Սեբաստացիական իմ ձեռքբերումները

Բարև, ես Լաուրա Սարգսյանն եմ: Սովորում եմ ՙՙՄխիթար Սեբաստացի՚՚ կրթահամալիրի վեցերորդ դասարանում: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը, քանի որ կա ազատ մտածելակերպ, մենք հագնում ենք այն, ինչ կամենում ենք: Մեզանից յուրաքանչյուրը սիրում է ճանապարհորդել; Մենք իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր; Մենք բոլորս ունենք մեր սեփական բլոգները:

Գրել ենք շատ ստեղծագործական աշխատանքներ:  Մենք իրականացրել ենք շատ նախագծեր: Որոնցից են  Կոմիտասյան օրերը, Սեբաստացու օրերը : Մենք իրականացրել ենք շատ ճամփորդություններ: Այս դպրոցը տարբերվում է ուրիշ դպրոցներից, որովհետև այստեղ մեր   օրը ավելի հետաքրքիր է անցնում:  Տարբերվում է նրանով , որ մենք գնում ենք եռօրյա ճամփորդությունների: Իմ կարծիքով սա է իրական դպրոցը: