Հունվարյան ճամբար 2022 (1)-ին շաբաթ

օր 1

Օրը սկսվեց գեղեցիկ ձյունով: Մենք ուրախ տրամադրությամբ եկանք կրթահամալիր, եղանակը տաք էր։ Եկանք պատմության դասարան՝ որից հետո, գնացինք ընդհանուր պարապմունքի։ Ընդհանուր պարապմունքից հետո եկանք դասարան և ծանոթացանք խմբի անդամների հետ, որից հետո ընկեր Սամվելը ներկայացրեց ճամբարային նախագծերը իսկ հետո փոքրիկ քննարկում եղավ << մարդու իրավունքների շուրջ>> ։ Հաջորդ ժամը գնացինք ընկեր Անդրանիկի մոտ մարզական ստուգատեսի։ Արեցինք ընդմիջում եկանք դասարան և վերջին ժամը ամփոփեցինք մեր ճամբարային օրը խոսեցինք տարբեր թեմաների շուրջ դպրոցում բուլինգի ուսուցիչների և երեխաների իրավունքների մասին։

Օր 2

Այսօր հունվարյան ճամբարի երկրորդ օրն էր և մենք բոլորս շատ ոգեվորված սկսեցինք մեր օրը։ ԳՆացինք ընդհանուր պարապմունքի հետո եկանք դասարան և սկսեցինք քննարկում  «Մարդու իրավունքների կրթության շուրջ։ Հաջորդ ժամը գնացինք պարի սովորեցինք նոր պար որը նայեվ զվարճալի է։ Պարից հետո վերադարձանք դասարան և իրականացրեցինք նախագիծ ընկեր  Ելենա Սարգսյանի հետ  «Խաղում ենք հայերեն»։ Այքան հետաքրքիր էր բոլորդ իրար էլ ավելի լավ ճանաչեցինք կային շատ հետաքրքիր խաղաքարտեր որոնց շնորհիվ մնացածին բացատրում էիր քարտի վրա գրվածը։ Դասը վերջացավ արեցինք ընդմիջում և վերջին դասին արեցինք ընտրություններ արցախի հիմնախնդրի հետ կապված բաժանվեցինք երեք խմբի։ Ունի լուծում, չունի լուծում, չկողմնորոշվող խումբը։ Իհարկե ունեցանք երկար զրույց հիմնավորելով պատասխանները և վերջում եկանք այն հանգամանքի որ ունի լուծում և պետք է լուծենք։

Շարունակել կարդալ “Հունվարյան ճամբար 2022 (1)-ին շաբաթ”