ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ
Դեռևս IV-րդ դարում փիլիսոփայության համաշխարհային մտքի ներկայացուցիչ էր Պարույր Հայկազնը։
V-րդ դարում արդեն հանդես եկան Եզնիկ Կողբացին և Դավիթ Անհաղթը։
Եզնիկ Կողբացին «Աղանդների Հերքումը» երկում պաշտպանել է քրիստոնեական հավատքը։
Դավիթ Անհաղթը իր « Իմաստության սահմանումներ» մեծ տեղ է հատկացրել բնության ճանաչմանը և դասակարգել է գիտությունները ըստ բնագիտության, թվաբանության և աստվածաբանության։
ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անանիա Շիրակացին VII դ., մաթեմատիկոս, աշխարհագետ և տիեզերագետը հիմնավորել է Երկրի մարմինի գնդաձևության գաղափարը ։ Նաև գրել է համաստեղությունների մասին։Հետաքրքիր տեղեկություն է հայտնել երկրաշարժերի և լուսնի մասին: Նաև նրա կազմած«Թվաբանություն»-ը Աշխարհի ամենահին գրքերից է:
Հայաստանի ամբողջական պատկերը պատկերող քարտեզը «Աշխարհացոյց»-ը գրվել է Անանիա Շիրակացու և Մովսես Խորենացու կողմից, որտեղ նկարագրված են Մեծ Հայքի 15 աշխարհները և փոքր Հայքը։ Մեծ տեղ է հատկացված նաև տարբեր երկրներին վերաբերող աշխարհագրությանը:
Հայերը Հայկյան շրջանի` Բուն հայոց թվականի (Ք. ա. 2492 թ.) կողքին սահմանել են Հայոց մեծթվականը, որի սկիզբը համարվում է 552 թ. հուլիսի 11–ը:
Այնուամենայնիվ Հայաստանում ժամանակը որոշելիս սկսեցին գործածել նաև տարբեր հատուկ աղյուսակներ:
Իրավունք և եկեղեցական կանոնական գրականություն: IV դարից աշխարհի իրավունքի կողքին Հայաստանում զարգացավ եկեղեցական իրավունքը:
Կարևոր էին Գրիգոր Լուսավորչի, Սահակ Պարթևի և մյուս սուրբ հայրերի հաստատածկանոններն ու Հայ եկեղեցու ժողովներում ընդունված կանոնները:
Հայոց կաթողիկոս Հովհան Գ Օձնեցին կազմել է համաշխարհային պատմության մեջկանոնական իրավունքի վերաբերյալ առաջին ժողովածուն`«Կանոնագիրք Հայոց»–ը։