«Լաց լինել» բառը

«Լաց լինել» բառը

Այս պատմությունը դեռեւս տեղի չի ունեցել, բայց անպայման տեղի կունենա վաղը: Ո՞ր պատմությունը: Ահա թե ո՛րը:
Վաղը մի իմաստուն, ծեր ուսուցչուհի շարք կանգնեցրեց իր աշակերտներին եւ բերեց Անցյալ ժամանակների թանգարան, որտեղ ցուցադրված էին անցյալից մնացած, այժմ արդեն բոլորովին անօգտագործելի իրեր, ինչպես օրինակ՝ արքայական թագը, թագուհու զգեստի տուտը կամ այն ջարդոնը, որ Մոնց քաղաքում անվանում են տրամվայ:
Մի ցուցափեղկում դրված էր քիչ փոշոտված «Լաց լինել» բառը:
Վաղվա աշակերտները կարդացին քարտը եւ ոչինչ չհասկացան:
_Սինյորա ուսուցչուհի, այս ի՞նչ է նշանակում:
_Գուցե սա հնադարյան զարդարա՞նք է:
_Գուցե սա մնացել է դեռ էտրուսկների՞ց:
Ուսուցչուհին բացատրեց, որ այդ բառը մի ժամանակ կարելի էր հանդիպել ամեն քայլափոխում եւ ցավ էր պատճառում: Նա ցույց տվեց երեխաներին մի փակ սրվակ, որի մեջ պահած էին արցունքներ, հիմա արդեն մոռացվել է, թե ումն են դրանք: Գուցե դրանք այն ստրուկինն էին, որին ծեծում էր տերը, կամ գուցե մի երեխայինը, որ տուն չուներ:
_Այս արցունքները նման էին ջրի,_ասացին աշակերտները:
_Բայց նրանք այրում էին ու քայքայում աչքերը,_ասաց ուսուցչուհին:
_Գործածելուց առաջ նրանց եռացնու՞մ էին:
Ոչ, աշակերտներն առաջվա պես ոչինչ չէին հասկանում եւ արդեն սկսում էին ձանձրանալ: Այն ժամանակ բարի ուսուցչուհին նրանց տարավ թանգարանի մյուս սրահները, որտեղ ցուցադրված էին ավելի հասարակ իրեր, ինչպես, օրինակ՝ բանտի երկաթե վանդակ, ոստիկանական խուզարկու շուն,_ մի խոսքով, այնպիսի իրեր, որոնց մասին վաղվա աշխարհում արդեն ոչ-ոք գաղափար անգամ չէր ունենա:

Առաջադրանքներ

Ի՞նչ ես կարծում, կգա՞ այնպիսի ժամանակ, երբ վերը նշված իրերն ու երևույթները չեն լինի. իսկ պե՞տք է, որ չլինեն. ինչու՞:

Իմ կարծիքով երբ չլինեն առարկաները։ մարդիկ կսկսեն հույսը դնեն իրենց վրա։ Իրենք իրենց սխալները ինքնուրույն կհսկանանք։

Պատկերացրու քո վաղվա աշխարհը — ի՞նչ կցանկանաս, որ այնտեղ չլինի — ինչու՞: Իսկ փոխարենը ի՞նչ (ինչե՞ր) լինի:

Իմ վաղվա աշխարհի մասին

Երազելով իմ վաղվա աշխարհի մասին ես տեսնում եմ միայն լավը: Իմ աչքի առաջ միայն լավ բաներն են գալիս: Երբ երզում եմ `թե ինչ կլինի հետո միայն լավ բաների մասին եմ մտածում, և ամենակարևորը ինչ նպատակ, որ ես դնում եմ, որ պետք է անեմ ես քիչ քիչ փորձում եմ իրականացնել: Ես ունեմ իմ հեքիաթը որտեղ ապրումմ եմ ես, և ինձ շրջապատող մարդիկ գուցե կան նաև հերոսներ որոնք իրական չէն։ Գիտեք շատ բարդ է պատկերցնել թե ինչ կլինի քո աշխարհում ։ Եթե ուզում ենք , որ մեր աշխարհում ամենինչ գեղեցիկ լինի ժ, մենք առաջին հերթին պետք է առաջինը հավատանք մեր երազանքների։ Ինձ թվում է, որ աշխարոհում անհնար բան չկա ուղակի պետք է ցանկություն։ Պետք է միշտ մի քայլ առաջ նայել թե ինչ կլինի հետո: Մեկ մեկ, բոլորս ուզում ենք շուտ մեծանալ, բայց հետո մտածում եմ երանի ենք տալու այս բոլոր ժամանակները։ Դրա համար պետք է միշտ լավ անցկացնել անիմաստ բաների վրա չվատնել մեր ժամանակը։ Իմ կարծիքով աշխարհում բարին ավելի շատ է ։ Մենք ենք ստեղծում այդ պռոբլեմները չար բաները մեր սխալ պահվացքով։ Եկեք երազենք մեր սեփական աշխարհի մասին ձկտենք դրան։

Եկեք լավ տեսանկյունից նայենք աշխարհին

Հանդիպում Բիանկաի հետ:

Հանդիպում Բիանկաի հետ:

Մենք հինգշհաբթի օրը հանդիպեցինք մեր հյուրի հետ՝ Բիանկայի հետ։ Արդեն երկրորդ անգամ էինք հանդիպում Բիանկաի հետ ։Մենք սկսեցինք խաղեր խաղալ ուսուցանող, սովորեցինք նոր բառեր և խոսում էինք միասին Իտալերենով: Նաև մեզ հետ էին Քոլեջի ուսանողները և Ավագ դպրոցի Իտալերեն սովորողները։ : Մենք Բիանկաի հետ սովորեցիքն նոր դասեր, յուրացրեցինք Իտալերեն լեզուն և քերականությունը: Սովորեցիքն սպորտաձևերի անվանումները, մարդու կառուցվացքը, կենդանիները: Շատ հավես անցավ Բիանկաի հետ հանդիպումը: Մեր նախագծային հանդիպումները կլինեն շարունակական։