Վանի Աշխարհակալ տերությունը. Արգիշտի 1-ին: Սարդուրի 2-րդ 

 
Վանի թագավորությունը կամ Ուրարտուն կամ Բիայնիլին հիշատակվում է Ք.ա 9րդ դարում: Վանի թագավորության բնակիչները, երկիրը անվանել են Բիայնիլի: Հարևան հզոր տերույթուն Ասորեստանը, սեպագիր արձանագրություններում երկիրը անվանել է Ուրարտու: Գիտնականները գտնում են, որ Ուրարտուն կազմավորվել է մի քանի երկրների միավորումից Վանա լճի ավազանում մոտավորապես Ք.ա 860-ական թթ. վեջերին, ուրարտական մի շարք ցեղերի միավորմամբ: 
Վանի ամենանշանովոր արքաներից էր՝ Արգիշտի I-ը՝ Մենուա արքայի որդին: Ք.ա 786-764 թթ.:  
Արգիշտի առաջինը կատարեց մի քանի հզոր արշավանքներ, որի շնորհիվ Վանի թագավորությանը միացրեց Սևանա լճի ավազանը, Արարատյան դաշտը, Եփրատի հովիտը, Շիրակը և Ջավախքը
Արգիշտի I-ը հզոր հարվածներ հասցրեց այն ժամանակ Վանի թագավորության գլխավոր հակառակորդին՝Ասորեստանի թագավորությանը և Վանի թագավորությունը դարձավ տարածաշրջանի ամենահզոր տերությունը: Արգիշտի I-ը բացի նշանավոր արշավանքներ կատարելուց, կատարեց նաև շինարարական աշխատանքներ, նա երկրի տարբեր վայրերում կառուցեց քաղաքներ և անվանակոչեց իր անունով: Իր կառուցած նշանավոր քաղաքներից էին Արգիշտիխինիլին և ամենահայտնի, ներկայիս Երևանի տարածքում գտնված՝ Էրեբունին: Էրեբունի ամրոցը կառուցեց Ք.ա 782թ.ին: Էրեբունի ամրոցը հետագայում դառնում է ՀՀ մայրաքաղաքը՝ Երևանը, այn աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Այդ մասին Արգիշտին I-ը թողել է սեպագիր արձանագրություն <<…Ես՝ Արգիշտի Մենուայի որդի, այս հոյակապ ամրոցը կառուցեցի և հաստատեցի Էրեբունի անունը>>:  
Արգիշտի I-ի գործունեությունը շարունակեց նրա որդի ՝Սարդուրի II-ը: Նա արշավանքներ ձեռնարկեց դեպքի հյուսիս և հասավ Սև ծով, արևելքում նրա տերությունը արդեն ձգվում էր դեպի Կասպից ծով, իսկ արևմուտքում դեպի Միջերկրական ծով: Սարդուրի II-ը նաև գրավվեց Բաբելոնը և երեք կողմից շրջափակեց Ասորեստանի տերությունը: Սակայն Ասորեստանի արքաները հասկացան, որ հաջորդ հարվածքը լինելու է իրենց մայրաքաղաք՝Նինվեն: Ասորեստանում գահ բարձրացավ նոր արքա՝ Թիգլաթպալասար 3-րդը, նա հզորացրեց բանակը և արշավանքներ կազմակերպեց Վանի թագավորության դեմ: Գլխավոր ճակատամարտը տեղի ունեցավ Ք.ա 843 թվականին, որտեղ Վանի թագավորության զորքերը պարտվեցին:  
Հաջորդ արշավանքը ՝ Թիգլաթպալասար 3-րդը կազմակերպեց դեպի Վանի թագավորության մայրաքղաք՝Տուշպա, ճիշտ է, նա չկարողացավ գրավվել Տուշպայի անառիկ միջնաբերդը, այնուամենայնիվ այս արշավանքով հզոր հարված հասցվեց Վանի տերությանը: 

Առաջադրանքներ նախատեսված 9-րդ դասարանի սովորողների համար

Պատմություն

  • Ըստ ձեզ ինչպե՞ս է բնորոշվում «Հայրենիք» եզրույթը

Ըստ դասագրքերի «Հայրենիքը» այն վայրն է, որտեղ ազգը դարեր շարունակ ապրում է, ստեղծում մշակութային արժեքներ և կերտում իր պատմությունը։ Իմ կարծիքով Հայրենիքը տարբեր նշանակություն ունի տարբեր մարդկանց մոտ։ Բայց կա մի բան, որ պարտադիր պետք է սիրես քո Հայրենիքը։

  • Հայկական Լեռնաշխարհն ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի

Հայկական Լեռնաշխարհից սկիզբ է առնում մեր պատմությունը։ այկական լեռնաշխարհի բնության առանձնահատկություններից է բազմաթիվ մեծ ու փոքր գետերի առկայությունը(Եփրատ, Տիգրիս, Արաքս, Ճորոխ, Կուր և այլն)։ Հայկական լեռնաշխարհում նշանավոր են Արարատյան, Մշո, Կարնո, Ալաշկերտի, Շիրակի և այլ դաշտեր։

  • Քանի՞ երկրների տարածքում է գտնվում Հայկական լեռնաշխարհի տարածքը (Օգտվե՛ք քարտեզից)

Հայկական լեռնաշխարհի տարածքը գտնվում է Հայաստանի, Թուրքիայի, Իրանի, Վրաստանի և Ադրբեջանի տարածքներում։

Դասարանական աշխատանք՝ «Հայկական լեռնաշխարհ»