Կարդում ենք և քննարկում պատմվածքը։
- Տեղեկություններ գտիր պատմվածքի հեղինակի՝ Քեթրին Մենսֆիլդի մասին։ Պարզիր՝ ինչ է նշանակում մոդեռնիստական գրող։
Քեթլին Մենսֆիլդ Մառի ծնվել է հոկտեմբերի 14-ին 1888 թվականին ՝ Վելինգտոն, Նոր Զելանդիայում : Նորզելանդացի մոդեռնիստական գրող , որը ծնվել և մեծացել է գաղութային Նոր Զելանդիայում և ստեղծագործել է Քեթրին Մենսֆիլդ գրական կեղծանվան ներքո : 19 տարեկան հասակում Մենսֆիլդը մեկնում է Նոր Զելանդիայից և բնակություն հաստատում Միացյալ Թագավորությունում , որտեղ նա մտերմանում է այնպիսի մոդեռնիստական գրողների հետ , ինչպիսիք են Լոուրենսը և Վիրջինիա Վուլֆը :
1917 թվականին նրա մոտ տուբերկուլյոզ է հայտնաբերվում , որի հետևանքով էլ նա իր մահկանացուն է կնքում 34 տարեկան հասակում :
Մոդեռն գրականություն կամ գրական մոդեռնիզմը ծագել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում ։ Այս ուղղությունը առանձնանում է իր ոճով՝ հակադրվելով ավանդական գրելաոճին թե՛ պոեզիայում , թե՛ արձակ գրականության մեջ ։ Մոդեռնիստներր փորձարկումներ են կատարել գրական կառույցների և արտահայտման ձևերի հետ, որը փաստարկվում է Էզրա Փաունդի՝ «Նորացրե՛ք դա» լոզունգով :
- Օրվա նկարագրությունը՝ «Դրսում անձրևում էր, սառը, դառը համ կար օդում և նոր վառված լույսերը հիվանդ տեսք ունեին․․․․», համահունչ է կերպարներից մեկի հոգեվիճակին։ Փորձիր պարզել՝ ում հոգեվիճակի հետ է սա համահունչ և ինչու այդ կերպարը նման հոգեվիճակ ուներ։
Իմ կարծիքով այս նկարագրություն է կարող է համապատասխանել տիկին Սմիթին։ Այդ աղջիկը կարող էր այդպիսի հոգեվիճակ ունենալ, որովհետև նա անտուն էր և սոված էր մնացել։ Նա նաև մրսում էր։ Նա դեռ փոքր էր և իր կյանքը նոր էր սկսվել և սկսվել էր վատ սկզբով։
- Գտիր օրիորդ Սմիթին նկարագրող տողերը։
Նա տեսավ մի փոքրիկ արարածի՝ իրենից ոչ մեծ, որ դողում էր այնպես, կարծես հենց նոր էր ջրից դուրս եկել։
«Գեղեցիկ է, միանգամայն լավիկն է»
- Գտիր այն հատվածները, որտեղ երևում է, որ Ռոզմերին վստահ չէր, որ տուփի համար արժե շատ վճարել։
«Քսանութ գինեա»։ Ռոզմերին ծպտուն չհանեց։ Նույնիսկ եթե դու հարուստ ես… Ռոզմերիի ձայնը երազկոտ էր, երբ նա պատասխանեց.-Լավ, կպահե՞ս դա ինձ համար։ Ես կը…
- Գտիր այն հատվածները, որտեղ Ռոզմերին բարեգործություն անելով իրեն ինքնավստահ է զգում։
- Եվ հանկարած դա նրան ինչ-որ արկած թվաց։ Ենթադրենք, որ նա աղջկան տուն կտանի։ Ենթադրենք, որ նա կանի այնպիսի մի բան, որ տեսել է բեմում կամ կարդացել է գրքերում։ Ի՞նչ կլինի։ Ցնցող կլնի։ Եվ նա լսեց, թե ինչպես է հետո ինքն իր զարմացած ընկերներին ասում. «Ես ուղղակի նրան ինձ հետ տուն տարա»։
- -Ես նրան փողոցից եմ վերցրել: Ճիշտ եմ ասում, նա ինձանից մի բաժակ թեյի փող խնդրեց, ես էլ նրան ինձ հետ տուն բերեցի:
- Բնութագրիր Ֆիլիպին, ինչո՞ւ ասաց, որ օրիորդ Սմիթը լավիկն է։
Իմ կարծիքով Ֆիլիպը քաղաքավարի, խելացի և խորամանկ մարդ է։ Նա իր կնոջը ասաց, որ այդ աղջիկը սիրուն է, որովհետև նա ուզում էր տեսնել իր կնոջ ռեակցիան։ Նաև նրան հաճույք էր պատճառում, որ իր կինը խանդում էր ուրիշ կանանց։ Նա դրանից իրել լավ էր զգում և զվարճանում էր կնոջ վրա։
- Մեկնաբանիր «Սոված մարդիկ հեշտ են ղեկավարվում» նախադասությունը։
Այդ նախադասությունը նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր օգնության կարիք ունեն, կարող են շատ հեշտ շահագործվել ուրիշների կողմից։ Այսինքն եթե ինչ-որ մեկին շատ օգնություն է պետք, ուրիշները կարող են այդ օգնության դիմաց նրան կառավարել և թելադրել անել այնպիսի բաներ, որոնք ձեռնտու են այդ մարդուն։
- Պատմվածքի շուրջ էսսե գրիր կանացի հոգեբանության թեմայով։


Կարճատեսությունը տեսողության խանգարում է: Նորածինների աչքերը, որպես կանոն, հեռատես են: Երեխայի աճմանը համընթաց նրա ակնագունդը մեծանում է և 9-12 տարեկանում դառնում է գնդաձև: Սակայն երբեմն այն մի քիչ երկարում է առաջ-հետին ուղղությամբ, որի հետևանքով բբի և ցանցաթաղանթի միջև ընկած հեռավորությունը մեծանում է: Այդպիսի աչքերում հեռավոր առարկաների պատկերները կիզակետվում են ոչ թե ցանցաթաղանթի վրա, այլ նրա առջևում: Այդ առարկաները մարդը տեսնում է ոչ հստակ. առաջանում է կարճատեսություն:

