանքներ նախատեսված 9-րդ դասարանի սովորողների համար

Ընթերցե՛ք հետևյալ թեման՝ <<Վերակառուցումն ու Արցախյան շարժման սկիզբը>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • ԽՍՀՄ-ում ե՞րբ և ո՞ւմ կողմից սկսվեց վերակառուցման քաղաքականությունը։ Ի՞նչ նպատակներ էր հետապնդում վերակառուցումը։

Վերակառուցում կամ Պերեստրոյկա 1986 թվականին Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության (ԽՄԿԿ) կողմից իրականացվող քաղաքական շարժում, որի հիմնադիրն էր կենտկոմի այդ ժամանակվա գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը։ Վերակառուցումը իրենից պետք է ներկայացներ տնտեսական բարեփոխումների մի համակարգ։ Ըստ մի շարք պատմաբանների, վերակառուցումը հանդիսացավ ԽՍՀՄ փլուզման գլխավոր շարժառիթներից մեկը։
ԽՍՀՄ-ում ցանկացած տնտեսություն գտնվում էր պետության ձեռքում, և չկային սեփական հողատարածքներ կամ բիզնեսներ։ Սակայն «պերեստռոյկայով» նույնիսկ արտոնություններ էին տրվում որոշ մարդկանց ստեղծելու և սեփականաշնորհելու որևէ հիմնարկ։ Այդ ամենն արվում էր երկրի տնտեսական վիճակը բարելավելու համար, սակայն գործը հաջողությամբ չպսակվեց և մի քանի տարի անց Խորհրդային Միությունը փլուզվեց։

  • Ի՞նչը նպաստեց Արցախյան շարժման սկզբնավորմանը։ Ե՞րբ է սկսվել շարժումը և ո՞ր իրադարձությամբ։ Ղեկավար ի՞նչ մարմին և ե՞րբ ստեղծվեց, ո՞վքեր էին դրա առաջին անդամները։

Արցախի ժողովուրդը ուզում էր Ադրբեջանի կազմից դուրս գալ և մտնել Հայաստանի կազմի մեջ։ 1988 թ․ փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհուրդը դիմեց ԽՍՀՄ գերագույն խորհրդին։ 1998 թ․ փետրվարի 22-ին որպես ղեկավար մարմին ստեղծվել է Ղարաբաղի կոմիտեն։

  • Հիմնական գծերով ներկայացրե՛ք Արցախյան շարժման էությունը և սկզբնական փուլը։

Փետրվարի 25–26–ին Երևանում ցուցարարների թիվը հասնում է մի քանի հարյուր հազարի: Այդպիսի բան չէր եղել ԽՍՀՄ պատմության ողջ ընթացքում: Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում սկսված զանգվածային ելույթները անհանգստացրին ինչպես կենտրոնական, այնպես էլ հանրապետության կոմունիստական ղեկավարությանը: Խորհրդային Միության ղեկավար Մ. Գորբաչովը փետրվարի 26–ին
ուղերձ է հղում «Ադրբեջանի և Հայաստանի աշխատավորներին, ժողովուրդներին», որով կոչ է անում «ժողովուրդների իսկական եղբայրության և միասնության», իսկ հարցի լուծումը տեսնում է Ադրբեջանում ու Հայաստանում կուտակված տնտեսական, սոցիալական, բնապահպանական և այլ հիմնահարցերի լուծման մեջ

  • Ի՞նչ գիտեք սումգայիթյան ոճրագործության մասին։ Ովքե՞ր էին կազմակերպել այն։ Գնահատե՛ք այդ ոճրագործությունը։

Փետրվարի 27-29-ին Սումգայիթում հայերը ենթարկվեցին ջարդի: Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը:  Փետրվարի 26-ին՝ դեպքերից մեկ օր առաջ, Միխայիլ Գորբաչովը հայ մտավորականների հետ հանդիպման ժամանակ «մտավախություն» էր հայտնել Բաքվում ապրող ավելի քան 200.000 հայերի անվտանգության ապահովման շուրջ՝ այն ուղղակիորեն կապելով ԼՂԻՄ-ը Հայաստանի ԽՍՀ-ին վերամիավորվելու արցախահայության պահանջի հետ։ Սումգայիթում կրքերը բորբոքելու համար օգտագործվել են սուտ լուրեր. իբր Հայաստանում զանգվածաբար սպանում են ադրբեջանցիներին, թալանում նրանց ունեցվածքը և այլն։ Երեք օր շարունակվող սպանդի արդյունքները զարհուրելի էին, ջարդարարների գործողությունները՝ անօրինակ դաժան. ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով մի քանի տասնյակ, իսկ ոչ պաշտոնական՝ հազարից ավելի սպանվածներ, որոնց մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզված, հազարավոր վիրավորներ, 18.000 փախստականներ, մի քանի հարյուր ավերված ու թալանված բնակարաններ, տասնյակ կողոպտված կրպակներ, խանութներ, արհեստանոցներ և հասարակական նշանակության օբյեկտներ, մի քանի տասնյակ հրկիզված ու ջարդված ավտոմեքենաներ և այլն։

Դասարանական աշխատանք։ Ծանոթանա՛լ և ներկայացնե՛լ <<Վերակառուցումն ու Արցախյան շարժման սկիզբը>> թեման։

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s