Կարդալ Ղ.Աղայանի մանկավարժության մասին պատմող հոդվածը և համեմատել
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող մանկավարժության հիմնական դրույթների հետ՝ փորձելով գտնել 7 նմանություն կամ տարբերություն:
Նմանակություներից են՝․
Եվ համոզված գրում, որ ամեն ինչ պետք է հարմարեցնել մեր ազգի առանձնահատկություններին, նրա տնտեսական պայմաններին, քաղաքական իրադրությանը։ Եվ իրավացիորեն բողոքում էր և մերժում այն «մասնագետ մանկավարժներին», որոնք աղանդավորի մոլեռանդությամբ ընդօրինակում են ուրիշներին։ Իսկ պետք էր դպրոց մտցնել ռեալական-բնագիտական առարկաներ, ճշգրիտ գիտելիքներ, դասավանդմանը գործնական բնույթ տալ, կապել կյանքի հետ։ Դպրոցական կրթության նախաշեմը համարելով ընտանեկան դաստիարակությունը և դրանում հիմնավորելով մոր անփոխարինելի դերը, կարևորում է դպրոցի շրջանակներում աղջիկների համակողմանի դաստիարակությունը և զարգացումը, կապահովենք այդ, կունենաք կիրթ մայր-դաստիարակչուհիներ, եթե ոչ, չենք ունենա «կրթված մայրեր»։
Նա համոզված էր՝ մանուկն ի ծնե ավելի շատ հակված է դեպի լավն ու բարին, նրան դաստիարակելն դյուրին է, միայն պետք է ճանաչել նրան իր տարիքի և անհատականության մեջ և դրական օրինակ լինել սանի համար, օգտագործել նաև համոզումը, զրույցը, խրախուսանքը, երբեմն էլ պարսավանքը, որոշ վերապահումներով և պատիժը, բայց ոչ երբեք մարմնական։ Եվ դրանք արդյունավետ կլինեն, եթե վարվեք արդարամտությամբ, համագործակցված, լինենք հետևողական, անհրաժեշտության դեպքում նաև խստապահանջ։
Ուսուցման տեսության հարցերին անդրադառնալիս նա մեկնաբանում է հիմունքներն ու սկզբունքները, բովանդակությունն ու մեթոդները, կազմակերպման յուրահատկությունները և այդ ամենին ցուցաբերում գիտամանկավարժական մոտեցում։
Օրինակ, մեթոդների ընտրության հարցում ընդունելի է համարում ամեն մի նպատակահարմար ընդունելի, երբեմն իսկ արտաքնապես մերժելի թվացող միջոց, հնարք, եղանակ, անգամ «ճար ու դարման», միայն թե չաղճատվի դասի բովանդակությունը, չմթագնի նպատակը։
Աղայանը նույն խորաթափանցությամբ պարզաբանում է նաև ֆիզիկական դաստիարակության հարցերը
Մեծ թերություն էր համարում, որ կյանքում, հատկապես դպրոցում համարյա թե տեղ չուներ ֆիզիկական դաստիարակությունը, առանց որի դաստիարակության մյուս կողմերը թերի են։ Մեզ պետք են առողջ սերունդներ, դրա նախապայմանը «մարմնավարժությունն» է և աշխատանքը
Ֆիզիկական դաստիարակության առանցքը «առողջ հոգին առողջ մարմնում» դրույթն էր. «Երեխայությունից սկսած… ես իմ մարմինը պնդացրել եմ, պողպատ եմ շինել»… իսկ դրա գրավականներն են՝ զբոսանքներ, շրջագայություններ, ֆիզիկական աշխատանք, մարզում, վարժություններ, խաղեր և այլն… Իր անձնական կյանքում Աղայանը լայնորեն օգտագործել է աշխատանքային ու ֆիզիկական դաստիարակության միջոցները և օրինակ ծառայել շրջապատի համար։Որտեղ, ինչ պայմաններում էլ աշխատել է նա, ձգտել է իրագործել իր մտորումները, և դպրոց մտցնել աշխատանքային ուսուցումը և ֆիզիկական դաստիարակությունը։ (Երևանում աշխատելիս նախակրթարանում անցնում էր հատուկ մարմնամարզական պարապմունքներ, թեմականում՝ մարմնամարզության ժամեր, առավոտյան լիցքային վարժություն պարապմունքներ… և ոչ միայն Երևանում)։