Թումանյան Թարգմանություն

ԱՄԱՌՎԱ ԳԻՇԵՐԸ ԳՅՈՒՂՈՒՄ

Լուսընկա գիշեր,
Երկինքը պայծառ,
Անհամար աստղեր
Ցոլցլում են վառ։

Քընած է արդեն
Հովտի մեջ գյուղը,
Մըթնած ու լուռ է
Գյուղացու հյուղը։

Հոգնած գյուղական
Ընտանիքն ահա
Սրահում, կալում,
Կամ կըտրի վրա։

Երկընքի դիմաց
Գրկված են քընած,
Վերևիցն, ասես,
Ժըպտում է աստված։

ЛЕТНЯЯ НОЧЬ В ДЕРЕВНЕ

Лунная ночь
Небо яркое
Бесчисленные звезды
Они ярко мигают.

он уже спит
Деревня в долине
Темно и тихо
Деревня крестьянская.

Уставший сельский житель
Семья здесь
В зале, в зале,
Или на циферблате.

Перед небом
Они обнимают друг друга
Сверху, как будто
Бог улыбается.

Հովհաննես Թումանյան ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։

Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։

Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում “Բանաստեղծություններ” հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։

Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։

1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է “Վերնատուն” գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։

XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:

1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։

Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։

01.03.23

Սոնետը բանաստեղծության կառուցման կայուն ձևերից մեկն է: Բաղկացած է 14 տողից՝սկզբում երկու քառատող, իսկ վերջում երկու եռատող:


Տրիորետը բանաստեղծության կառուցման ձև է, որը բաղկացած է 8 տողից: Տրիորետի առաջին տողտ կրկնվում է իբրև չորրորդ և յոթերորդ տող, իսկ երկրորդ տողը՝իբրև ութերորդ տող:


Ռուբայաթը պարսկա-արաբական պոեզյայում քառատող ավարտուն բանաստեղծություն է, խոհափիլիսոփայական բնույթ: Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորորդ տողերը, իսկ  երրորդ տողը մնում է անհանգ:


Գազելը բանաստեղծության մեջ կայուն ձև է, բաղկացած է մի քանի երկող տներից, որի մեջ առաջի տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում:

Կետադրություն

Ստորակետը դրվում ՝ (,)
1. Բարդ ստորադասական նախադասության շաղկապից առաջ (որ, եթե, որպեսզի, որովհետև և այլն…)
2. Համադաս նախադասությունների միջև (և, ու, կամ, և այլն…) եթե ենթական փախված չէ
3. Եթե ցույց է տալիս թվարկում
4. Միջանկյալ բառերից հետո (սակայն, իհարկե, ցավոք և այլն…)
5.
6. Կոչականից հետո
7. Կրկնվող շաղկապից հետո
8. Դերբայական դարձվածքից հետո և առաջ, եթե միջադաս է
9. Բացահայտչից հետո, եթե նախադասության վերջին բառը չէ

Բութը դրվում է (`)
1. Բացահայտչի/բացահայտալի միջև
2. երբ դերբայական դարձվածքը վերջադաս է կամ առաջադաս
3. Անորոշ առումներով թվվարկվող ենթականերից առաջ
4. Հիմունքի և զիջման առաջադաս և վերջադաս պարագաները տրոհելու համար
5. թվարկման դեպքում, եթե դա կատարվում է (նախ, ապա, և այլն… )
6. Այն բառերի վրա որոնց հաջորդում է ամփոփում
7. Զեղչված ստորոգյալի դեպքում
8. Կարճ ուղղակի խոսքը, հեղինակի խոսքից անջատելու դեպքում

Միջակետը դրվում է՝ (.)
1. Անշաղկապ նախադասությունների մեջտեղում, եթե ինքնուրույնությունը շատ է
2. Եթե որովհետև բառը դրեցինք ու ստացվեց, դնում ենք միջակետ

Շեշտը դրվում է ՝ (՛)
1. Հրաման արտահայտող բառերի վրա
2. Կոչականի վրա
3. Բնաձայնական ձայնարկությունների վրա
4. Կրկնակի շաղկապների վրա

Հարցական նշանը դրվում է՝(՞)
1. Հարցական դերանունների վրա
2. Հարց արտահատող բառի վրա

Երկնքում ամպրոպ էր որոտում, բայց անձրև չէր գալիս:
Պատից կախված էին նիզակներ, տեգեր, դաշույններ:
Հեյ, ո՞վ կուզի թել ու ասեղ:
Իշխանուհու կողքին էր միաայն նրա հավատարիմ աղախինը՝ Սարգիսը:
Հրավերն ընդունելուց հետո նա ասաց՝ կգամ:
Հայրն ասաց. անիծվես, եթե չկատարես կամքս:

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։