Իրավունք Համեմատություն

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը սահմանում է երեխայի իրավունքները, պետության, համապատասխան մարմինների և քաղաքացիների պարտականությունները, ինչպես նաև երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման ծրագրային հիմունքները և կարգավորում է դրանց հետ կապված հարաբերությունները:

Աշխարհի բոլոր երեխաները, անկախ սեռից, տարիքից, ազգությունից ու սոցիալական դիրքից, ունեն իրավունքներ: Պետությունն էլ պարտավոր է ապահովել այդ  երկրում ապրող երեխաների իրավունքները:Երեխա է համարվում 18 տարին չլրացած անձը. այս դրույթն ամրագրված է ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայում և ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներում: 1989թ նոյեմբերին  ընդունված հռչակագիրը սահմանում է երեխաների իրավունքները, որոնք պարտավորվում են ապահովել դրան միացած բոլոր երկրները, այդ թվում և Հայաստանը:

Ըստ այդմ` երեխան

  • Ծննդյան պահից ձեռք է բերում անվան և քաղաքացիության իրավունք:
  • Երեխաներն իրավունք ունեն շփվել երկու ծնողի հետ և լինել ընտանիքի անդամ: Այն երեխաները, ովքեր չեն ապրում ծնողների հետ, իրավունք ունեն պարբերաբար նրանց հետ հանդիպել:
  • Երեխաները չպետք է անօրինական ճանապարհով դուրս հանվեն իրենց հայրենիքից կամ բռնի կերպով պահվեն արտերկրում:
  • Երեխաներն ունեն անվճար կրթություն ստանալու իրավունք:
  • Պետությունները պարտավոր են պաշտպանել երեխաներին պատերազմներից: 15 տարեկանից փոքր երեխաները չպետք է զորակոչվեն:
  • Բոլոր փախստական երեխաներն ունեն պաշտպանության և օգնության իրավունք:
  • Երեխաները չպետք է զբաղվեն ծանր և վտանգավոր աշխատանքով: Իսկ աշխատելու դեպքում նրանց որոշակի արտոնություններ պետք է տրվեն:
  • Պետությունները պարտավոր են պաշտպանել երեխաներին բռնությունից, անմարդկային վերաբերմունքից, շահագործումից  և սեռական ոտնձգություններից:
  • Երեխան ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք:

Կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններ|՝

  1. չխախտել Կանոնները, ուսումնառության ընթացքում հարգել այլոց իրավունքները. 
  2. պահպանել անվտանգության կանոնները. 
  3. չուշանալ ուսումնական պարապմունքներից և մասնակցել ուսումնական պլանով որոշված բոլոր պարապմունքներին. ուսումնական պարապմունքի ժամանակը այլ նպատակով չօգտագործել. 
  4. չ՛ծխել 
  5.  ուսումնական պարապմունքների հաճախել կոկիկ հագնված, առանց շպարի 
  6. բացակայության դեպքում նախօրոք տեղեկացնել սահմանված կարգով.  
  7. սահմանված կարգով մասնակցել ուսումնական պլանով որոշված ճամբարներին, ստուգատեսներին, ծեսերին, տոներին. 
  8. սահմանված կարգով մասնակցել ուսումնական ճամփորդություններին, ուսումնա-հասարակական նախագծերի իրականացմանը. 
  9. վարել իր ուսումնական բլոգը. 
  10. հետևել կայքին, դասավանդողների ուսումնական բլոգներին և սահմանված կարգով մասնակցել կայքի աշխատանքներին. 
  11. վարել էլեկտրոնային հասցե, պատասխանել ուսուցչի, Դպրոցի կազմակերպչի, Տնօրենի, գրասենյակի ղեկավարի, Կրթահամալիրի տնօրենի էլեկտրոնային նամակներին. 
  12. մասնակցել հիգիենիկ պահանջների պահպանմանը, ուսումնական տարածքի և գույքի խնամքին.
  13. սահմանված կարգով ներկայացնել ուսումնական գործունեության հաշվետվությունները։



    Հարց 1 ՝ Կա՞ն կետեր , որոնք չեն համապատասխանում օրենքին ։


    Հարց 2 ՝ Կա՞ն կետեր, որոնք բացակայում են կանոնադրության մեջ։



Իմ կարծիքով այստեղ ամեն ինչ ճշգրիտ գրված էր և ոչ մի խախտում չկա։ Ըստ այս կետերի երեխան իր իրավունքները չպետք է խախտի և չպետք ՝է։

                         Կապ

Կապի քերականական հատկանիշները

  • Սպասարկու խոսքի մաս,
  • նյութական իմաստից զուրկ,
  •  կապվող բառի հետ միասին դառնում են բայական անդամի լրացում՝ խնդիր կամ պարագա։

ԿԱՊԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

  1. Կապվող բառից առաջ

 մոր պես

 տոնի առթիվ

 նրա մասին

 սրտի մեջ

2․Կապվող բառից հետո

 դեպի տուն

 իբրև մարդ

 առանց քեզ

 առ այն

3 Կապվող բառից և՛ առաջ, և՛ հետո

  անկախ մեզնից /     մեզնից անկախ

  բացի քեզնից /   

       քեզնից բացի

 համաձայն օրենքի / օրենքի համաձայն

    Անիսկական կապեր                  Իսկական կապեր

Հոլովվում են                       Չեն հոլովվում

մոտ                                   շնորհիվ

վրա                                  

տակ                                   նկատմամբ
պես                                           

     չափ                                       ըստ

      մեջ                                        ընդդեմ      

                                                   հանդեպ    

                                                   բացի

                                                    փոխարեն

  • Կապական բառեր
    պատճառով,      ժամանակ, կապակցությամբ, ձեռքից, երեսից, դիմաց, համեմատ, համաձայն, սկսած, չնայած
  • Հիշել՝

Հանձին + եզակի թիվ

     օրինակ՝ հանձին Արամի

Հանձինս + հոգնակի թիվ

    օրինակ՝ հանձինս Արամի և Արսենի

  • Կարևոր՝ (անձնական դերանվան տրական հոլով)

Ինձ մոտ

Ինձ պես

Ինձ համար

Ինձ վրա

Ինձ հետ

Ինձ նման

Առաջադրանք

1Ընդգծել կապերը

Համաձայն, վու՜յ, գուցե, նման, առաջ, շնորհիվ

Ցավոք, բացի, բացառությամբ, բազմիցս

Երբեք, դեպի, ուստի, նախքան, փոխարեն

Չնայած, վրա, հետո, պես, ձեռքից, առ

Ի, արագորեն, ապա, հաստատ, փոխանակ

2Նախադասություններից քանիսու՞մ կապ կա։

Ինձ շատ էր հետաքրքրում այն տեսակցությունը, որ պիտի ունենայի Սառայի հետ։
Նախքան ամեն ինչ կավարտվեր, ես դուրս եկա դահլիճից։
Այդ մասին մենք հետո կխոսենք։
Երեխի նման մտա ես աշխարհ,
Անվերջ միամիտ, անխելք անձնվեր։
Չնայած անձրևըդեռչէր դադարել, բայց դուրս եկանք տնից։