1.Ի՞նչ է էլեկտրական լիցքը։
Էլեկտրական լիցք, սկալյար ֆիզիկական մեծություն։ Բնութագրում է մարմնի՝ էլեկտրամագնիսական փոխազդեցությանը մասնակցելու և էլեկտրամագնիսական դաշտի աղբյուր լինելու հատկությունը։ Էլեկտրական լիցքի հասկացությունն առաջին անգամ կիրառվել է 1785 թ. Կուլոնի օրենքում։
2.Քանի՞ տեսակի լիցքեր գիտենք, և ինչպե՞ս են նրանք փոխազդում։
Դրական և բացասական
Էլեկտրոնի բացասական
Պրոտոնի դրական
3. Ձևակերպել ատոմի կառուցվածքը։
Ատոմը քիմիական տարրի հատկություններ ունեցող փոքրագույն մասնիկն է։
Տարբեր տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի լիցքով և այդ միջուկի շուրջը պտտվող Էլեկտրոնների թվով:
4.Ձևակերպել Կուլոնի օրենքը։
Կուլոնի օրենք, նկարագրում է լիցքավորված մասնիկների էլեկտրաստատիկ փոխազդեցությունը։
5.Ձևակերպել լիցքերի պահպանման օրենքը։
Լիցքի պահպանման օրենք, ֆիզիկայի հիմնարար օրենքներից մեկը, ըստ որի՝ էլեկտրական լիցքերը չեն կարող ինքնուրույն առաջանալ և ոչնանալ։
Մարմնի ձեռք բերած լիցքը՝ q=e(Np−Ne), որտեղ Np-ն պրոտոնների թիվն է մարմնում, իսկ Ne-ն՝ էլեկտրոնների թիվը
6.Ի՞նչ է էլեկտրական դաշտը։
Էլեկտրական դաշտը մատերիայի հատուկ տեսակ է, որը գոյություն ունի ցանկացած լիցքավորված մարմնի շուրջ:
7. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը։
Հաղորդիչներով լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որի արդյունքում տեղի է ունենում լիցքի տեղափոխություն, կոչվում է էլեկտրական հոսանք:
8.Ո՞ր մեծությունն են անվանում հոսանքի ուժ։
Էլեկտրական հոսանքը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հոսանքի ուժ:
9.Ո՞ր մեծությունն են անվանում էլեկտրական լարում։
Էլեկտրական լարում, միավոր լիցքի տեղափոխման համար դաշտի կատարած աշխատանքը։Լարումը նշանակում են U տառով։
10.Ո՞ր մեծությունն են անվանում էլեկտրական դիմադրություն։
Էլեկտրական հոսանքի նկատմամբ հաղորդչի հակազդեցությունը բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հաղորդչի էլեկտրական դիմադրություն և նշանակվում R տառով:
11. Ձևակերպել Օհմի օրենքը։
Էլկտրական շղթայով հոսանքի անցումը բնութագրում են երեք մեծություններ. I՝ հոսանքի ուժը, U՝ լարումը, R՝ դիմադրությունը:
Այս մեծությունների միջև գոյություն ունի կապ, որը որպես օրենք սահմանել է Գ. Օհմը 1827թ.-ին:
12.Ձևակերպել Ջոուլ-Լենցի օրենքը։
Հոսանքակիր հաղորդչում անջատվող ջերմաքանակը հավասար է հոսանքի ուժի քառակուսու, հաղորդչի դիմադրության և հոսանքի անցնման ժամանակի արտադրյալին: