Հնաբանություններ և նորաբանություններ

Լեզուն անընդհատ զարգանում է ու փոփոխվում, որովհետև անընդհատ զարգանում
է հասարակական կյանքը։ Ստեղծվում են նոր իրողությունները, դուրս են
մղվում հները։Նոր իրողություններն արտահայտելու համար ստեղծվում
են նոր բառեր, իսկ հնացած երևույթներն արտահայտելու համար եղած բառերն
աստիճանաբար դուրս են գալիս գործածությունից։ Այն բառերը, որոնք
դուրս են եկել ընդհանուր գործածությունից, կոչվում են հնաբանություններ։ Անհրաժեշտության դեպքում հնաբանությունները կարող են գործածվել
արդի հայերենում։ Օրինակ՝ աշտե, այրուձի, ատենադպրի, գահավորակ, սենեկապետ
բառերը հնաբանություններ են։
Առանձնացվում է հնաբանությունների հիմնական երկու խումբ՝ պատմաբառեր
և հնաբառեր։ Պատմաբառեր են այն հնաբանությունները, որոնց ցույց են տալիս լեզվի զարգացման անցյալ շրջաններին բնորոշ առարկաներ ու երևույթներ,
օրինակ՝ սեպուհ, տեգ, հրովարտակ, տանուտեր։ Հնաբառերը այն հնաբանություններն
են, որոնք արդի հայերենում ունեն իրենց համարժեք ձևերը, օրինակ՝
ցորյան (ցորեն), լյառն (լեռ), մարմարիոն (մարմար) մատուցանել (մատուցել),
կառափ (գլուխ, գանգ), զի (որովհետև)։ Այսինքն, ի տարբերություն պատմաբառերի,
հնաբառերն անփոխարինելի չեն և ժամանակակից հայերենում ունեն իրենց
համարժեքները։

Գործնական աշխատանք
Այպանել, սյուն, միջանցք, աշտե, մարդպետ, ուղևոր, ատենադպիր,
պահարան, այրուձիարդ, հետո, ի փառս, սենյակ, գրադարան, հանգույնզի,
որովհետև, վաղր, հանապազ։ 

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s