Էլեկտրական երևույթներ՝ թեմայի ամփոփ

1.Ի՞նչ է էլեկտրական լիցքը։

Էլեկտրական լիցք, սկալյար ֆիզիկական մեծություն։ Բնութագրում է մարմնի՝ էլեկտրամագնիսական փոխազդեցությանը մասնակցելու և էլեկտրամագնիսական դաշտի աղբյուր լինելու հատկությունը։ Էլեկտրական լիցքի հասկացությունն առաջին անգամ կիրառվել է 1785 թ. Կուլոնի օրենքում։

2.Քանի՞ տեսակի լիցքեր գիտենք, և ինչպե՞ս են նրանք փոխազդում։

Դրական և բացասական

Էլեկտրոնի բացասական

Պրոտոնի դրական

3. Ձևակերպել ատոմի կառուցվածքը։


Ատոմը քիմիական տարրի հատկություններ ունեցող փոքրագույն մասնիկն է։

Տարբեր տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի լիցքով և այդ միջուկի շուրջը պտտվող Էլեկտրոնների թվով: 

4.Ձևակերպել Կուլոնի օրենքը։

Կուլոնի օրենք, նկարագրում է լիցքավորված մասնիկների էլեկտրաստատիկ փոխազդեցությունը։

5.Ձևակերպել լիցքերի պահպանման օրենքը։

Լիցքի պահպանման օրենք, ֆիզիկայի հիմնարար օրենքներից մեկը, ըստ որի՝ էլեկտրական լիցքերը չեն կարող ինքնուրույն առաջանալ և ոչնանալ։

Մարմնի ձեռք բերած լիցքը՝ q=e(Np−Ne), որտեղ  Np-ն պրոտոնների թիվն է մարմնում, իսկ Ne-ն՝ էլեկտրոնների թիվը 

6.Ի՞նչ է էլեկտրական դաշտը։

Էլեկտրական դաշտը մատերիայի հատուկ տեսակ է, որը գոյություն ունի ցանկացած լիցքավորված մարմնի շուրջ:

7. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը։

Հաղորդիչներով լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որի արդյունքում տեղի է ունենում լիցքի տեղափոխություն, կոչվում է էլեկտրական հոսանք:

8.Ո՞ր մեծությունն են անվանում հոսանքի ուժ։

Էլեկտրական հոսանքը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հոսանքի ուժ:

9.Ո՞ր մեծությունն են անվանում էլեկտրական լարում։

Էլեկտրական լարում, միավոր լիցքի տեղափոխման համար դաշտի կատարած աշխատանքը։Լարումը նշանակում են U տառով։

10.Ո՞ր մեծությունն են անվանում էլեկտրական դիմադրություն։

Էլեկտրական հոսանքի նկատմամբ հաղորդչի հակազդեցությունը բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հաղորդչի էլեկտրական դիմադրություն և նշանակվում  R տառով:

11. Ձևակերպել Օհմի օրենքը։

Էլկտրական շղթայով հոսանքի անցումը բնութագրում են երեք մեծություններ. I՝ հոսանքի ուժը, U՝ լարումը, R՝ դիմադրությունը:

Այս մեծությունների միջև գոյություն ունի կապ, որը որպես օրենք սահմանել է Գ. Օհմը 1827թ.-ին:

12.Ձևակերպել Ջոուլ-Լենցի օրենքը։

Հոսանքակիր հաղորդչում անջատվող ջերմաքանակը հավասար է հոսանքի ուժի քառակուսու, հաղորդչի դիմադրության և հոսանքի անցնման ժամանակի արտադրյալին: