Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝
- Ե՞րբ և Հայկական լեռնաշխարհի ո՞ր հատվածում էր վերականգնվել Սկայորդու իշխանությունը: Սեպագիր աղբյուրներում ի՞նչ անունով էր հիշատակվում այդ իշխանությունը:
Ք.ա VII դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում վերականգնվել էր Հայկազունիների ավագ ճյուղի իշխանությունը՝ սկայորդու գլխավորությամբ։ Այն համապատասխանում է սեպագիր աղբյուրների Արմե-Շուբրիա պետական կազմավորմանը։ - Ներկայացրե՛ք Պարույր Սկայորդու քաղաքական գործունեությունը:
Սկայորդու որդի Պարույրը միավորեց Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը։ Նա դաշինք կնքեց Մարաստանի և Բաբելոնի հետ ընդդեմ Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Դրանից հետո Պարույր նահապետը թագադրվեց Մարաստանի թագավորի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր։ - Ներկայացրե՛ք (ամփոփ) Երվանդ Սակավակյացի գործունեությունը:
Պարույր Նահապետից հետո Հայոց արքայական գահին բազմում է Երվանդ I-ինը, (գահակալել է Ք.ա.570-560 ական թթ.՝ VI դարում) որին Պատմահայր Մովսես Խորենացին անվանում էր «Սակավակյաց»՝ նկատի ունենալով նրա գահակալելու կարճաժամկետությունը:: Երվանդ I-ին Սակավակյացի անունով էլ արքայատոհմը կոչվեց Երվանդական կամ Երվանդունի: Երվանդականների մայրաքաղաք է դառնում Արմավիրը:
Հունական սկզբնաղբյուրների համաձայն՝Երվանդ I Սակավակյացի օրոք Հայոց թագավորության զահմանները հարավ-արևելքում հասնում են մինչև Մարաստան, իսկ հյուսիս-արևմուտքում՝մինչև Սև ծովի ափեր:
Այս ժամանակաշրջանում Հայաստանն ուներ հզոր բանակ, 40.000 հետևակ և 8.000 հեծյալ զորք, ինչը պատկառելի ուժ էր այդ ժամանակների համար: - Արդյո՞ք ճիշտ էր Մարաստանի դեմ ամպստամբությունը և Աքեմենյան Պարսկաստանի հետ դաշինքը: Հիմնավորե՛ք:
Կարծում եմ ճիշտ էր, քանի որ Հայաստանն ու Աքեմենյան Պարսկաստանը բարեկամական հարաբերություններ հաստատեցից դաշինք կնքելով և որոշ ժամանակ այս պետությունները մնացին տարացաշրջանի մեծագույներից երկուսը։ - Ի՞նչ գիտեք Բեհիսթունյան արձանագրության մասին: Ի՞նչ լեզուներով և ի՞նչ անվանումներով էր հիշատակվում Հայաստանը:
Բեհիսթունի արձանագրությունը Աքեմենյան արքա Դարեհ Ա հրամանով մ.թ.ա. 523-521 թվականներին Բեհիսթուն ժայռի վրա փորագրված եռալեզու՝ հին պարսկերեն, էլամերեն և բաբելոներեն տեքստ է։ Գտնվում է Պարսկաստանի Քիրմանշահ քաղաքի մոտ։
Արձանագրությունը բովանդակում է Պարսից արքա Կամբյուսեսի մահից հետո Աքեմենյան տերության մեջ ծագած ապստամբությունների և դրանք Դարեհ Ա կողմից ճնշման պատմությունը։ Ապստամբած երկրների թվում հիշատակվում է նաև Հայաստանը, որի համար հին պարսկերենով գործածված է «Արմինա», բաբելոներենով՝ Ուրարտու (Ուրաշտու) և էլամերենով՝ Հարմինուեա անունները։ - Նկարագրե՛ք Աքեմենյան Պարսկաստանի XIII սատրապությունը:
Ք.ա. 520թ. Աքեմենյան տերությունը բաժանվում է 20 մեծ վարչական միավորների՝ սատրապությունների։ Հայաստանը կազմում է XIII սատրապությունը։ Հայաստանը՝ որպես սատրապություն, Աքեմենյան տերության կազմում մնաց մինչև Ք.ա. 331 թվականը։ - Ինչպիսի՞ տեղեկություններ է հաղորդում Քսենոֆոնը Հայաստանի մասին:
Քսենոփոնը Հայաստանը նկարագրում է՝ որպես շատ հարուստ, բարեկեցիկ և հյուրընկալ ժողովուրդ ունեցող երկիր։ Նա նշել է, որ չկար մի տուն, որտեղ իրենց չհյուրասիրեցին բազմատեսակ խմիչքներով ու մսեղեն կերակուրով։ Պատմիչը նաև նշում է, որ առաջին անգամ գարեջուր է փորձել Հայաստանում։