Ծեր մորաքույր Ադան Ջաննի Ռոդարի

Gianni-Roddari11

Ծեր մորաքույր Ադան, երբ շատ ծերացավ, գնաց բնակվելու ծերանոցում` երեք մահճակալով մի սենյակում, որտեղ արդեն երկու ծեր կանայք էին ապրում, նրա չափ ծեր: Ծեր մորաքույր Ադան միանգամից իր համար մի բազկաթոռ ընտրեց պատուհանի մոտ և մի թխվածքաբլիթ փշրեց պատուհանագոգին:
-Կեցցեք, հիմա մրջյունները կհավաքվեն,- բարկացած ասացին մյուս երկու ծեր կանայք:
Սակայն ծերանոցի այգուց մի թռչնակ եկավ, կտցահարեց թխվածքաբլիթը և թռավ գնաց:
-Ահա խնդրեմ,- մռթմռթացին ծեր կանայք,-ի՞նչ օգուտ ստացաք սրանից: Կտցահարեց և թռավ գնաց: Ճիշտ` ինչպես մեր զավակները, որոնք, ո՞վ գիտե, աշխարհի որ ծայրում են, և մեզ, որ խնամել ենք նրանց, այլևս չեն հիշում:
Ծեր մորաքույր Ադան ոչինչ չասաց, բայց ամեն առավոտ մի թխվածքաբլիթ էր փշրում պատուհանագոգին, և թռչնակը գալիս էր այն կտցահարելու, միշտ նույն ժամին, հաճախորդի պես ճշտապահ, և տեսնել էր պետք, թե ինչպես էր նյարդայնանում, երբ փշուրները պատրաստ չէին լինում:
Որոշ ժամանակ անց թռչնակը բերեց նաև իր փոքրիկներին, քանի որ բույն էր հյուսել և չորս ձագ էր ունեցել, և նրանք էլ հաճույքով կտցահարում էին ծեր մորաքույր Ադայի թխվածքաբլիթը և գալիս էին ամեն առավոտ, ու եթե այն չէին գտնում, մեծ աղմուկ էին բարձրացնում:
-Ձեր թռչնակներն այստեղ են,- այդ ժամանակ, մի փոքր նախանձելով, ասում էին ծեր կանայք ծեր մորաքույր Ադային: Եվ նա մանրիկ քայլերով վազում էր դեպի իր պահարանը, մի չոր թխվածքաբլիթ էր գտնում սուրճի և անիսոնի կոնֆետների թղթերի արանքում և ասում.
-Համբերություն, համբերություն, արդեն գալիս եմ:
-Ա~խ,- մրմնջում էին մյուս ծեր կանայք,- երանի պատուհանագոգին թխվածքաբլիթ դնելը բավական լիներ մեր զավակներին վերադարձնելու համար: Իսկ Ձերը, մորաքույր Ադա, որտե՞ղ են Ձեր երեխաները:
Ծեր մորաքույր Ադան արդեն չգիտեր` միգուցե Ավստրիայում, միգուցե Ավստրալիայում, բայց թույլ չէր տալիս, որ իրեն շփոթեցնեն, փշրում էր թխվածքաբլիթը թռչնակների համար և ասում նրանց.
-Կերեք, դե´, կերեք, թե չէ թռչելու համար բավականաչափ ուժ չեք ունենա:
Ու երբ վերջացնում էին կտցահարել թխվածքաբլիթը`
-Դե´, գնացեք, գնացեք: Ինչի՞ն եք սպասում: Թևերը թռչելու համար են ստեղծված:
Ծեր կանայք իջեցնում էին գլուխները և մտածում, որ ծեր մորաքույր Ադան մի փոքր խելագար է, որովհետև թեև ծեր էր ու աղքատ, բայց դեռ նվիրելու բան ուներ և չէր էլ պահանջում, որ իրեն շնորհակալություն հայտնեին:
Հետո ծեր մորաքույր Ադան մահացավ, իսկ նրա երեխաները դա իմացան բավական ժամանակ անց, և արդեն չարժեր թաղման համար ճամփա ընկնել: Բայց թռչնակներն ամբողջ ձմեռվա ընթացքում վերադառնում էին պատուհանագոգի մոտ և բողոքում էին, թե ինչու ծեր մորաքույր Ադան չի պատրաստել թխվածքաբլիթը:

Առաջադրանքներ

Ծեր մորաքույր Ադան միանգամից իր համար մի բազկաթոռ ընտրեց պատուհանի մոտ և մի թխվածքաբլիթ փշրեց պատուհանագոգին: — Այս նախադասությամբ փորձիր բնութագրել մորաքույր Ադային:

Մորաքույր ադան ինչպես հասկացա շատ կենդանասեր էր և շատ էր սիրում բնությը և թռչուններին նա պատուհանագոքի վայրը ընտրեց, որովհետև նա իրեն շատ լավ էր զգում երբ թռչուններին օգնում էր։ Եվ շնորհակալության չէր ել սպասում։

… Ի՞նչ օգուտ ստացաք սրանից — այս նախադասությամբ բնութագրիր մյուս երկու ծեր կանանց:

Նրանք չարացած էին,, ոչ միայն մարդկանց հանդեպ, այլ նաև թռչունների հանդեպ։

… Ծեր  մորաքույր Ադան մի փոքր խելագար է — համաձայնիր կամ հերքիր այս միտքը:

Իմ կարծիքով ոչ։ Ամեն մարդու ունի իր տարորինակությունը։ Երբ նայում ենք, որ նա զբաղվում էր թռչուներն կերակրելով և նրան դուր էր գալիս ինչու պետք է տարորինակ լինի։

…Երանի պատուհանագոգին թխվածքաբլիթ դնելը բավական լիներ մեր զավակներին վերադարձնելու համար — Դե´, գնացեք, գնացեք: Ինչի՞ն եք սպասում: Թևերը թռչելու համար են ստեղծված:— Որ տեսակետն ես դու պաշտպանում.ինչու՞:

La mia infanizia

La mi infanizia passawa molto beene: Ero bionda con i capelli ricci, occhi dal castano chiaro al grigiօ։

Da bambino, adoravo il cartone animato di SpongeBob, Topolino և Medvedev di Masha. Mi è piaciuto guardare quei cartoni animati. Mi piaceva scendere in cortile e correre intorno allo scivolo. Ho giocato con le bambole, soprattutto con Barbie. Amavo moltissimo il rosa. Ad essere sincero, non mi piaceva andare all’asilo.
Qui è così tanto della mia infanzia😁

Կիլիկիա․

Հայ զինվոր

Կիլիկիայի հայկական պետութունը միջնադարյան ավատատիրական պետություն էր 1080–1375 թթ-ին` Փոքր Ասիայի հարավ-արևելքում՝ Միջերկրական ծովափի հյուսիսարևելյան անկյունում: Անվանվել է նաև Կիլիկիա, Կիլիկյան Հայաստան, Հայոց Կիլիկիա, Սիսուան, Հայաստան Փոքր, Հայոց աշխարհ: Ապրել է զարգացման 2 փուլ՝ Մեծ իշխանապետություն (1080–1198 թթ.) և թագավորություն (1198–1375 թթ.): 

Կիլիկիայի բնաշխարհը բաժանվում է Դաշտային Կիլիկիա և Լեռնային Կիլիկիա հատվածների: Հայկական աղբյուրներում Կիլիկյան Հայաստանի հյուսիսարևելյան շրջանը կոչվում է Լեռնային Կիլիկիա կամ Գահ Կիլիկիո, հարավարևելյան ծովամերձ շրջանը՝ Դաշտային Կիլիկիա, արևմտյան շրջանը՝ Քարուտ Կիլիկիա: Հռոմեացի Յուստինոս պատմիչը վկայում է, որ մ. թ. ա. 83 թ-ին Հայոց Տիգրան Բ Մեծ թագավորը Դաշտային Կիլիկիան միացրել է իր տերությանը, իսկ Լեռնային Կիլիկիան անցել է նրա դաշնակից Միհրդատ VI Պոնտացուն: Մ. թ. ա. I դարից Կիլիկիայում ասորիների, հրեաների, հույների հետ միասին մեծ թվով հայեր են ապրել: IV դարի պատմիչ Ամմիանոս Մարկեղինոսը հաղորդում է, որ Իսոսի կամ Ալեքսանդրետի ծոցը կոչվում էր Հայոց ծոց:

Ղ.Աղայանի մանկավարժության մասին պատմող հոդվածը

Կարդալ Ղ.Աղայանի մանկավարժության մասին պատմող հոդվածը և համեմատել 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող մանկավարժության հիմնական դրույթների հետ՝  փորձելով գտնել 7 նմանություն կամ տարբերություն:

