(2x-1)^2 = 4x^2-4x+1
(1+5y)^2 = 25y^2 + 10y + 1
(7x+2y)^2 = 49x^2 + 28xy + 4y^2
(1/5x+5y)^2 = 1/25x^2+2xy+25y^2
49x^2-y^4 = (7x-y^2)(7x+y^2)
81y^6-121x^8 = (9y^3-11x^4)(9y^3+11x^4)
(x+1)^3 = x^3+3x^2+3x+1
(2x-1)^2 = 4x^2-4x+1
(1+5y)^2 = 25y^2 + 10y + 1
(7x+2y)^2 = 49x^2 + 28xy + 4y^2
(1/5x+5y)^2 = 1/25x^2+2xy+25y^2
49x^2-y^4 = (7x-y^2)(7x+y^2)
81y^6-121x^8 = (9y^3-11x^4)(9y^3+11x^4)
(x+1)^3 = x^3+3x^2+3x+1
տեղեկությունը վերցրել եմ-https://www.iammedia.am/hy/post/How-the-invention-of-the-bicycle-became-a-means-of-protecting-womens-rights
Հեծանիվ (velocipede) բառն առաջացել է լատիներեն velox «արագ» և pes «ոտք» բառերից: Այն հայտնաբերել է գերմանացի պրոֆեսոր բարոն Կարլ ֆոն Դրեզը 1817 թ.: Սկզբնական շրջանում հեծանիվը երկանիվ ինքնագլոր էր առանց ոտնակների, ուներ ղեկ ու փայտյա կմախք և ընդհանուր առմամբ նման էր հեծանիվի:
Առաջին հեծանիվը, որ նման է այժմ օգտագործվողներին, ստեղծել է անգլիացի գյուտարար Ջոն Ստարլին 1884 թ.: Այն կոչվում էր Rover` «Թափառական»: Այն ուներ հավասար չափսի անիվներ, հետևի անիվի շղթայական փոխանցում և վարորդի նստատեղ անիվների մեջտեղում:
Հեծանիվները կատարելագործվեցին հատկապես XX դարի երկրորդ կեսին: 1974 թ. սկսվեց տիտանի կորպուսով հեծանիվների մասսայական արտադրությունը, 1975 թվից մոդայիկ դարձան ածխապլաստիկե հեծանիվները, որ ավելի թեթև ու ամուր էին: 1983 թ. ստեղծվեց համակարգիչ հեծանիվների համար, իսկ 1990 – ականների սկզբից տարածում գտավ արագությունների փոխանցման ինդեքսային համակարգը:
Հեծանիվների արտադրությունը հսկայական դեր խաղաց փոխադրության այլ միջոցների, առաջին հերթին ավտոմոբիլների ու ինքնաթիռների տեխնիկական բազայի ստեղծման համար, սակայն քչերը գիտեն, որ հեծանիվը դրական դեր խաղաց կանանց իրավահավասարության համար պայքարում: Հեծանիվի շնորհիվ մոդայիկ դարձան կանացի տաբատները, որ օգնեցին կանանց ազատվելու կորսետներից և այլ ճնշիչ հագուստներից: Ահա ինչպես է արտահայտվում այդ մասին ամերիկյան կանանց իրավունքների պայքարի նշանավոր ջատագով Սյուզան Էնտոնին New York World պարբերականին տված հարցազրույցում, 1896 թվականին.
«Ես կարծում եմ, որ կանանց իրավունքների համար հեծանիվն ավելի շատ բան է արել, քան մնացած բոլորը միասին վերցրած: Այն կնոջը տալիս է ազատության ու անկախության զգացողություն: Ամեն անգամ սիրտս անսահման ուախությամբ է լցվում, երբ տեսնում եմ կնոջը հեծանիվի վրա: Դա ազատ ու անկախ կնոջ կերպար է մեր երկրում»։
Այսպես՝ հեծանիվի գյուտը նպաստեց կանանց իրավունքների պաշտպանությանն ու նրանց իրավունքների ամրապնդմանը։