Նմանակություներից են՝․

Եվ համոզված գրում, որ ամեն ինչ պետք է հարմարեցնել մեր ազգի առանձնահատկություններին, նրա տնտեսական պայմաններին, քաղաքական իրադրությանը։ Եվ իրավացիորեն բողոքում էր և մերժում այն «մասնագետ մանկավարժներին», որոնք աղանդավորի մոլեռանդությամբ ընդօրինակում են ուրիշներին։ Իսկ պետք էր դպրոց մտցնել ռեալական-բնագիտական առարկաներ, ճշգրիտ գիտելիքներ, դասավանդմանը գործնական բնույթ տալ, կապել կյանքի հետ։ Դպրոցական կրթության նախաշեմը համարելով ընտանեկան դաստիարակությունը և դրանում հիմնավորելով մոր անփոխարինելի դերը, կարևորում է դպրոցի շրջանակներում աղջիկների համակողմանի դաստիարակությունը և զարգացումը, կապահովենք այդ, կունենաք կիրթ մայր-դաստիարակչուհիներ, եթե ոչ, չենք ունենա «կրթված մայրեր»։

Նա համոզված էր՝ մանուկն ի ծնե ավելի շատ հակված է դեպի լավն ու բարին, նրան դաստիարակելն դյուրին է, միայն պետք է ճանաչել նրան իր տարիքի և անհատականության մեջ և դրական օրինակ լինել սանի համար, օգտագործել նաև համոզումը, զրույցը, խրախուսանքը, երբեմն էլ պարսավանքը, որոշ վերապահումներով և պատիժը, բայց ոչ երբեք մարմնական։ Եվ դրանք արդյունավետ կլինեն, եթե վարվեք արդարամտությամբ, համագործակցված, լինենք հետևողական, անհրաժեշտության դեպքում նաև խստապահանջ։

Ուսուցման տեսության հարցերին անդրադառնալիս նա մեկնաբանում է հիմունքներն ու սկզբունքները, բովանդակությունն ու մեթոդները, կազմակերպման յուրահատկությունները և այդ ամենին ցուցաբերում գիտամանկավարժական մոտեցում։ 

Օրինակ, մեթոդների ընտրության հարցում ընդունելի է համարում ամեն մի նպատակահարմար ընդունելի, երբեմն իսկ արտաքնապես մերժելի թվացող միջոց, հնարք, եղանակ, անգամ «ճար ու դարման», միայն թե չաղճատվի դասի բովանդակությունը, չմթագնի նպատակը։

Աղայանը նույն խորաթափանցությամբ պարզաբանում է նաև ֆիզիկական դաստիարակության հարցերը

Մեծ թերություն էր համարում, որ կյանքում, հատկապես դպրոցում համարյա թե տեղ չուներ ֆիզիկական դաստիարակությունը, առանց որի դաստիարակության մյուս կողմերը թերի են։ Մեզ պետք են առողջ սերունդներ, դրա նախապայմանը «մարմնավարժությունն» է և աշխատանքը

Ֆիզիկական դաստիարակության առանցքը «առողջ հոգին առողջ մարմնում» դրույթն էր. «Երեխայությունից սկսած… ես իմ մարմինը պնդացրել եմ, պողպատ եմ շինել»… իսկ դրա գրավականներն են՝ զբոսանքներ, շրջագայություններ, ֆիզիկական աշխատանք, մարզում, վարժություններ, խաղեր և այլն… Իր անձնական կյանքում Աղայանը լայնորեն օգտագործել է աշխատանքային ու ֆիզիկական դաստիարակության միջոցները և օրինակ ծառայել շրջապատի համար։Որտեղ, ինչ պայմաններում էլ աշխատել է նա, ձգտել է իրագործել իր մտորումները, և դպրոց մտցնել աշխատանքային ուսուցումը և ֆիզիկական դաստիարակությունը։ (Երևանում աշխատելիս նախակրթարանում անցնում էր հատուկ մարմնամարզական պարապմունքներ, թեմականում՝ մարմնամարզության ժամեր, առավոտյան լիցքային վարժություն պարապմունքներ… և ոչ միայն Երևանում)։

Пасха

Пасхальный стол | Рецепты на SuperKuhen.ru

Пасха — очень интересный день, в разных местах его отмечают по разным традициям. В нашей семье очень приятно встречать Пасху. На стол кладем сладости, торт, рыбу, плов с изюмом, вино, конечно же, все это украшаем пасхальными украшениями. Одна из основных частей Пасхи — это яйцо, которое в основном расписано красным, но, конечно же, чтобы было красивее, они раскрашены в разные цвета.

Я очень люблю пасху>

Բուսաբուծություն

  • Որո՞նք են բուսաբուծության զարգացման նախադրյալները:
    Բուսաբուծության զարգացման նախադրյալներն են ՝ հողը, ջուրը, մարդկանց աշխատանք, սերմերը, արևը:
  • Ի՞նչ կապ ունի բուսաբուծությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ:
  • Նշեք հետևյալ բույսեր մշակող առաջատար երկրները.
    Բրինձ, ցորեն, բամբակ, թեյ, սուրճ կակաո, խաղող, եգիպտացորեն
    Բրինձ-Չինաստան, ցորեն-Ռուսաստան, թեյ-Չինաստան, սուրճ կակաո-Աֆրիկա, խաղող-Իտալիա, եգիպտացորեն-ԱՄՆ:

Վախերի դեմ պայքարե՞լ․

Վախերը տարբեր մարդիկ տարբեր ձև են հասկանում։ Մարդ կարող է ամենաչնչին բանից վաղենալ ու համարել վախ, բայց ուրշների համար կարող է վախենալու չթվալ։ Բայց դե իհարկե այդ վախերը տարիքային վախեր են և անցողիկ են։ Ես երբ փոքր էի ես մտածում էի, որ գիշերը իմ անկողնու տակ հրեշ կա և մի անբողջ գիշեր գրեթե չէի քնում։ Իսկ հիմա հիշում եմ ու ծիծաղում։ Կան իհարկե բաներ, որից ես վախենում եմ բայց դե հաստատ մտածում եմ մեկ — երկու տարի հետո զարմանալու եմ։ Դրանք սովորական վախեր են, որոնք կարող ես շտկել տարիների ընթացքում։ Իմ կարծիքով աշխատանք ձախողելոից պետք չէ վախենալ դրանով դու կձախողես ինքտ քեզ և քո աշխատաքը։ Վախենալ պետք է բայց նաև պետք է իմանալ , որ դեպքում է ճիշտ։ Ամենակարևորը ընկերանալուց մի վախեցիր, մի ամաչիր ընկերանալուց դրանով դու օգնում ես դիմացինին և քեզ նոր բաներ սովորելու։ Մի վախեցիր կյանքից մի վախեցիր չստացվելուց մեկ անգամ չի ստացվի երկու անգամ չի ստացվի մեկ է մի օր ստացվելու է և շատ հեշտությամբ։

Դինո Բուցատի Կորսված օրերը․

Կորսված օրերը

  • Հեղինակը ո՞ր օրերն էր համարում կորսված․ ինչո՞ւ։

Հեղինակը այն օրերն էր համարում կորսված, որը ինքը իրեն իր ընտանիքից իր օջախից հեռու էր պահում հանուն աշխատանքի բայց նա դա չէր հասկանում, որովհետև նա միայն մտածում էր իր աշխատանքի մասին։ Իր աշխատանքը կուրացրել էր իրեն և նա կույր մարդու նման չէր տեսնում թե ինչ է կատարվում իր շուրջը թե, ոնց է կյանքը անցնում արագ։

  • Հնարավո՞ր է ետ բերել կորսված օրերը․ ինչո՞ւ կամ ինչպե՞ս։

Այս աշխարհում անհնար ոչինչ չկա, պետք է ցանկություն։ Եթե դու քո սխալը հասկացել ես կարող ես ուղղել քանի դեռ ուշ չէ։

  • Հիշիր մի օր քո կյանքից, որ համարում ես կորած․ ի՞նչ զգացողություններ են արթնանում քո մեջ։

Ես չեմ հիշում, որ ունեմ կորսված օրեր։ Բայց կարող է մի, օր հայտնվի մի ծերունի, որ այնպես լինի, որ ես ել կարող եմ մի ուրիշ տեսանկյունից նայեմ իմ կորսված օրերը։

  • Մի կորցրեք ․․․ (ստեղծագործական աշխատանք)։

Մի կորցրեք

Մի կորցրեք ինքներտ ձեզ, ձեր աշխատանքը ձեր բարեկամներին։ Բաներ կան, որ պետք է կորցնել դու կարող ես հանուն քո ընտանիքի կորցնել աշխատանքը, հանուն քո կենդանու կարող ես աչկ փագել ամեն ինչի վրա։ Երբեմն շները մարդկանցից ավելի հավատարիմ են ավելի խղճով քան մարդիկ։ Մարդիկ կարող են հանուն իրենց կառերիաի մոռանալ ամենինջ մոռանալ ընկերններին, ընտանիքին միայն թե աշխատանք ունենան։ Մարդիկ նրանց են կորցնում այդ ամենով ում իրավունք չունեն կորցնելու։ Մի կորցրեք ձեզ տրված կյանքի ապռելու հնարավորությունը հանուն կեղտոտ թղտի ։ Մարդիկ շատ հաճախ հանուն փողի ուրշների կայնք են վտանգում բայց դա շատ սխալ է, դու կորցնում ես ուրշների բարի գործը, որ պետք է կատարեն երկրի վրա այդ Մի կորցրեքքքք․․․․